Ռեզո Էսաձե
Ռեզո Էսաձե (վրաց.՝ რეზო ესაძე, փետրվարի 18, 1934, Օզուրգեթի շրջան, ԽՍՀՄ - ապրիլի 18, 2020), վրացի դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ։
Ռեզո Էսաձե | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1934 |
Ծննդավայր | Օզուրգեթի շրջան, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 18, 2020 (86 տարեկան) |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Վրաստան |
Ազգություն | վրացի |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՌեզո Էսաձեն ծնվել է 1934 թվականի փետրվարի 18-ին Վրաստանի Շեմոքմեդ գյուղում[Ն 1]։
1956 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը՝ երկրաֆիզիկի մասնագիտությամբ։ 1964 թվականին ավարտել է Սերգեյ Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը[1]։
1956-1958 թվականներին դպրոցում դասավանդել է ֆիզիկա և աստղագիտություն։ Եղել է Թբիլիսիի պետական համալսարանի աստղա-ֆիզիկական կայանի գիտական կրտսեր աշխատակից։ 1966 թվականից՝ «Լենֆիլմ» կինոստուդիայի, իսկ արդեն 1972 թվականից՝ «Վրացֆիլմ»-ի ռեժիսոր։
Եղել է Վրաստանի «+1» ստուդիայի ղեկավարը։ Վրացական ԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ (1980 թվականից)։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերասան
խմբագրել- 1961` Մեկ տարվա ինն օրերը — ֆիզիկոս
- 1975` Սեր առաջին հայացքից — Բարախալով
- 1976` Անարա փոքր քաղաքը
- 1980` Հանգստացողների կյանքից
- 1981` Թիֆլիս-Փարիզ և հակառակը
- 1982` Հարսանեկան նվեր
- 1984` Չկա՛ չարիք առանց բարիք
- 1984` Ապաշխարություն — Ապոլլոն
- 1986` Նեյլոնե եղևնի
- 1987` Մեր մանկության օրերը
- 1988` Թանկ հաճույք
- 1991` Ծիծեռնակ և ագռավ
- 1993` Լեոնարդո
- 2006` Գայլախեղդ՝ մոխրագույն շների ընտանիքից — Իլիադ
Ռեժիսոր
խմբագրել- 1962` Մի անգամ
- 1964` Ֆրո
- 1967` Մի երիտասարդ կյանքի չորս էջ
- 1970` Վայրկյանաչափ
- 1973` Մատնազարկեր
- 1975` Սեր առաջին հայացքից
- 1981` Հողմաղաց քաղաքի ծայրամասում
- 1982` Հարսանեկան նվեր
- 1986` Նեյլոնե եղևնի
- 2005` Կտուր կամ ֆիլմի անավարտ կտոր
Սցենարիստ
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ Շեմոքմեդը գտնվում է Գուրիայի մարզի Օզուրգեթի շրջանում, Օզուրգեթ քաղաքից 7 կմ հեռավորության վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռեզո Էսաձե, Կինո․ Հանրագիտարանային բառարան, Ս․Ի․ Յուտկևիչ, խմբագրական կոլեգիա․ Յ․Ս․ Աֆանասև, Վ․Ե․ Բասկակով, Ի․Վ․ Վայսֆելդ և այլ։ Խորհրդ․ հանրագիտարան, 1987.- 640 էջ