Յոհաս Ֆլոդագեր Ռասմուսսեն (դան․՝ Jonas Flodager Rasmussen, առավել հայտնի է Ռասմուսսեն բեմական անվանմամբ, 1985[1], Վիբորգ, Դանիա[1]), դանիացի երաժիշտ և դերասան։

Ռասմուսսեն
Բնօրինակ անունJonas Flodager Rasmussen
Ի ծնե անունՅոհաս Ֆլոդագեր Ռասմուսսեն
Նաև հայտնի է որպեսՌասմուսսեն
Ծնվել է1985[1]
Վիբորգ, Դանիա[1]
ԵրկիրԴանիա
Ժանրերփոփ և ռոք
Մասնագիտությունդերասան, երաժիշտ
Գործիքներվոկալ
ԿրթությունՕրհուսի համալսարան
 Rasmussen (singer) Վիքիպահեստում

Դանիայի պատվիրակը Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում («Higher Ground» անգլալեզու երգով)[2]։

Կենսագրություն խմբագրել

Յոհաս Ֆլոդագեր Ռասմուսսենը ծնվել է 1985 թվականին (ծննդյան ամսաթիվը չի հրապարակվում) Դանիայի Վիբորգ փոքրիկ քաղաքում։ Վիբորգում էլ անցել է ապագա երաժշտի մանկությունն ու պատանեկությունը։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո Օրհուսի համալսարանում ուսանել է դրամատուրգիա և երաժշտություն։ Ուսումն ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատում է Վիբորգի կատարողական դպրոցում և ապա Օրհուսի թատերական վարժարանում[3]։

Ռասմուսսենը համարվում է դանիական «Hair Metal Heröes» քավեր-բենդի համահիմնադիր-առաջնորդն ու վոկալիստ-մենակատարը։ Նրա հաջողված մյուզիքլներից կարելի է առանձնացնել հատկապես երեքը՝ «Վեսթսայդյան պատմություն», «Վարձույթ» և «լքյալը»։

«Higher Ground» երգով մասնակցելով 2018 թվականի Եվրատեսիլի ազգային ընտրությանը՝ Ռասմուսսենը ընտրվել է որպես համաեվրոպական երգի մրցույթի 63-րդ թողարկման Դանիայի պատվիրակ[4][5]։ Եվրատեսիլ 2018-ում Ռասմուսսենը կներկայանա երկրորդ կիսաեզրափակչում։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

  • «Higher Ground» (2018)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://esctoday.com/159274/denmark-ancient-modern-viking-inspiration-behind-rasmussens-higher-ground/
  2. «Դանիան և Իտալիան հրատարակել են Եվրատեսիլ 2018-ում իրենց երկրների պատվիրակների և երգերի անունները, Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ». eurovision.ua (ուկրաիներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  3. «Եվրատեսիլի «Վիկինգների» մասին, Ռասմուսսեն». DR (դանիերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  4. «Եվրատեսիլ Դանիա։ Ռասմուսսենը ընտրվել է որպես Եվրատեսիլ 2018-ում Դանիայի Թագավորության պատվիրակ, այս մասին հաղորդում է ESCToday.com-ը». Եվրատեսիլն այսօր (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ փետրվարի 10. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  5. «Դանիայում Ռասմուսսենը հաղթել է ազգային ընտրությունը». Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռասմուսսեն (երաժիշտ)» հոդվածին։