Ռեֆորմացիայի պատ (ֆր.՝ Monument international de la Réformation, Mur des Réformateurs; գերմ.՝ Internationales Reformationsdenkmal), արձանների և հարթաքանդակների հուշարձան-պատ, որը կառուցվել է 1909 թվականին Ժնևում, Շվեյցարիա, ի պատիվ բողոքական ռեֆորմացիայի հիմնական գործող անձանց և իրադարձությունների[1]՝ ներկայացնելով նրանց արձաններն ու խորաքանդակները։

Ռեֆորմացիայի պատի կենտրոնում՝ Գիյոմ Ֆարել, Ժան Կալվին, Թեոդոր Բեզա և Ջոն Նոքս
Ռեֆորմացիայի պատի երկարությունը 100 մետր է
Ռեֆորմացիոն պատ, տեսարան թռչնի բարձրությունից

Ռեֆորմացիոն պատը գտնվում է Ժան Կալվինի կողմից հիմնադրված Ժնևի համալսարանի տարածքում։

1908 թվականին միջազգային մրցույթ է հայտարարվել Ռեֆորմացիայի գործիչների հուշարձանի ստեղծման համար։ Մրցույթին ներկայացվել է 71 առաջարկ ամբողջ աշխարհից, շահել են չորս շվեյցարացի ճարտարապետներ՝ Շառլ Դյուբուան, Ալֆոնս Լավերիերը, Էժեն Մոնոդը և Ժան Թայլենը[2]։ Քանդակները ստեղծել են ֆրանսիացի երկու քանդակագործներ՝ Փոլ Լանդովսկին և Անրի Բուշարը[3][4]։

Հուշապատը կառուցվել է 1909 թվականին՝ ի պատիվ Կալվինի ծննդյան 400-ամյակի և համալսարանի հիմնադրման 350-ամյակի։ Այն բացվել է 1917 թվականի հոկտեմբերին[5]։

Ռեֆորմացիայի ժամանակ Ժնևը եղել է կալվինիզմի կենտրոնը, և նրա պատմությունն ու ժառանգությունը տասնվեցերորդ դարից ի վեր սերտորեն կապված են բողոքականության հետ։ Աստվածաբանության հետ սերտ կապերի պատճառով պատի վրա առավել ակնառու պատկերված անհատները կալվինիստներ են, ինչպես նաև ներառված են աստվածաբանության առանցքային այլ դեմքեր։

Պատի երկարությունը 100 մետր է, որի վրա տեղադրված են ռեֆորմացիայի գործիչների 10 արձաններ։ Հուշարձանի կենտրոնում տեղադրված են կալվինիզմի գլխավոր դեմքերի չորս հինգ մետրանոց արձանները[6]

Այս արձանները ստեղծվել են երկու ֆրանսիացի քանդակագործների՝ Փոլ Լանդովսկու և Անրի Բուշարի կողմից։

Կենտրոնից դեպի ձախ տեղադրված են հետևյալ անձանց երեք մետրանոց արձանները՝  

Կենտրոնից  դեպի աջ տեղադրված են հետևյալ անձանց երեք մետրանոց արձանները՝

Պատի երկայնքով, կենտրոնական արձանի երկու կողմերում, փորագրված է Ռեֆորմացիայի և Ժնևի կարգախոսը՝ Post TenebrasLux (լատ. Լույս խավարից հետո)։ Կենտրոնական արձանի պատվանդանին փորագրված է քրիստոգրամ ՝ ΙΗΣ[7]։

Պատի եզրերի երկայնքով տեղադրված են երկու քարակոթողներ՝ ի հիշատակ Մարտին Լյութերի և Ուլրիխ Ցվինգլիի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Reformation Wall, a monumental homage» (անգլերեն). Genève Tourisme. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. Frey, Pierre A. «Alphonse Laverrière, l'entrée en lice d'un protagoniste» (PDF) (ֆրանսերեն). Վերցված է 2006 թ․ օգոստոսի 12-ին. (չաշխատող հղում)
  3. Chancellerie de l'Etat de Genève: Le parc des Bastions. URL last accessed 2008-04-28.
  4. McWilliam, Neil: "Monuments, martyrdom, and the politics of religion in the French third republic", The Art Bulletin, June 1, 1995. URL last accessed 2008-04-28.
  5. «Mur des Réformateurs». Ville de Geneve (ֆրանսերեն). 29/08/2022. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  6. «Mur des Réformateurs» (ֆրանսերեն). Ville de Genève, Site officiel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. «Mur des Réformateurs» (ֆրանսերեն). Ville de Genève, Site officiel. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեֆորմացիայի պատ» հոդվածին։