Ռիխարդ Դեմել (գերմ.՝ Richard Dehmel, նոյեմբերի 18, 1863(1863-11-18)[1][2][3][…], Մյունհեհոֆե, Դամե Շպրեվալդ, Բրանդենբուրգ, Գերմանիա - փետրվարի 8, 1920(1920-02-08)[4][2][3][…], Բլանկենեզե, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[4]), գերմանացի բանաստեղծ, գրող։

Ռիխարդ Դեմել
գերմ.՝ Richard Dehmel
Rudolf Dührkoop - Richard Dehmel (HMuF, 1905).jpg
Ծննդյան անունգերմ.՝ Richard Fedor Leopold Dehmel
Ծնվել էնոյեմբերի 18, 1863(1863-11-18)[1][2][3][…]
ԾննդավայրՄյունհեհոֆե, Դամե Շպրեվալդ, Բրանդենբուրգ, Գերմանիա
Վախճանվել էփետրվարի 8, 1920(1920-02-08)[4][2][3][…] (56 տարեկան)
Վախճանի վայրԲլանկենեզե, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[4]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և դրամատուրգ
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունFlag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանիա
ԱնդամակցությունDurch!?
ԱմուսինՊաուլա Դեմել և Իդա Դեհմել
ԶավակներHeinrich Dehmel? և Vera Tügel?
Dehmel Signature.gif
Richard Dehmel Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ռիխարդ Դեմելը ծնվել է 1863 թվականին անտառապահի ընտանիքում։ Ուսուցիչների հետ կոնֆլիկտից հետո թողնում է Բեռլինի գիմնազիան և ավարտում դպրոցը Դանցիգում։ Ուսումնասիրել է բնական գիտություններ, էկոնոմիկա և փիլիսոփայություն, Լայպցիգում պաշտպանել է դիպլոմային աշխատանք ապահովագրության վերաբերյալ։ Ապահովագրական ընկերությունում աշխատել է որպես քարտուղար, ազատ ժամանակ գրել է բանաստեղծություններ։ Պոեզիայի երկրորդ ժողովածուն հրատարակելուց հետո, ազատվել է ընկերությունից և զբաղվել գրական գործունեությամբ։ Մերձեցել է բեռլինյան նատուրալիստների հետ և 1894 թվականին հիմնել «Պան» ամսագիրը։ 1890-ականների վերջերին հրատարակում է «Կինը և աշխարհը» ժողովածուն, որը քննադատվում է անպարկեշտության համար, պահպանողական հասարակության կողմից էլ կոչեր են հնչում այն արգելելու և ամբողջ տպաքանակն այրելու վերաբերյալ։

Հետագայում Դեմելն այլ հայրենասիրաբար տրամադրված ինտելեկտուալների հետ համատեղ պաշտպանում է կայզերական Գերմանիայի քաղաքականությունը։ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո 1914 թվականին կամավոր մեկնում է ռազմաճակատ, 1916 թվականին վիրավորվում է, որի հետևանքով էլ 1920 թվականին մահանում է։

Ռիխարդ Դեմելը կայսերական Գերմանիայի ճանաչված պոետներից մեկն էր։ Նրա բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն են գրել այնպիսի ճանաչված կոմպոզիտորներ, ինչպիսիք են` Ռիխարդ Շտրաուսը, Մաքս Ռեգերը, Ալեքսանդր ֆոն Ցեմլինսկին. Առնոլդ Շյոնբերգը, Անտոն Վեբերնը, Կուրտ Վայլը, Կարոլ Շիմանովսկին[5]։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Erlösungen, сборник стихотворений, 1891
  • Aber die Liebe, сборник стихотворений, 1893
  • Weib und Welt, сборник стихотворений и сказок, 1896
  • Zwei Menschen. Roman in Romanzen, 1903
  • Die Verwandlungen der Venus, сборник стихотворений, 1907
  • Michel Michael, комедия, 1911
  • Schöne wilde Welt, сборник стихотворений, 1913
  • Die Menschenfreunde, драма, 1917
  • Mein Leben, автобиография, 1922 (посмертное издание)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Демель Рихард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #118679236 // Общий нормативный контроль - 2012-2016.

Արտաքին հղումներԽմբագրել