Ռաֆայել Հոլինշեդ (անգլ.՝ Raphael Holinshed, 1529[1], Անգլիա - 1580[2][3][4][…] կամ 1573[5]), անգլիացի պատմագիր, որի հանրահայտ «Հոլինշեդի տարեգրություն» աշխատությունը Ուիլյամ Շեքսպիրի մի շարք պիեսների համար հիմնական աղբյուր է հանդիսացել։

Ռաֆայել Հոլինշեդ
անգլ.՝ Raphael Holinshed
Ծնվել է1529[1]
ԾննդավայրԱնգլիա
Մահացել է1580[2][3][4][…] կամ 1573[5]
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԵրկերHolinshed's Chronicles?
Մասնագիտությունգրող և պատմաբան
 Raphael Holinshed Վիքիպահեստում
Հոլինշեդի «Տարեգրության» առաջին հրատարակությունը

Կենսագրություն խմբագրել

Հոլինշեդը ծնվել է մոտավորապես 1525 թվականին ու չեշիրցի Ռալֆ Հոլինշեդի որդին էր[6]։

Ազգային կենսագրությունների օքսֆորդյան բառարանի Հոլինշեդին վերաբերող գրառման մեջ Սինդիա Սյուզան Քլեգը կենսագրական տեղեկության երկու աղբյուր է նշում․ Չառլզ Հենրի ու Թոմփսոն Քուփերներիի Athenæ Cantabrigiensis (1858 թ․) գիրքն ու Էնթոնի Վուդի Athenæ Oxonienses (1692 թ․)[6] գիրքը։ Քուփերն ու Քուփերը նշում են նրա հոր անունն ու Սաթոն Դաունզը որպես հավանական ծննդավայր, բայց ծննդյան տարեթիվը համարում են անհայտ ու պնդում, թե "ենթադրվում է"[7], որ նա կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում[6]։

Հոլինշեդն ապրել է Լոնդոնում և որպես թարգմանիչ աշխատել Ռեյներ Վուլֆի մոտ[6]։ Վերջինս նրան հանձնարարել է կազմել համաշխարհային պատմություն վերաբերյալ աշխատություն՝ ջրհեղեղից մինչև թագուհի Եղիսաբեթի գահակալությունը։ Այս հավակնոտ նախագիծն այդպես էլ չի ավարտվել, բայց մի հատված տպագրվել է 1577 թվականին «Անգլիայի, Շոտլանդիայի ու Իռլանդիայի տարեգրություններ» վերնագրով[6]։ Հոլինշեդն այս աշխատության միակ հեղինակը չէր․ մյուսների թվում էին Ուիյամ Հարրիսոնը, Ռիչարդ Ստեյնիհուրսթն ու Ջոն Հուկերը։

Շեքսպիրն օգտագործել է «Տարեգրության» վերանայված երկրորդ հրատարակությունը (հրատարակված 1587 թ․) իր պատմական պիեսներից շատերի համար․ «Մակբեթի» սյուժեն, «Լիր արքայի» և «Սիմբիլինի» որոշ հատվածներ։

Քիչ բան է հայտնի Հոլինշեդի կյանքի մասին։ Օրինակ, ոչ մի աղբյուր չի նշում նրա ծննդյան թիվը։ Հայտնի է դարձել միայն «Անգլիայի, Շոտլանդիայի ու Իռլանդիայի տարեգրություններ» գրքով և նրա մասին ունեցած ամբողջ տեղեկությունը կապված է այդ աշխատության հետ։ Չնայած Վերնոն Սնոուն հիշատակում է, որ Հոլինշեդը փորձառու, Քեմբրիջում կրթված թարգմանիչ էր, նրա հեղինակած ուրիշ աշխատություններ չկան։ «Տարեգրությունների» լույս ընծայումից մի քանի ամիս անց Հոլինշեդը հանգստի է անցել Վորվիքի մոտակայքի գյուղերում։ Մահացել է մոտավորապես 1580 թվականին։ Հոլինշեդի քաղաքացիական գործունեության, գիտական նվաճումների կամ եկեղեցական աշխատանքների մասին ոչինչ հայտնի չէ։

Հոլինշեդի «Անգլիայի, Շոտլանդիայի ու Իռլանդիայի տարեգրությունները» խմբագրել

1548 թվականին լոնդոնցի տպագրիչ Ռեյներ Վուլֆը գաղափար է հղացել ստեղծել "Ամբողջ աշխարհի համընդհանուր տիեզերագրություն ու յուրաքանչյուր հայտնի ազգի պատմությունները"։ Նա ցանկանում էր աշխատանքը տպագրել անգլերեն, ցանկանում էր գրքում օգտագործել նաև քարտեզներ ու պատկերազարդումներ։ Նա ձեռք է բերել Ջոն Լելանդի աշխատանքներն ու դրանցով կազմել ժամանակագրություններ, գծել քարտեզներ։ Բայց երբ հասկացել է, որ միայնակ չի կարող ավարտել այդ աշխատանքը, իրեն օգնելու համար վարձել է Ռաֆայել Հոլինշեդին ու Ուիլյամ Հարիսոնին։

1573 թվականին, երբ աշխատանքը դեռ անավարտ էր, Վուլֆը մահացել է, իսկ նախագիծը, որը փոխվել էր միայն Բրիտանական կղզիների մասին աշխատության, ղեկավարվել է երեք լոնդոնցի գրենական պիտույքներ վաճառողների կոնսորցիումի կողմից։ Նրանք պահել են Հոլինշեդին, որն աշխատանքի է վերցրել Ուիլյամ Հարրիսոնին, Ռիչարդ Ստեյնիհուրսթին, Էդմունդ Կամպիոնին ու Ջոն Հուկերին։ 1577 թվականին Իռլանդիայի մասին Ստեյնիհուրսթի որոշ հոդվածներ Գաղտնի Խորհրդի կողմից գրաքննության ենթարկելուց հետո աշխատությունը հրատարակվել է երկու հատորով[6]։ Շոտլանդիային վերաբերող բաժինը հիմնականում թարգմանություն է Հեկտոր Բոիսի Scotorum Historiae գրքից։

1587 թվականին թողարկվել է երկրորդ հրատարակությունը, բայց այն պարունակում էր որոշ էջեր, որոնք թագուհուն և իր նախարարների վիրավորական էին թվում։ Գաղտնի Խորհրդի հրամանով այս էջերը հեռացվել են։ Հեռացված հատվածներն առանձին տպագրվել են 1723 թվականին, իսկ ամբողջական վերահրատարակությունը թողարկվել է 1807 թվականին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականության ցանկ խմբագրել

  • Clegg, Cyndia Susan (2015) [2004]. «Holinshed [Hollingshead], Raphael (c. 1525–1580?)». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/13505. {{cite encyclopedia}}: Invalid |ref=harv (օգնություն) (Subscription or UK public library membership required.)
  • Cooper, Charles Henry; Cooper, Thompson (2010) [1858]. Athenae Cantabrigiensis. Vol. 1. Cambridge: Cambridge University Press. doi:10.1017/CBO9780511700941. ISBN 9780511700941 – via Cambridge Core.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Հոլինշեդ» հոդվածին։