Սթեֆանի (Մոնակոյի արքայադուստր)

Մոնակոյի արքայադուստր

Սթեֆանի Մարիա Ելիզավետա (ֆր.՝ Stéphanie Marie Elisabeth Grimaldi, փետրվարի 1, 1965(1965-02-01)[1][2][3], Prince's Palace of Monaco[4]), Մոնակոյի արքայադուստր` Գրիմալդիների տոհմից։ Սթեֆանին Մոնակոյի իշխանական ընտանիքի անդամ է. Մոնակոյի իշխան Ռենյե երրորդի և իշխանուհի, հոլիվուդյան դերասանուհի Գրեյս Քելլիի կրտսեր դուստրն է։

Սթեֆանի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1965(1965-02-01)[1][2][3] (56 տարեկան)
ԾննդավայրPrince's Palace of Monaco[4]
ՔաղաքացիությունFlag of Monaco.svg Մոնակո[5]
ԿրթությունՀատեմեր և Sisters of the Infant Jesus?
Մասնագիտություներգչուհի, քաղաքական գործիչ, բարեգործ, մոդել և դիզայներ
ԱմուսինDaniel Ducruet? և Adans Lopez Peres?
Ծնողներհայր՝ Ռենյե III[2], մայր՝ Գրեյս Քելլի[2]
ԵրեխաներLouis Ducruet?[2], Pauline Ducruet?[2] և Camille Gottlieb?[2]
Princess Stéphanie of Monaco Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Սթեֆանո Կասիրագի, արքայադուստր Սթեֆանի, արքայադուստր Քերոլին, իշխան Ռենյե III, առաջին տիկին Նենսի Ռեյգան և քարտուղար Ռոբերտ Ադամս

Ծնվել է Մոնակոյում 1965 թվականի փետրվարի մեկին։ Ընտանիքում նա երրորդ երեխան է, ունի իրենից մեծ քույր և եղբայր՝ Կարոլինան և Ալբեր IIը։ Սովորել է Մոնակոյի Դե Դամս դե Սանտ-Մոր պանսիոնատում։ Ազատ տիրապետում է անգլերեն և իտալերեն լեզուներին։ Փարիզում հաճախել է Դյուպանլուի կուրսերին։ Դպրոցական տարիներին հաճախել է դաշնամուրի, պարահանդեսային պարերի և մարմնամարզության դասերի։

1982 թվականին ստացել է բակալավրի աստիճան։

1982 թվականի սեպտեմբերի 13-ին Սթեֆանին և իր մայրը՝ Գրեյս Քելլին, ենթարկվել են ավտովթարի, որի հետևանքով վերջինս մահացել է, իսկ Սթեֆանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց[6]։

1983-1984 թվականներին Սթեֆանին Քրիստիան Դիորի նորաձևության տանը Մարկ Բոանայի ղեկավարությամբ անցել է փորձաշրջան։

Սթեֆանին հանդիսանում է ԱՄՆ-ում «Արքայադուստր Գրեյս հիմնադրամ»-ի (ռուս.՝ Фонд Принцессы Грейс) կազմակերպության կոմիտեի պատվավոր անդամ։

1985 թվականից Սթեֆանին ղեկավարում է «Արքայադուստր Գրեյս թատրոն» (ռուս.՝ Театр Принцессы Грейс) կազմակերպության կոմիտեն։

2003 թվականին հիմնել է «Կանայք ընդդեմ ՁԻԱՀի» (ֆր.՝ Femmes face au sida) կազմակերպությունը, որը 2004-ին վերանվանվեց «Fight AIDS Monaco»:

2005 թվականից հանդիսանում է «Մոնտե-Կարլոյում միջազգային կրկես փառատոն»-ի կազմակերպության կոմիտեի ներկայացուցիչ։

2005 թվականի նոյեմբերի 10-ին արքայադուստր Սթեֆանին պարգևատրվել է Մեծ Խաչի «Գրիմալդի» շքանշանով։

2006 թվականի հոկտեմբերի վեցին նշանակվել է UNAIDS-ի հատուկ ներկայացուցիչ։ Հանդիսանում է նաև այդ նույն կազմակերպության «Բարի կամքի դեսպան»։

Երաժշտական կարիերաԽմբագրել

1980-ականների երկրորդ կեսին արքայադուստր Սթեֆանին իր ուժերը փորձեց երգարվեստում։ 1986 թվականի ձմռանը նա թողարկեց իր առաջին երգը՝ «Ouragan», որը թարգմանաբար նշանակում է փոթորիկ, մրրիկ։ Ստեղծագործությունը մեծ հաջողություն ունեցավ և ամիսներ շարունակ զբաղեցրեց բարձր հորիզոնականներ։ Երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ, որը բավականին համրաձակ էր տիտղոսակիր անձնավորության համար։ Նույն թվականին թողարկվեց նրա «Besoin» ալբոմը։ Այդ սկավառակից «Fleur du mal» երգը, որը Ստեֆանին նվիրել էր իր մանկության ընկեր Պոլ Բերմոնդլոին, մեծ հաջողություն ունեցավ։

Անձնական կյանքԽմբագրել

1995 թվականին ամուսնացել է իր թիկնապահ Դանիել Դյուկերեի հետ և մեկ տարի անց ամուսնալուծվել։ Պատճառն այն էր, որ հրատարակվեցին սկանդալային լուսանկարներ, որտեղ Դանիելը ինչ-որ երիտասարդ աղջկա հետ սեքսով էր զբաղվում։ 2003 թվականի սեպտեմբերին ամուսնացել է պորտուգալացի կրկեսի դերասան Ադան Լոպես Պերեսի հետ։ Սակայն 2004 թվականի նոյեմբերին զույգն ամուսնալուծվել է։

ԵրեխաներԽմբագրել

  1. Լուի Ռոբերտ Պավել (ռուս.՝ Луи Роберт Павел), ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 26-ին (հայրը՝ Դ. Դյուկեր),
  2. Պոլինա Գրեյս Մագայ (ռուս.՝ Полин Грейс Магай), ծնվել է 1994 թվականի մայիսի 4-ին (հայրը՝ Դ. Դյուկեր),
  3. Կամիլլա Մարի Կելլի, ծնվել է 1998 թվականի հուլիսի 15-ին (հայրը՝ Ժան Ռեյմոնդ Գոթթբիլդ)[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել