Փոլ Մաքսիմիլիան Լանդովսկի, (ֆր.՝ Paul Landowski, հունիսի 1, 1875(1875-06-01)[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ - մարտի 31, 1961(1961-03-31)[1][4], Բուլոն Բիյանկուր), ազգությամբ լեհ, ֆրանսիացի քանդակագործ։

Փոլ Լանդովսկի
ֆր.՝ Paul Landowski
Ծնվել էհունիսի 1, 1875(1875-06-01)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 9-րդ շրջան, Փարիզ
Մահացել էմարտի 31, 1961(1961-03-31)[1][4] (85 տարեկան)
Վախճանի վայրըԲուլոն Բիյանկուր
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1904)[6]
ՈւսուցիչԺյուլ Լեֆևր և Henri Lombard?
Ստեղծագործություն(ներ)Cain's Sons?, equestrian statue of Edward VII?, Հիսուս Քրիստոսի արձան և Ռեֆորմացիայի պատ
Մասնագիտությունքանդակագործ և դիզայներ
ԱշխատավայրՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ԱմուսինAlice Cruppi?
Ծնողներհայր՝ Edward Landowski?
Զբաղեցրած պաշտոններdirector of the French Academy in Rome?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
ԵրեխաներNadine Landowski?, Marcel Landowski? և Françoise Landowski-Caillet?
Կայքpaul-landowski.com
 Paul Landowski Վիքիպահեստում

Նրա լավագույն աշխատանքը Հիսուս Քրիստոսի արձանն է Բրազիլիայում, Ռիո դե Ժանեյրո։

Կենսագրություն խմբագրել

Լանդովսկին ծնվել է Փարիզում։ Հայրը լեհ վտարանդի էր, որը մասնակցել էր հունվարյան ապստամբությանը[Նշում 1], իսկ մայրը` Ջուլի Վիյոտանն է` Անրի Վիյոտանի դուստրը։ Նախքան Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցն ավարտելը սովորել է Ժյուլիանի ակադեմիայում[9]։ 1900 թվականին նա իր` Դավիթ արձանի համար շահեց Prix de Rome կրթաթոշակ և շարունակեց իր գործունեությունը ևս հիսունհինգ տարի։ Նա Փարիզում ստեղծել է շուրջ երեսունհինգ հուշարձան և ավելի քան տասներկու հուշարձան` Փարիզի շրջակայքում։ Դրանցից է Ար-դեկո արվեստի դասին պատկանող Սբ. Ջենովայի արձանը (1928 թվական), որը գտնվում է Pont de la Tournelle կամրջի վրա։ Նա նաև ստեղծել է Les Fantomes հուշարձանը։ Այն ֆրանսիական հուշասյուն է` նվիրված Մարնեի Երկրորդ ճակատամարտին, որը գտնվում է Բաթթե դը Շալմոնթում (Հյուսիսային Ֆրանսիա)։

Լանդովսկին ավելի շատ հայտնի է 1931 թվականին իր կերտած Հիսուս Քրիստոսի արձանը քանդակով, որը գտնվում է Բրազիլիայում` Ռիո դե Ժանեյրոյում։ Արձանը կերտելիս համագործակցել է քաղաքացիական ինժեներ Հեյթոր դա Սիլվա Կոստայի և ճարտարապետ, քանդակագործ Ջորջ Լեոնիդայի հետ։ Որոշ աղբյուրներ նշում են, որ Լանդովսկին նախագծել է Քրիստոսի գլուխը և ձեռքերը, բայց իրականում դա եղել է Լեոնիդան, որը ստեղծել էր գլուխը դեռ այն ժամանակ, երբ Լանդովսկին դիմել էր նրան։

1928 թվականին Ամառային օլիմպիադայում անցկացված արվեստի մրցույթում նա իր քանդակի համար ստացավ ոսկե մեդալ։ Դա մի միջոցառում էր, որը անցկացվում էր 1912 թվականից սկսած մինչև 1952 թվականը։ Լանդովսկին 1933 թվականից մինչև 1937 թվականը եղել է Ֆրանսիական ակադեմիայի տնօրեն։ Նա նաև ծառայել է որպես արվեստի գիտակ` Ֆլորենս Մեյեր Բլյումենթալից ստանալով նվեր Բլյումենտալ մրցանակը. դա մեծ մրցանանակ էր, որը 1919-1954 թվականներին տրվում էր ֆրանսիացի երիտասարդ նկարիչներին, քանդակագործներին, դեկորատորներին, փորագրողներին, գրողներին և երաժիշտներին։

Լանդովսկին նկարիչ Նադին Լանդովսկու (1908–1943), երգահան Մարսել Լանդովսկու (1915–1999) և դաշնակահար և նկարիչ Ֆրանսուիս Լանդովսկի-Քայլլեթի (1917–2007) հայրն է։ Փոլ Լանդովսկին վախճանվել է Փարիզի արվարձանում` Բուլոյն Բիյանկուրուրում, որտեղ գտնվում է նրա աշխատանքներին նվիրված թանգարանը, ուր ցուցադրված են քանդակագործի շուրջ 100 աշխատանքներ։

Պատկերասրահ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. 1863 թվականի հունվարի 22-ին Լեհական թագավորությունում ծագած ապստամբություն, որի նպատակն էր Ռեչ Պոսպոլիտայի վերակկանգնումը

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Լանդովսկի» հոդվածին։

Արտաքին հղումներ խմբագրել

Olympic medal record
Գեղարվեստի մրցումներ Ամառային օլիմպիական խաղերում
Ոսկի Ամառային Օլիմպիական խաղեր, 1928, Ամստերդամ Գեղարվեստի մրցումներ 1928 թվականին Ամառային օլիմպիական խաղերում