Ռենատո Սիմոնի
Ռենատո Սիմոնի (իտալ.՝ Renato Simoni, սեպտեմբերի 5, 1875[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա[4] - հուլիսի 5, 1952[1][2][3][…], Միլան, Իտալիա[4]), իտալացի լրագրող, դրամատուրգ, գրող և թատերագետ: Հայտնի է Ջակոմո Պուչչինիի «Տուրանդոտ» օպերայի լիբրետոյի ստեղծման համար Ջուզեպպե Ադամիի հետ համագործակցությամբ։
Ռենատո Սիմոնի իտալ.՝ Renato Simoni | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1875[1][2][3][…] |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա[4] |
Վախճանվել է | հուլիսի 5, 1952[1][2][3][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա[4] |
Գերեզման | Միլանի մոնումենտալ գերեզմանատուն |
Գրական անուն | Turno[5] և Nobilomo Vidal[5] |
Մասնագիտություն | լրագրող, կինոքննադատ, լիբրետիստ, դրամատուրգ, կինոռեժիսոր, քննադատ և սցենարիստ |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Անդամակցություն | Իտալիայի թագավորական ակադեմիա[6] |
Renato Simoni Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌենատո Սիմոնին ծնվել է Վերոնայում։ 1879 թվականին կորցրել է հորը և դարձել իր ընտանիքի միակ կերակրողը՝ հոգ տանելով մոր և քրոջ մասին։ Մի քանի տարի նա լատիներեն է դասավանդել, սակայն գումարը ոչ միշտ է բավարարել ընտանիքի ծախսերը, և երբեմն նրանք ստիպված են եղել գնալ վանքի խոհանոց, որտեղ միաբանները սնունդ էին բաժանում աղքատներին[7]։
19 տարեկանում Սիմոնին իր առաջին քայլերն է արել որպես լրագրող։ Նա իր կարիերան ամբողջությամբ նվիրել է թատրոնին։ Նրա առաջին աշխատանքը եղել է Վերոնայի «Լ'Ադիջե» թերթում, այնուհետև «Լ'Արենա»-ում որպես խմբագիր և քննադատ[8]։ 1899 թվականին Սիմոնին տեղափոխվել է Միլան[7]։ 1902 թվականին գրել է իր լավագույն կատակերգություններից մեկը՝ «Այրին», որին հաջորդել են «Կառլո Գոցցի»-ն (1903), «Մայրամուտը» (1906), «Հրաժեշտը» (1910) և «Կազանովայի ամուսնությունը»[9][10]։
1914 թվականին Սիմոնին «Կորիերե դելա Սերա» թերթում որպես հեղինակ և քննադատ փոխարինել է Ջովաննի Պոցցային։ Այս ընկերությունում նա աշխատել է մինչև իր կյանքի վերջը։ Նա նաև եղել է «Լա Տրադոտա» շաբաթաթերթի տնօրենը[11]։
Լուչո Ռիդենտին 1951 թվականին հավաքել է Սիմոնիի բոլոր գրվածքները և քննադատությունները «Թատերական քրոնիկայի երեսուն տարի» վերնագրի ներքո և հրատարակել է 1960 թվականին:
1952 թվականին Սիմոնին իր գրվածքների և գրախոսությունների 40,000 հատոր նվիրաբերել է Լա Սկալայի թանգարանին և նվիրել է դրանք իր մորը՝ Լիվիային[12]: Թանգարանի գրադարանը կոչվել է «Լիվիա Սիմոնի գրադարան»՝ ի պատիվ Սիմոնիի մոր:
Սիմոնին մահացել է Միլանում 1952 թվականին և թաղված է քաղաքի Մոնումենտալ գերեզմանատանը։
1958 թվականին Վերոնայում ստեղծվել է «Ռենատո Սիմոնիի» մրցանակը: Արարողությունը տեղի է ունենում ամեն տարի հուլիսի 5-ին: Այս մրցանակը շնորհվում է դրամատիկական թատրոնի նվիրյալներին[13]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 Frattarolo R. Dizionario degli scrittori italiani contemporanei pseudonimi: 1900-1975 (իտալ.): con un repertorio delle bibliografie nazionali di opere anonime e pseudonime — Ravenna: Angelo Longo Editore, 1975. — P. 266.
- ↑ Puppa P. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2018. — Vol. 92.
- ↑ 7,0 7,1 Simonelli, 2013
- ↑ «Il teatro nel fascismo. Rappresentazione e censura nei documenti d'archivio (1931-1944)». Beni Cultirali. Վերցված է 2023-09-14-ին.
- ↑ «Simoni from Lunario site». Արխիվացված է օրիգինալից 2008-07-05-ին. Վերցված է 2008-07-12-ին.
- ↑ reference from Wiki Italy
- ↑ Simoni’s biography
- ↑ «Simoni's contributions to La Scala Museum». Արխիվացված է օրիգինալից 2008-10-13-ին. Վերցված է 2024-08-16-ին.
- ↑ «Il 64° Premio "Renato Simoni" assegnato al grande attore Massimo De Francovich: la cerimonia al teatro romano». Verona Sera. 2022-06-26. Վերցված է 2023-09-14-ին.