Լա Սկալա թատրոնի թանգարան

Լա Սկալա թատրոնի թանգարան (իտալերեն՝ Museo teatrale alla Scala), Միլանի Լա Սկալա թատրոնին կից թատերական թանգարան և գրադարան։ Չնայած թանգարանն առանձնակի ուշադրություն է հատկացնում օպերայի պատմությանն ու այս օպերային թատրոնին առհասարակ, նրա շրջանակներն ընդգրկում են նաև Իտալիայի թատերական պատմությունն ընդհանրապես՝ ներառելով ցուցադրություններ կոմեդիա դել'արտեից և հայտնի բեմական դերասանուհի Էլեոնորա Դուզեի մասին։

Լա Սկալա թատրոնի թանգարան
Տեսակթատերական թանգարան, երաժշտական թանգարան, մասնագիտացված թանգարան, պատկերասրահ և պատմության թանգարան
Երկիր Իտալիա[1][2]
ՏեղագրությունՄիլան[2][3]
ՎայրԳոտի 1
Ղեկավարության նստավայրQ18215298?, Միլան, Իտալիա
ՀասցեLargo Ghiringhelli, 1 - Milano[2] և Largo Antonio Ghiringhelli 1, 20121 Milano[3]20123[2] և 20121[3]
Հիմնադրվել է1913
Մակերես850 քառակուսի մետր, 600 քառակուսի մետր
Այցելուներ260 478 մարդ (2018)[4][5], 36 107 մարդ (2020)[3], 272 254 մարդ (2019)[6] և 61 364 մարդ (2021)[7]
ՏնօրենDonatella Brunazzi?
Հավաքածուի չափս900 item[5] և 300 item[8]
Կայքmuseoscala.org(իտալ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարան Խմբագրել

Լա Սկալա հրապարակում գտնվող Լա Սկալա թատրոնին կից թանգարանը բացվել է 1913 թվականի մարտի 8-ին, որի համար հիմք է ծառայել 1911 թվականին աճուրդով ձեռք բերված մի մեծ մասնավոր հավաքածու, որը ֆինանսավորվել է թե՛ կառավարական, թե՛ մասնավոր աղբյուրներից։ Ցուցադրությունները ներառում են տարազներ, էսքիզներ, ինքնագրեր, պատմական հետաքրքրություն ներկայացնող երաժշտական գործիքներ, ինչպես նաև երաժիշտների և դերասանների գեղանկարներ, արժեքավոր կերամիկական կոմեդիա դել'արտե կերպարներ, սեղանի խաղեր, որոնք օգտագործվել են թատրոնի նախասրահում։

 
Ջուդիտա Պաստա, նկարիչ՝ Ջոակինո Ջուզեպպե Սերանջելի

Գրադարան Խմբագրել

Թանգարանի «Լիվիա Սիմոնի» գրադարանը գտնվում է կառույցի երկրորդ հարկում։ Այն ստեղծվել է 1952 թվականին գրող, Corriere della Sera-ի թղթակից քննադատ Ռենատո Սիմոնիի նվիրաբերած 40.000 կտոր գրականության հիման վրա։ Գրադարանն անվանվել է ի պատիվ հեղինակի մոր։ Այժմ գրադարանն ունի շուրջ 140,000 աշխատանքներ կապված թատրոնի, օպերայի և բալետի պատմությանը, այդ թվում լիբրետոների, պարբերականներ,երաժիշտների, դերասանների և պարողների նամակագրություններ, ինչպես նաև գրքեր։

Պատկերասրահ Խմբագրել

Գրականություն Խմբագրել

  • Museo Teatrale alla Scala /di Giampiero Tintori, Milano, Electa, 1985, ISBN 88-435-1176-9.
  • Il Museo teatrale alla Scala : 1913-1963 / a cura di S. Vittadini … et al., Milano, Edizioni del Museo teatrale alla Scala, 1964.

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել