Ռենե Կասսեն

ֆրանսիացի իրավաբան, իրավագիտության պրոֆեսոր և դատավոր

Ռենե Կասսեն (ֆր.՝ René Cassin, հոկտեմբերի 5, 1887(1887-10-05)[1][2][3], Բայոնա[2] - փետրվարի 20, 1976(1976-02-20)[4][5][6][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[7]), ֆրանսիացի իրավաբան, իրավագիտության պրոֆեսոր և դատավոր։

Ռենե Կասսեն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1887(1887-10-05)[1][2][3]
ԾննդավայրԲայոնա[2]
Մահացել էփետրվարի 20, 1976(1976-02-20)[4][5][6][…] (88 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ[7]
ԳերեզմանՊանթեոն (Փարիզ)
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնհուդայականություն
ԿրթությունՄասսենայի լիցեյ, Faculté de droit d'Aix-en-Provence?, Փարիզի համալսարան, Պրովանսի համալսարան և Պոլ Սեզանի համալսարան
ԵրկերՄարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
Մասնագիտությունիրավաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՓարիզի համալսարան, Լիլի համալսարան, Քաղաքականության հետազոտությունների ինստիտուտ Դեքս և Faculté de droit d'Aix-en-Provence?
Զբաղեցրած պաշտոններՊետական խորհրդի փոխնախագահ, Սահմանադրական խորհրդի անդամ, նախագահ, Judge of the European Court of Human Rights?, President of the European Court of Human Rights?, նախագահ, նախագահ, նախագահ, նախագահ, նախագահ և նախագահ
ԿուսակցությունՀանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄարդու իրավունքների լիգա, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Empire Defense Council? և Free French Forces?[3]
Ստորագրություն
Изображение автографа
 René Cassin Վիքիպահեստում

Կասսենը ծնվել է Բայոնում (Բասկերի երկիր, Ֆրանսիա)։ Հայրը ֆրանսիացի հրեա էր։ Կասսենը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, մասնակցել է պատերազմի վետերանների խաղաղասիրական, ձախ Union Fédérale կազմակերպության ստեղծմանը։ 1968 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախագծման գործում ունեցած ներդրման համար. նախագիծն ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից, 1948 թվականի դեկտեմբերի 10-ին։ Նույն տարում նա նաև արժանացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մրցանակի։ Ռենե Կասսենը հիմնադրել է Ադմինիստրատիվ գիտությունների ֆրանսիական ինստիտուտը, որը ճանաչվել է որպես հանրային սպասարկման ընկերություն։

Ազգերի լիգա խմբագրել

Որպես 1924-1938 թվականներին Ազգերի լիգայում Ֆրանսիայի պատվիրակ` Կասսենը ճնշում է գործադրել զինաթափման ուղղությամբ, ինչպես նաև` աշխատել է միջազգային հակամարտությունների լուծմանն աջակցող ինստիտուտների զարգացման ուղղությամբ։

Մարդու իրավունքներ և ՀԿ-ներ խմբագրել

 
Կասսենի հուշարձանը Ֆրանսիայի Ֆորբակ քաղաքում

Աշխատելով կանադացի ուսումնասիրող և իրավաբանության պրոֆեսոր Ջոն Փիթերս Համֆրիի կողմից ներկայացված նախագծի վրա` Կասսենը նախագծի հիմնական 46 հոդվածները նվազեցրել է` դարձնելով 44։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, պարունակում էր սկզբնական նախագծի 30 հոդվածները։

Ծառայել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում և Միջնորդ դատարանի մշտական պալատում։

Եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ (1959-1965) և նախագահ (1965-1968)։ Այսօր դատարանի շենքը գտնվում է Ստրասբուրգի Ռենե Կասսեն պուրակում։

Կասսենը նաև գլխավորել է հասարակական կազմակերպություններ, 1918 թվականին հիմնել է Պատերազմի հաշմանդամ վետերանների ֆրանսիական ֆեդերացիան և մինչև 1940 թվականը եղել է դրա նախագահը, այնուհետև` պատվավոր նախագահը։ 1945 թվականին Շառլ դը Գոլը, հաշվի առնելով Կասսենի մեծ ներդրումը ֆրանսիական ազգի համար, առաջարկել է որևէ կերպ աջակցել նաև հրեաներին։ Կասսենը դարձել է ֆրանս-հրեական Alliance Israelite Universelle (AIU) համալսարանի նախագահ, որը նախկինում կրթություն է ապահովել Օսմանյան Կայսրության լծի տակ ապրող սեֆարդի հրեաների համար։ Որպես AIU-ի նախագահ` Կասսենն աշխատել է Հրեաների ամերիկյան միության և անգլո-հրեական ընկերության հետ` հիմնելու Հրեական կազմակերպությունների խորհրդատվական խորհուրդը, որը պետք է աջակցեր հրեաներին աջակցման պլատֆորմին այն ժամանակ, երբ դեռ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգը գտնվում էր զարգացման վաղ փուլում[13]։

1950 թվականի նոյեմբերի 10-ին նա ՄԱԿ-ում լուսանկարվել է Քարիմ Ազքոուլի, Ջորջ Դեյի և Հերալդ Ռոյի հետ` կլոր սեղանի քննարկման ժամանակ։ Սա հատկանշական է թերևս այն պատճառով, որ Ազքոուլն ու Կասսենը տրամագծորեն տարբեր հայացքներ ունեին սիոնիզմի քաղաքականության վերաբերյալ[14]։

Կասսենը մահացել է 1976 թվականին, Փարիզում, թաղված է Փարիզի Մոնպառնաս գերեզմանատանը։ 1987 թվականին նրա մասունքները վերահուղարկավորվել են Փարիզի պանթեոնում։

2003 թվականին Բասկերի կառավարությունը սահմանել է Ռենե Կասսեն մրցանակ, որը տրվում է դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության օրը[15]։

Ադմինիստրատիվ գիտությունների ֆրանսիական ինստիտուտ խմբագրել

1947 թվականին Ռենե Կասսենը հիմնել է Ադմինիստրատիվ գիտությունների ֆրանսիական ինստիտուտը, որը ճանաչվել է որպես հանրային սպասարկման ընկերություն։ Նա եղել է այս ընկերության առաջին նախագահը, որը կազմակերպել է վարչական իրավունքի ոլորտում ֆրանսիական դոկտրինի զարգացմանն աջակցող մի շարք խորհրդաժողովներ։

Հրեա իրավաբանների և փաստաբանների միջազգային ասոցիացիա խմբագրել

Ռենե Կասսենը Իսրայելի գլխավոր դատախազ Հաիմ Կոէնի և ամերիկացի իրավապաշտպան Արթուր Գոլդբերգի հետ 1969 թվականին հիմնել է Հրեա իրավաբանների և փաստաբանների միջազգային ասոցիացիան։ Վերջինս աշխատում է` ամենուր մարդու իրավունքների պաշտպանության համար։ Այդ աշխատանքը ենթադրում է պատերազմական հանցագործությունների կանխում, պատերազմական հանցագործների պատիժ, զենքի և զանգվածային ոչնչացման արգելում, օրենքի վրա հիմնված միջազգային համագործակցություն, ինչպես նաև` միջազգային կոնվենցիաների արդար իրականացում։ Ասոցիացիան աշխատում է հիմնականում հրեաների հետ կապված հարցերի ուղղությամբ և փորձում է պայքարել ռասիզմի, օտարատյացության, հակասեմականության, Հոլոքոստի ժխտման և Իսրայել պետության ժխտման դեմ։

Մատենագրություն խմբագրել

  • Jay Winter, "Rene Cassin and the Alliance Israelite Universelle," Modern Judaism, 32,1 (2012), 1–21.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Nobelprize.orgNobel Foundation.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ծննդական
  3. 3,0 3,1 3,2 https://www.memoiredeshommes.sga.defense.gouv.fr/fr/ark:/40699/m005a2954852da4d
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Bischoff G., Foessel G., Baechler C. Nouveau dictionnaire de biographie alsacienne (ֆր.) / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace — 1982. — 4434 p.
  7. 7,0 7,1 7,2 ծննդական — P. 27.
  8. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1968/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. https://www.leonore.archives-nationales.culture.gouv.fr/ui/notice/68779
  11. https://www.memoiredeshommes.sga.defense.gouv.fr/fr/ark:/40699/m005cc7f85d297e1
  12. https://www.conseil-constitutionnel.fr/membres/rene-cassin
  13. Winter, Jay. 2012. René cassin and the alliance israélite universelle. Modern Judaism 32 (1): 1-21.
  14. Photo/MB, UN (1950 թ․ նոյեմբերի 10). «Round Table Discussion over U.N. Radio». www.unmultimedia.org. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  15. «Premio René Cassin».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Կասսեն» հոդվածին։