Ռեգինա Նիկոլաևնա Զբարսկայա (ռուս.՝ Регина Николаевна Збарская, օրիորդական ազգանունը՝ Կոլեսնիկովա ռուս.՝ Колесникова, սեպտեմբերի 27, 1935(1935-09-27), Վոլոգդա, Հյուսիսային երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 15, 1987(1987-11-15), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մոդել, համաշխարհային հռչակի է արժանացել 1960-ական թվականների սկզբին։ Մեծ ժողովրդականություն է ձեռք բերել Փարիզում, որտեղ նրան անվանել են «Կրեմլի ամենագեղեցիկ զենքը», իսկ հետագայում սկսել են կոչել «խորհրդային Սոֆի Լորեն»[1]։

Ռեգինա Զբարսկայա
Ծնվել էսեպտեմբերի 27, 1935(1935-09-27)
ԾննդավայրՎոլոգդա, Հյուսիսային երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 15, 1987(1987-11-15) (52 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎոլոգդա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունմոդել
ԱմուսինԼև Զբարսկի

Կենսագրություն խմբագրել

Զբարսկայայի և նրա ծնողների ծննդյան վայրի վերաբերյալ երկու վարկած կա. անձամբ Զբարսկայային ճանաչողները պնդել են, որ նա ծնվել է Վոլոգդայում, որտեղ նրա մայրը՝ Դարյա Տիխոնովնա Կոլեսնիկովան, աշխատել է որպես բժիշկ, իսկ նրա հայրը՝ Նիկոլայ Դեմենտևիչ Կոլեսնիկովը, եղել է պաշտոնաթող սպա[2][3]։

1953 թվականին տասնյոթամյա Ռեգինա Կոլեսնիկովան մեկնել է Մոսկվա և ընդունվել ՎԳԻԿ-ի տնտեսագիտության ֆակուլտետ։ Ուսման ընթացքում նա սկսել է հայտնվել «բոհեմական» երեկույթներում, որտեղ մի անգամ նրան նկատել է նորաձևության դիզայներ Վերա Արալովան։ Հենց այս հանդիպումից էլ սկսվել է Կոլեսնիկովայի մոդելային կարիերան։ Ֆրանսիական «Paris Match» ամսագիրը նրան անվանել է «Կրեմլի ամենագեղեցիկ զենքը»[4]։ Իսկ երբ Վյաչեսլավ Զայցևը Զբարսկայայի սանրվածքը ձևավորել է պաժի նմանությամբ և ստեղծել «իտալացի գեղեցկուհու» կերպար, Զբարսկայային արևմտյան մամուլում կոչել են «խորհրդային Սոֆի Լորեն[5]։

1958 թվականին նկարահանվել է «Նավաստին «Գիսաստղից» ֆիլմում՝ հանդես գալով իտալացի երգչուհի Սիլվաննայի դերում (լուսագրերում նշվել է որպես Ռ. Կոլեսնիկովա[6]

Անձնական կյանք խմբագրել

Զբարսկայայի ամուսինը եղել է մոսկվացի նկարիչ Ֆելիքս Լև Զբարսկին՝ գիտնական Բորիս Զբարսկու որդին, որի հետ նա ամուսանցել է 1960-ական թվականների սկզբին։ 1967 թվականին Զբարսկայան հղիացել է, բայց ամուսինը երեխա ունենալ չի ցանկացել, Զբարսկայան որոշել է աբորտ անել, որից հետո փորձել է ճնշել մեղքի զգացումը հակադեպրեսանտներով։ Այդ ժամանակ Զբարսկին տարվել է դերասանուհի Մարիաննա Վերտինսկայայով, իսկ հետո հարաբերություններ է սկսել Լյուդմիլա Մակսակովայի հետ, որը 1970 թվականին նրան որդի է պարգևել։ Դրանից հետո Զբարսկայան հոգեբուժարանում է հայտնվել ծանր դեպրեսիայի նշաններով[7]։

Խորհրդային անլեգալ հետախույզ Վիտալի Շլիկովը հարցազրույցում պնդել է, որ ինքը մեկ տարի ապրել է Զբարսկայայի հետ նրա բնակարանում այն ժամանակ, երբ նա դեռ պաշտոնապես ամուսնացած էր, բայց այլևս չէր ապրում իր ամուսնու հետ։ Հենց այդ ժամանակահատվածում է տեղի ունեցել Զբարսկայայի ինքնասպանության փորձերից մեկը, երբ նա մատնահարդարման մկրատով իր մարմնի վրա կտրվածքներ է արել։ Որպես ինքնասպանության փորձի գլխավոր պատճառը Շլիկովը նշել է սաստիկ սթրեսը որն սկսվել է Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցների կողմից շանտաժի միջոցով մոդելին հավաքագրելու փորձից հետո։ Իր հուշերում նա կտրականապես մերժել է տարբեր աղբյուրներում հանդիպող այն ենթադրությունները, թե Զբարսկայան աշխատել է ՊԱԿ-ում՝ օգնելով տարբեր միջոցներով հավաքել այդ գերատեսչության համար անհրաժեշտ տվյալները[8]։

Հիվանդանոցից դուրս գալով՝ Զբարսկայան մոդելների տան փոխտնօրեն Ելենա Ստեպանովնա Վորոբեյի օգնությամբ վերադարձել է բեմ։ Նա սկսել է հանդիպել երիտասարդ հարավսլավացի լրագրողի հետ, որն օգտագործեց նրան համբավի հասնելու համար։ Շուտով նրա հեղինակությամբ լույս է տեսել «Հարյուր գիշեր Ռեգինա Զբարսկայայի հետ» գերմաներեն գիրքը, որտեղ նկարագրվում են էրոտիկ տեսարաններ, ինչպես նաև տեղեկություններ կան Զբարսկայայի՝ Կենտկոմի անդամների հետ իբր ունեցած կապերի և այլ մանեկենուհիների դեմ կատարած ամբաստանությունների մասին[9]։

Մահ խմբագրել

Քաղաքական սկանդալից հետո Զբարսկայան երեք անգամ փորձել է ինքնասպան լինել, և երրորդ փորձի արդյունքում նա մահացել է քնաբերներից թունավորվելով 1987 թվականի նոյեմբերին 52 տարեկան հասակում։

Կա նաև վարկած, որ Ռեգինա Զբարսկայան մահացել է տանը, այլ ոչ թե հիվանդանոցում։ Ըստ այդ վարկածի՝ նրան մահացած են գտել բնակարանում՝ հեռախոսը ձեռքին։ Մոդելների տանը նրա հետ աշխատած անձինք ներկա չեն գտնվել նրա հուղարկավորությանը, մարմինը դիակիզվել է։ Նրա մահվան հանգամանքները մնում են չպարզաբանված, իսկ թաղման վայրը՝ անհայտ[7]։ Վարկածներից մեկի համաձայն՝ նրան թաղել են Վոլոգդայում՝ հոր և մորաքրոջ կողքին։

Վյաչեսլավ Զայցևն «Օգոնյոկ» ամսագրին տված հարցազրույցում Զբարսկայայի մասին ասել է[10].

Ռեգինա Զբարսկայան ոչ միայն զարմանալի գեղեցկուհի էր, այլև խելացի։ Նա ողբերգական ճակատագիր ունի։ Բայց ես նրան միշտ պաշտել եմ։ Վերցրի Նորաձևության տուն որպես «տիպական կերպար»՝ մանեկեն, որից չաձսեր էին վերցնում։ Նա աշխատել է նաև որպես սովորական հավաքարար։ Ես նրան ամեն կերպ աջակցել եմ մինչև վերջ։

Հիշատակ խմբագրել

  • Ռեգինա Զբարսկայայի մահվան պատմությունը ներկայացվում է «Հետաքննությունը վարել են...» (ռուս.՝ «Следствие вели…») հաղորդաշարի 305-րդ թողարկումում։
  • «Թող խոսեն» (ռուս.՝ «Пусть говорят») թոք-շոուի դրվագներից մեկը գրեթե ամբողջությամբ նվիրվել է Ռեգինա Զբարսկայային։
  • «История» հեռուստաալիքի «Գեղեցկություն խորհրդային ձևով։ Մանեքենուհու ճակատագիրը» (ռուս.՝ «Красота по-советски. Судьба манекенщицы») նվիրված է Ռեգինա Զբարսկայային։
  • 2015 թվական «FILM.UA» и «Shpil» կինոընկերությունները նկարահանել են տասներկու մասից բաղկացած «Կարմիր թագուհին» (ռուս.՝ «Красная королева») կեղծ կենսագրական գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է Ռեգինա Զբարսկայայի կենսագրության հիման վրա (նրա դերը կատարել է Քսենյա Լուկյանչիկովան)։ Սերիալի պրեմիերան Ուկրաինայում տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 5-ին «Ինտեր» հեռուստաալիքով, իսկ Ռուսաստանում (Առաջին ալիք)՝ 2016 թվականի մարտի 14-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «КГБ и мода: как жили и чем кончили звезды подиума СССР». Москва 24. 19 мая 2014. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  2. Марина Чернова (№12 (960) от 29 марта 2016). «КРАСНАЯ КОРОЛЕВА». газета Премьер. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին.
  3. «Регина Збарская». http://www.fcw.su/users/Ariana. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. «Топ-модель советской эпохи: Регина Збарская». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  5. «Regina Zbarskaya — Russian Sophia Loren». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
  6. Исидор Анненский (режиссёр). Матрос с "Кометы" (Фильм). Мосфильм. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  7. 7,0 7,1 «Регина Збарская. Безумие красивой женщины». lady-forever.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին.
  8. Леонид Млечин (автор). Документальное кино Леонида Млечина "Признания нелегала" (Телепередача). ТВ Центр. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 30-ին. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  9. «orever.ru/publ/izvestnie_zhenshini_mira/regina_zbarskaja_bezumie_krasivoj_zhenshhiny/7-1-0-1783». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  10. «Журнал «Огонёк», интервью с Вячеславом Зайцевым». ogoniok.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել