Ռիկարդո Պիլյա
Ռիկարդո Էմիլիո Պիլյա Ռենսի (իսպ.՝ Ricardo Emilio Piglia Renzi, նոյեմբերի 24, 1941[1][2][3], Adrogué, Բուենոս Այրես, Արգենտինա - հունվարի 6, 2017[4][1][2][…], Բուենոս Այրես, Արգենտինա[5]), արգենտինացի գրող։
Ռիկարդո Պիլյա իսպ.՝ Ricardo Emilio Piglia Renzi | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1941[1][2][3] |
Ծննդավայր | Adrogué, Բուենոս Այրես, Արգենտինա |
Վախճանվել է | հունվարի 6, 2017[4][1][2][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Բուենոս Այրես, Արգենտինա[5] |
Մասնագիտություն | գրող, լրագրող, սցենարիստ և գրական քննադատ |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրթություն | Լա Պլատայի ազգային համալսարան |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Respiración artificial? և Burnt Money? |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան[5], Հարվարդի համալսարան և Բուենոս Այրեսի համալսարան[5] |
Պարգևներ | |
Ricardo Piglia Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌիկարդո Պիլյան իտալացի ներգաղթյալների ժառանգ է, մեծացել է Մար դել Պլատա քաղաքում։ Ավարտել է Լա-Պլատա քաղաքի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1978 թվականին Խորխե Վիդելայի ռազմական դիկտատուրայի պայմաններում Բեատրիս Սարլոյի և Կարլսոն Ալտամիրանոյի հետ համատեղ հիմնադրել են «Տեսակետ» ազդեցիկ մշակութային ամսագիրը (Punto de Vista, 30 տարում (1978-2008 թթ.) լույս է տեսել 90 համար, որից հետո նկատի ունենալով, որ ամսագիրը կատարել է իր գործը, հրատարակիչների որոշմամբ այն փակվել է[10]): Պիլյան եղել է ամերիկյան դետեկտիվ վեպերի «Սև շարքի» կազմողը, Օնետիի, Կորտասարի և Սիլվինա Օկամպոյի ստեղծագործությունների հիման վրա գրել է կինոսցենարներ։ Փրինսթոնի համալսարանում դասավանդել է լատինաամերիկյան գրականություն։
Ստեղծագործություն
խմբագրելԳրողն ակտիվորեն համագործակցել է մասսայական մշակույթի հետ, նա իր ստեղծագործություններում օգտագործել է «կտրուկ» դեդեկտիվի տարրեր` դրա հետ մեկտեղ զարգացնելով անգլո-ամերիկյան և լատինաամերիկյան գրական ավանգարդի որոնումները։ Կիբերպանկայի ժանրում նրա «Քաղաք, որը չկա» (1992 թ.) վեպի մոտիվներով ստեղծվել է Հերարդո Գանդինիի համանուն օպերան (1995 թ., Ազգային երաժշտական մրցանակ, 1996 թ.): Պիլյայի էսսեները նվիրված են Խորխե Լուիս Բորխեսին, Մասեդոնիո Ֆերնանդեսին, Ռոբերտո Արլտին, Վիրխիլիո Պիներային, Վիտոլդ Գոմբռովիչին, Մանուել Պուիգին ։ Գրել է մի քանի կինոսցենարներ, այդ թվում Էկտոր Բաբենկոյի «Սրբազան սիրտ» ֆիլմի համար[11]։
Ճանաչում
խմբագրելՊիլյայի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն (Ա. Բերմանի կողմից), իտալերեն և պորտուգալերեն։ Նրան շնորհվել է «Կասա դե լաս Ամերիկաս» մրցանակ (1967 թ.), բարսելոնյան հրատարակչության «Մոլորակ» մրցանակ (1997 թ.), Խոսե Դոնոսոյի Իբերոամերիկյան մրցանակ (2005 թ.), Ռոմուլո Գալեգոսի մրցանակ (2011 թ.):
Ստեղծագործություններ
խմբագրելԷսսեներ
- 1986 թ. Քննադատություն և արձակագրություն ("Crítica y ficción")
- 1993 թ. Արգենտինյան պատառիկներ ("La Argentina en pedazos")
- 1999 թ. Կարճ ձևեր ("Formas breves")
- 2000 թ. Մասեդոնիո Ֆերնանդեսի վեպի բառարան ("Diccionario de la novela de Macedonio Fernández")
- 2005 թ. Վերջին ընթերցողը ("El último lector")
Վեպեր
- 1980 թ. Արհեստական շնչառություն ("Respiración artificial")
- 1992 թ. Բացակա քաղաք ("La ciudad ausente")
- 1997 թ. Այրված փող ("Plata Quemada")
- 2010 թ. Գիշերային թիրախ ("Blanco nocturno")
- 2013 թ. Միակողմանի ճանապարհ ("El Camino de Ida")
Կարճ պատմվածքների հավաքածու
- 1967 թ. Ներխուժում ("La Invasión")
- 1975 թ. Ենթադրյալ անուն ("Nombre Falso")
- 1988 թ. Հավերժական բանտ ("Prisión perpetua")
- 1995 թ. Բարոյական հեքիաթներ ("Cuentos morales")
Գրականություն
խմբագրել- Pereira M.A., Pagano A. Ricardo Piglia y sus precursores. Buenos Aires: Corregidor, 2001.
- Ricardo Piglia: una poética sin límites/Adriana Rodríguez Pérsico, Jorge Fornet, eds. Pittsburgh: Instituto Internacional de Literatura Iberoamericana, Universidad de Pittsburgh, 2004.
- Mesa Gancedo D. Ricardo Piglia: la escritura y el arte nuevo de la sospecha. Sevilla: Universidad de Sevilla, 2006.
- Fornet J. El escritor y la tradición: Ricardo Piglia y la literatura argentina. México; Buenos Aires: Fondo de Cultura Económica, 2007.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Murió el escritor Ricardo Piglia — 2017.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 https://www.princeton.edu/news/2017/01/17/ricardo-piglia-celebrated-latin-american-writer-who-had-profound-impact-students?section=topstories
- ↑ Mariana Enriquez ganó el Premio José Donoso: integrará el Jurado del Premio Clarín Novela en noviembre (իսպ.) — 2024.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.fundacionkonex.org/premios2014-letras
- ↑ Gran Premio de Honor (իսպ.) — 2024.
- ↑ Beatriz Sarlo. «Final» (իսպաներեն). BazarAmericano. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Освящённое сердце(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Պիլյա» հոդվածին։ |