Թաթում Օ’Նիլ

ամերիկացի դերասանուհի

Թաթում Օ’Նիլ (անգլ.՝ Tatum O'Neal, նոյեմբերի 5, 1963(1963-11-05)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ ԱՄՆ), ամերիկացի կինո և հեռուստատեսային դերասանուհի։ Թաթումը հանդիսանում է ամենաերիտասարդ դերասանուհին, ով արժանացել է «Օսկար» (1974) մրցանակի։ Մրցանակը ստանալու պահին նա 10 տարեկան էր։ Առավել հայտնի է 1970-ական թվականներին իր խաղացած մանկական դերերով։

Թաթում Օ’Նիլ
Թաթում Օ’Նիլը 2014 թվականի նոյեմբերի 20-ին
Ծնվել էնոյեմբերի 5, 1963(1963-11-05)[1][2][3] (60 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունHollywood Professional School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1973 - այժմ
Ընտրանի«Փոքրիկ գեղուհիներ», «Թղթե լուսին», «Բասկիա»
Ծնողներհայր՝ Ռյան Օ՛Նիլ[4], մայր՝ Ջոաննա Մուր[4]
Ամուսին(ներ)Ջոն Մաքինրոյ (1986-1994)
Երեխա(ներ)Քևին Ջոն Մաքինրոյ, Շոն Թիմոթի Մաքինրոյ, Էմիլի Կեթրին Մաքինրոյ
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0001575
Թաթում Օ’Նիլ՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Թաթում Օ’Նիլը ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 5-ին Լոս Անջելեսում, դերասաններ Ռայան Օ’Նիլի և Ջոաննա Կուկ Մուրի ընտանիքում։ Մեկ տարի անց ծնվում է նրա եղբայրը՝ Գրիֆինը։ 1967 թվականին նրա ծնողները ամուսնալուծվում են և Թաթումը մնում է ապրելու հոր հետ[5]։ Շուտով Ռայանը կրկին ամուսնանում է, դերասանուհի Լի Թեյլոր-Յանգի հետ։ Հոր երկրորդ ամուսնությունից ծնվում է Թաթումի եղբայր Պատրիկը, իսկ ավելի ուշ ևս մեկ եղբայր՝ Ռեդմոնդը, նրա հոր և դերասանուհի Ֆեռա Ֆոսեթի հետ կապից։

Կարիերա խմբագրել

Կինոյում Թաթումը առաջին անգամ հայտնվել է 1973 թվականին, իննամյա հասակում, հոր հետ միասին, «Թղթե լուսին» ֆիլմում։ Էդդի Լոգինսի, աղջնակի, ով դառնում է քաղաքից քաղաք տեղափոխվող խաբեբայի համագործակցուհին, ով, նույնիսկ կարող է լինել նրա հարազատ հայրը, դերի համար Թաթումը արժանանում է «Օսկար» մրցանակի, ընդ որում դառնալով ամենաերիտասարդ դերասանուհին, ով երբևիցե արժանացել է այդ մրցանակին[6]։ Այդ դերը նրան նաև բերում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի, որպես «տարվա նոր աստղ»։ Մոզես Պրեյի՝ Էդդի Լոգինսի համագործակցի, դերը կատարում է երիտասարդ դերասանուհու հայրը՝ Ռայան Օ’Նիլը։

Ավելի ուշ նա մանկական դերեր է խաղում ևս մի շարք ֆիլմերում, որոնց շարքում են «Անտանելի արջեր» (1976) և «Պատրանքների վաճառականներ» (1976)։ Նրա վերջին դերերից, արդեն հասուն տարիքում, առավել հայտնի է դառնում Սինտիա Կրյուգերը «Բասկիա» (1996) ֆիլմում։

Օ’Նիլը նաև շատ է նկարահանվում է հեռուստատեսությունում։ Նա ունեցել է դերեր «Սեքսը մեծ քաղաքում», «Օրենք և կարգ ու կանոն։ Հանցավոր մտադրություն», «8 պարզ կանոններ իմ դեռահաս-աղջկա ընկերոջ համար», «Փրկիր ինձ» և այլ ուրիշ սերիալներում։ 2006 թվականի հունվարին նա մասնակցություն է ունեցել «Պարեր աստղերի հետ» հեռուստատեսային շուին, սակայն դուրս է մնացել երկրորդ շրջանում։

Թաթումն ավելի քան 25 տարի չի շփվում հոր հետ[7], սակայն 2011 թվականին նրանք վերամիավորվում են «Ryan and Tatum: The O’Neals» ռեալիթի-շոուում[8]։

Անձնական կյանք խմբագրել

1970-ական թվականների վերջին Թաթումը կարճատև սիրավեպ է ունեցել Մայքլ Ջեքսոնի հետ։ 1986 թվականին Թաթումը ամուսնանում է հայտնի թենիսիստ Ջոն Մաքինրոյի հետ[9], ումից ունենում է երեք երեխա՝ Քևին Ջոն Մաքինրոյ, Շոն Թիմոթի Մաքինրոյ, Էմիլի Կեթրին Մաքինրոյ[10]։ Սակայն ամուսնությունը շատ հաջող չի ստացվում, 1992 թվականին նրանք բաժանվում են, իսկ երկու տարի անց՝ ամուսնալուծվում։ Ամուսնալուծությունից հետո Թաթումի մոտ խնդիրներ են առաջանում թմրանյութերի հետ կապված և արդյունքում նրա նախկին ամուսինը լիակատար խնամակալություն է ստանում նրանց երեխաների նկատմամբ, ովքեր նախկինում գտնվում էին Թաթումի մոտ[11]։

2008 թվականի հունիսի 1-ին Թաթում Օ’Նիլը ձերբակալվում է Մանհեթենի իր տան մոտ, կոկաին գնելու ժամանակ[12]։ Նրա բնակարանի խուզարկության ժամանակոստիկանությունը նաև հայտնաբերում է թմրանյութով երկու պայուսակ։ Սակայն, շնորհիվ լավ փաստաբանների, նրան շուտով բաց են թողնում առանց գրավի[12]։ 2008 թվականի հուլիսի 2-ին Թաթումը մեղավոր է ճանաչվում ձերբակալության ժամանակ խուլիգանության համար, սակայն շուտով նա համաձայնվում է դառնալ թմրանյութային կախվածությունից բուժման ծրագրի մասնակից[13]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1973 Թղթե լուսին Paper Moon Էդդի Լոգինս
1976 Անտանելի արջեր The Bad News Bears Ամանդա Վուրլիցեր
1976 Պատրանքների վաճառականներ Nickelodeon Ալիս Ֆորսայթ
1978 Միջազգային թավիշ International Velvet Սառա Բրաուն
1980 Երկուսի շրջան Circle of Two Սառա Նորթոն
1980 Փոքրիկ գեղուհիներ Little Darlings Ֆերիս Ուիթնի
1981 Փախստականներ Prisoners Քրիստի
1985 Սարսափելի սխալ Certain Fury Սկարլեթ
1992 Փոքրիկ աղմուկներ Little Noises Ստելլա
1996 Բասկիա Basquiat Սինթիա Կրյուգեր
2002 Չարագործի կինը The Scoundrel's Wife Կամիլա Պիկու
2003 Տեխնիկական գրող The Technical Writer Սլիմ
2006 Իմ եղբայրը My Brother Էրիկա
2008 Պահպանեք Գրեյս Բ. Ջոնսին Saving Grace B. Jones Գրեյս Բ. Ջոնս
2008 Fab Five. Տեխասյան սկանդալային երկրպագուհիներ Fab Five: The Texas Cheerleader Scandal Լորեն Թիփիթ
2010 Ռենեվեյս The Runaways Մարի Հարմոն
2010 Վերջին Ուիլը Last Will Հայդեն Էմերի
2010 Քաղցրիկ Լորեյնը Sweet Lorraine Լորեյն Բիբի
2010 Պարոն Սոֆիստականություն Mr. Sophistication Կիմ Ուոթերս
2015 Տիկին իրարանցում She's Funny That Way սպասուհի

Հեռուստատեսություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1984 Փերու հեքիաթային թատրոն Goldilocks Ոսկեգույն հրանունկ
1989 CBS հատուկ դպրոց CBS Schoolbreak Special Կիմ
1993 Վազող կինը. Լոուրենկիա Բեմբենեկի պատմությունը Woman on the Run: The Lawrencia Bembenek Story Լոուրենկիա Բեմբենեկ
2003 Սեքսը մեծ քաղաքում Sex and the City Կիրա
2004 8 պարզ խորհուրդներ 8 Simple Rules Տիկին Մակկենա
2004 Օրենք և կարգ ու կանոն. Հանցավոր մտադրություն Law & Order: Criminal Intent Կելլի Գարնետ
2005 Մոլեռանդի վերջնական ֆիլմ Ultimate Film Fanatic դատավոր
2005-2011 Փրկիր ինձ Rescue Me Մեգի
2006 Պարեր աստղերի հետ Dancing with the Stars ինքն իրեն
2006 Չար-չար խաղեր Wicked Wicked Games Բլիթի Հանտեր
2011 Ռայնա և Թաթում։ Օ’ Նիլներ Ryan and Tatum: The O'Neals ինքն իրեն
2015 Դժոխային խոհանոց Hell's Kitchen ինքն իրեն

Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել

Ցանկը ներկայացվել է IMDb.com կայքի կողմից[14]։

Մրցանակ Թվական Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
Օսկար 1974 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Թղթե լուսին Հաղթանակ
Դավիդ դի Դոնատելո 1974 Լավագույն արտասահմանյան դերասանուհի (Բարբարա Սթրեյզանդի հետ միասին) Հաղթանակ
Ոսկե Գլոբուս 1974 Տարվա նոր աստղ-դերասանուհի Հաղթանակ
1974 Լավագույն դերասանուհի կատակերգությունում կամ մյուզիքլում Առաջադրված
Prism Awards 2008 Լավագույն կատարում դրամատիկական սերիալում Փրկիր ինիձ Առաջադրված
San Diego Film Festival 2002 Լավագույն դերասանուհի Չարագործի կինը Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
  5. «Tatum O'Neal biography». Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. «Tatum's Triumph». People. 1974 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Ryan and Tatum O'Neal open up on family feud». BBC News. 2011 թ․ հունիսի 16. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. David Hinckley. (2011 թ․ հունիսի 18). «'Ryan & Tatum' review: Estranged father and daughter actors reconnect on their OWN show». Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. Victor Bockris. (1985 թ․ հունիս). «America's Couple». Spin. էջ 71. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  10. «John McEnroe discusses Tatum O'Neal in memoir». CNN. 2002 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  11. «"Tatum O'Neal Shares Survival Story: Part 2"». Dateline NBC. 2004 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. 12,0 12,1 Alison Gendar; Bill Hutchinson (2008 թ․ հունիսի 2). «Tatum O'Neal in crack bust». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Samuel Maull; Jennifer Peltz. (2008 թ․ հունիսի 2). «Tatum O'Neal in New York Drug Bust». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. «Awards for Tatum O'Neal». IMDb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթում Օ’Նիլ» հոդվածին։