Մարիաննա Ալեքսանդրովնա Վերտինսկայա (ռուս.՝ Мариа́нна Алекса́ндровна Верти́нская, հուլիսի 28, 1943(1943-07-28)[1], Շանհայ, Վան Ցզինվեյի մարիոնետային կառավարություն), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1991)[2]։

Մարիաննա Վերտինսկայա
Ծնվել էհուլիսի 28, 1943(1943-07-28)[1] (80 տարեկան)
ԾննդավայրՇանհայ, Վան Ցզինվեյի մարիոնետային կառավարություն
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1967)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Վերտինսկի, մայր՝ Lidiya Vertinskaya?
Ամուսին(ներ)Բորիս Խմելնիցկի
Երեխա(ներ)Aleksandra Vertinskaya?
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Մարիաննա Վերտինսկայան ծնվել է 1943 թվականի հուլիսի 28-ին հայտնի շանսոնիե Ալեքսանդր Վերտինսկու (1889-1957) ընտանիքում, որը, երկար տարիներ վտարանդիության մեջ ապրելով, 1943 թվականին վերադարձավ Ռուսաստան։ Մայրը՝ Լիդիա Վլադիմիրովնան (1923-2013), նկարչուհի էր, կինոդերասանուհի, հայտնի դերասանուհի Անաստասյա Վերտինսկայայի (ծնվ․՝ 1944) կրտսեր քույրը[3]։

Դերասանուհու մայրը նրան տվել է Մարիաննա անունը Ռոբին Հուդի մասին հոլիվուդյան մի ֆիլմ դիտելուց հետո, որտեղ այդ անունն էր կրում գլխավոր հերոսի սիրելին։ Հատկանշական է, որ Մարիաննայի ամուսիններից Բորիս Խմելնիցկին խորհրդային ֆիլմերից մեկում խաղացել է Ռոբին Հուդի դեր։

1967 թվականին Մարիաննա Վերտինսկայան ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանը, որից հետո աշխատանքի է անցել Ե․ Վախթանգովի անվան թատրոնում։ 2005 թվականից «Մոդեռն» թատրոնի դերասանուհի[4]։

Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1961 թվականին՝ «Բերքառատ տարի» ֆիլմում կատարելով Կատյա Բորտաշևիչի դերը։ Մարիաննա Վերտինսկայայի հայտնի կինոաշխատանքը «Застава Ильича» ֆիլմում գլխավոր հերոսուհու՝ Անյայի դերակատարումն է[5]։

Անձնական կյանք խմբագրել

Մարիաննա Վերտինսկայան ամուսնացել է 3 անգամ․

Հարաբերություններ է ունեցել կինոռեժիսորներ Անդրեյ Կոնչալովսկու[8] և Անդրեյ Տարկովսկու[7], կինոօպերատորներ Ալեքսանդր Կնյաժինսկու և Գեորգի Ռերբերգի, նկարիչ Լև Զբարսկու[7], թարգմանիչ Ա․ Էլդարովի հետ[9][10][11]։

Դերեր խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1963 Կառլո Գոցցի Արքայադուստր Տուրանդոտ Տուրանդոտի ստրկուհի
1965 Լեոնիդ Զորին Դիոն հռոմեացի
1966 Միխայիլ Ստելմախ Ճիշտ և սուտ Օլենկա, Տատյանկա
1967 Էմիլ Զոլա Ծուղակ լվացարարուհի
1968 Լեոնիդ Զորին Դիոն Լոլիա
1967 Լիդիա Սեյֆուլինա Վարինեա կին
1967 Կառլո Գոցցի Արքայադուստր Տուրանդոտ Տուրանդոտ
1968 Ֆեոդոր Դոստոևսկի Ապուշը Ադելաիդա Եպանչինա, գերմանուհի
1969 Մոլիեր Քաղքենին ազնվական մարկիզուհի
1970 Արտյոմ Ֆրոսյա
1971 Ռոալդ Նազարով Ողջո՜ւյն, Կրիմով Զոյա
1972 Ալեքսանդր Գլադկով Թատրոնի երիտասարդությունը Լիլիա Յուրչենկո
1972 Ալեքսանդր Օստրովսկի Յուրաքանչյուր իմաստունի համար կա բավականին պարզություն Մաշա
1973 Ռուստամ Իբրահիմբեկով Կանաչ դռան հետևում կանգնած կինը Ռենա
1973 Վիկտոր Ռոզով Իրավիճակ Լիդիա
1973 Միխայիլ Սեբաստիան Խաղ արձակուրդին Կորիննա
1974 Անատոլի Գրեբնև Գործարար կնոջ կյանքից Իրինա
1975 Միրոսլավ Կռլեժա Պարոնայք Գլեմբայներ Անգելիկա
1976 Յարոսլավ Իվաշկևիչ Ամառը Նոանում Օգյուստինա Բրո
1980 Էդուարդո դե Ֆիլիպո Մեծ կախարդանք Մարտա դի Սպելտա
1980 Ուիլյամ Շեքսպիր Անտոնիոս և Կլեոպատրա Օկտավիա
1983 Պիեռ Շենո Եղե՛ք առողջ Վիվիան Բուասիեր
1986 Ռուստամ Իբրահիմբեկով Գրասենյակային պատմություն դերասանուհի
1992 Ալեքսանդր Օստրովսկի Բալզամիմովի ամուսնությունը Անֆիսա Պեժեմովա
1995 Մաքսիմ Գորկի Բարբարոսները Լիդիա Պավլովնա

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1961 Բերքառատ տարի Կատյա Բորտաշևիչ
1964 Застава Ильича Անյա
1965 Վարպետների քաղաքը Վերոնիկա
1965 Անվանականչ Կատյա
1967 Նրա անունն էր Ռոբերտ Տանյա
1967 Եվ ոչ ուրիշը Անյա
1968 Սիրել․․․ աղջիկ խնջույքին
1970 Եֆրեյտոր Զբրուևի յոթ հարսնացուները Տատյանա Դրոզդովա
1970 Դենիսկայի պատմությունները Դենիսկայի մայրիկը
1970 Տերը Տոնյա
1971 Լյուբավինների վերջը Մարիա Պոպովա
1975 Կապիտան Նեմո Ժակլին
1976 Ընտանեկան տոնախմբության օրը Կիրա
1976 Մահ առագաստի տակ Էվիս Լորինգ
1979 Փրփուր Վիկտորինա
1980 Երկխոսություն շարունակությամբ Եկատերինա
1986 Միայնակ կինը ցանկանում է ծանոթանալ Աննա Վորոբյովա
1988 Քաղաքացիական հայց Իրինա Միխայլովնա
1992 Կինը ծովում Լյուդմիլայի մայրը
1999 Հոգուս միակ սերը Ալեքսանդրա Կիրհգոֆ
2001 Ժառանգորդները Աննա Ֆեոդորովնա
2004 Միություն առանց սեքսի Վերա Իվանովնա
2004 Սիրահարները 2 Տանյա
2005 Ժառանգորդները 2 Աննա Ֆեոդորովնա

Հեռուստաթատրոններ խմբագրել

Տարի Հեռուստաթատրոն Դեր
1968 Շերլոկ Հոլմսի պատմություններից Իռեն Ադլեր
1979 Պարոնայք Գլեմբայներ Անգելիկա

Մուլտֆիլմերի հնչյունավորում խմբագրել

Տարի Մուլտֆիլմ Դեր
1975 Գանձ Դաշա

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Указ Президиума Верховного Совета РСФСР от 24 июня 1991 г. «О присвоении почетного звания „Заслуженный артист РСФСР“»
  3. «Марианна Вертинская - биография, информация, личная жизнь, фото, видео». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. «Марианна Вертинская». Кино-Театр.РУ. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. «Биография Марианны Вертинской». РИА Новости (ռուսերեն). 20180728T0047+0300Z. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «Вертинская родила вторую дочь». Дни ру. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Марианна Вертинская. Личная жизнь и самые знаменитые мужчины красавицы-актрисы». teleprogramma.pro (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. Кончаловский А. С. Низкие истины: Семь лет спустя. М.: Эксмо, 2006. С.176-178. — ISBN 5-699-13465-4
  9. Тарханова К. Марианна Вертинская: Чувства и чувствительность // ТВ Парк. 1998. № 21 (211). 18 — 24 мая. С.8
  10. Костаков М. Марианна Вертинская: Люблю жизнь, детей и мужчин… И ещё раз мужчин(չաշխատող հղում) // Правда. 2003. 24 июля.
  11. Велигжанина А. Марианна Вертинская: «Поддерживаю отношения с бывшими мужьями» Արխիվացված 2008-08-04 Wayback Machine // Комсомольская правда. 2008. 25 июля.

Գրականություն խմբագրել

  • Новикова С. Марианна Вертинская // Театр имени Евг. Вахтангова / Ред.-составитель Б. М. Поюровский. М.: Центрполиграф, 2001. С.40—49, фото. («Звёзды московской сцены») — ISBN 5-227-01251-2

Արտաքին հղումներ խմբագրել