Ռաֆիկ Օսիպով

հայ մանկավարժ

Ռաֆիկ Ավանեսի Օսիպով (1918, Կուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1938): Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Ռաֆիկ Օսիպով
Ծնվել է1918
ԾննդավայրԿուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ռաֆիկ Օսիպովը ծնվել է 1918 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում, ուսուցչի ընտանիքում։ 1936 թվականին, ավարտելով Մարտակերտի միջնակարգ դպրոցը, մանկավարժական աշխատանքի է անցել հայրենի գյուղում։ Այնուհետև ավարտել է Բաքվի հեռակա ուսուցչական ինստիտուտը և շարունակել միջնակարգ դպրոցում դասավանդել աշխարհագրություն և պատմություն։ 1938 թվականին Օսիպովը ընդունվել է կուսակցության շարքերը։ Կարմիր բանակ է զորակոչվել 1940 թվականին[1]։

1941 թվականին ավարտել է ռազմաքաղաքական ուսումնարանը և նշանակվել վաշտի քաղղեկ։ 1942 թվականին ընտրվել է զորամասի կուսկազմակերպության բյուրոյի քարտուղար, 1943 թվականին՝ զորամասի հրամանատարի քաղգծով տեղակալ։ Նացիստական Գերմանիայի և Խորհրդային Միության միջև բռնկված պատերազմի սկզբից նա գործող չորրորդ ռազմաօդային բանակի կազմում մարտերով անցել է Կովկասյան լեռներից մինչև Ռումինիա։ Ցուցաբերած արիության համար Օսիպովը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» երկու մեդալով[1]։

Պատերազմի ավարտից հետո Օսիպովը զինվորական ծառայությունը շարունակել է պետական անվտանգության սահմանապահ զորքերում, աչքի ընկնող ծառայությունների համար պարգևատրվել է «Սահմանի պահպանման փառքի մեդալով»։ 1949 թվականին Օսիպովն ավարտել է Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան և սահմանապահ զորքերում վարել է մի շարք ղեկավար պաշտոններ՝ զորամասի քաղբաժնի պետ, օկրուգային կուսհանձնաժողովի պատասխանատու քարտուղար, օկրուգային քաղբաժնի պետի տեղակալ[1]։

Զորացրվելուց հետո Օսիպովն անցել է մանկավարժական աշխատանքի։ Եղել է սկզբում սահմանապահների երեխաների Երևանի գիշերօթիկ դպրոցի տնօրեն, այնուհետև շուրջ տասը տարի՝ կուսպատմության և քաղաքատնտեսության ավագ դասատու Երևանի միլիցիայի հատուկ միջնակարգ մասնագիտական դպրոցում։ Պաշտոնաթող գնդապետ Օսիպովը 1980 թվականից շարունակել է մանկավարժական գործունեությունը ՀԽՍՀ լուսավորության նախարարության համակարգում[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» կրկնակի մեդալ
  • «Սահմանի պահպանման փառքի մեդալ»

Ծանոթագրություններ խմբագրել