Ռազմական գիտություն կամ ռազմագիտություն , գիտելիքների համակարգ պետությունների, պետությունների խմբավորումների կամ դասակարգերի պատերազմների բնույթի, օրենքների, վարման եղանակների մասին։ Ռազմական գիտության տվյալներն օգտագործվում են ռազմական տեսություններ մշակելու ժամանակ։ Ռազմական գիտության կառուցվածքն ու բովանդակությունը կապված է պետության հասարակական կառուցվածքի և տիրապետող գաղափարախոսության հետ։ Ռազմական պատմության և տեսության առաջին ուսումնասիրությունները երևան են եկել Հին Հունաստանում (Հերոդոտոս, Քսենոփոն, Թուկիդիդես և ուրիշներ)։

Ռազմագիտության պատմությունԽմբագրել

Ռազմական գիտելիքների զարգացման գործում կարևոր նշանակություն է ունեցել Հին Հռոմի մղած պատերազմների փորձի ընդհանրացումը։ Ավատատիրության կամ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում պատերազմներն իրենց նպատակներով և մասշտաբներով սահմանափակ էին, և ռազմատեսական միտքը մեծ զարգացում չի ստացել։ Կենտրոնացված պետությունների կազմավորման (XV-XVI դար) ժամանակաշրջանում, երբ սկսել է կիրառվել հրազենը, Երևան են եկել պատերազմներում և ճակատամարտերում հրազենի օգտագործման տեսություններ։ Բուրժուական ռազմական գիտությանն առաջացել է XVIII դարում և նրա հիմքերը ձևավորվել են հիմնականում Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության ընթացքում։ Ռազմական տեսության մեջ կարևոր ներդրում ունեցավ Ֆրանսիական Առաջին հանրապետության բանակի գեներալ Նապոլեոն Բոնապարտը՝ հետագայում Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I-ը, որը մշակեց և հաջողությամբ կիրառեց ռազմագիտության գործողությունների նոր ձևեր ու եղանակներ։

Ռազմագիտությունը ԱրևմուտքումԽմբագրել

ԵվրոպաԽմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմից (1914 -1918) հետո գերմանացի ռազմական տեսաբանները ուշադրության հիմնական խնդիր դարձրեցին կայծակնային պատերազմի (blitz-krieg) տեսությունը, Ֆրանսիայում տիրապետող էր դիրքային պատերազմի տեսությունը։ Պաշտպանությունն համարվում էր առավել արդյունավետ հարձակումից: ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում լայն տարածում գտավ «ծովային ուժի» տեսությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939—1945) ցույց տվեց բուրժուական ռազմական գիտության շատ տեսությունների սնանկությունը։

ԱմերիկաԽմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմից (1914 -1918) հետո ԱՄՆ-ում լայն տարածում գտավ «ծովային ուժի» տեսությունը։

Ռազմագիտությունը ԱրևելքումԽմբագրել

ՀնդկաստանԽմբագրել

ՉինաստանԽմբագրել

ՃապոնիաԽմբագրել

ԻրանԽմբագրել

Արաբական ԵրկրներԽմբագրել

Այլ երկրներԽմբագրել

Ռազմագիտությունը ՌուսաստանումԽմբագրել

Մինչխորհրդային ժամանակաշրջանԽմբագրել

Ռուսական ռազմական գիտության մեջ մեծ ներդրում ունեն Պետրոս I-ը, Պ․ Ա․ Ռումյանցևը, Ա․ Վ․ Սուվորովը, Մ․ Ի․ Կուտուզովը, Ֆ․ Ֆ․ Ուշակովը, Գ․ Ի․ Բուտակովը, Ի․ Ա․ Միլյուտինը, Պ․ Ս․ Նախիմովը, Ս․ Օ․ Մակարովը և ուրիշներ։ XIX դարի 2-րդ կեսին դրվեցին պրոլետարական, սոցիալիստական ռազմական գիտության հիմքերը։ Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը առաջինն էին, որ դիալեկտիկական մատերիալիզմը կիրառեցին ռազմական գիտության մեջ, ռազմական գործի զարգացումը վերլուծելու համար։ Մարքսիզմի հիմնադիրները գտան, որ պատերազմն իբրև հասարակական երևույթի ենթակա է որոշակի օրենքների։ Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի աշխատություններում արտահայտված են բազմաթիվ տեսական դրույթներ հեղափոխություններ պայքարում պրոլետարիատի ռազմական ստրատեգիայի (ռազմավարության) և տակտիկայի (մարտավարության), բանակի կազմակերպական կառուցվածքի, նյութական մատակարարման, հրամանատարական կադրերի դերի մասին են։

Խորհրդային ժամանակաշրջանԽմբագրել

Խորհրդային ռազմական գիտության հիմնադիրը Վլադիմիր Լենինն է, որը վերլուծեց Փարիզի կոմունայի զինված պայքարի, 1905-1907 թվականի ռուսական հեղափոխության, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության, Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի և օտարերկրյա ինտերվենցիայի, իմ պերիալիզմի ժամանակաշրջանի պատերազմների փորձը և ցույց տվեց պատերազմները վարելու եղանակներ ընտրելիս ճկունություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։

Սովետական ռազմագիտության, որը հիմնվում է մարքս-լենինյան ուսմունքի վրա, 1930-ական թվականներին մշակեց խոր հարձակողական օպերացիայի և ճակատամարտի տեսությունը, որոշեց թիկունքի դերը ապագա պատերազմում։ Սովետական ռազմական գիտության մեջ կարևոր ներդրում ունեն Մ․ Վ․ Ֆրունվեն, Բ. Մ․ Շապոշնիկովը, Ա․ Ի․ Եգորովը, Հ․ Մ․ Իսակովը, Ի․ Մ․ Կարբիշևը, Մ․ Ն․ Տուխաչևսկին և ուրիշներ։ Հայրենական մեծ պատերազմի (1941 - 1945) տարիներին սովետական ռազմական գիտությունը մշակեց բազմաթիվ տեսական խնդիրներ՝ հակահարձակման նախապատրաստման և իրականացման, ստրատեգիական պաշտպանության, կարևոր ուղղություններում միջոցների և ուժերի էշելոնավորման, պաշտպանական ճակատամարտերում դրանց մանևրման, ռեզերվների օգտագործման, ռազմական շինարարության և տնտեսության, ճակատի և թիկունքի բարոյաքաղաքական միասնության ապահովման վերաբերյալ։

Հասարակական-տնտեսական երկու ֆորմացիաների՝ սոցիալիզմի և կապիտալիզմի առկայությունը պայմանավորում է երկու տարբեր ֆորմացիաների՝ սոցիալիստական և բուրժուական ռազմական գիտության գոյությունը։ Սոցիալիստական ռազմական գիտության նպատակը սոցիալիզմի նվաճումների պահպանումն է։ Բուրժուական ռազմագիտությունը ծառայում է իմպերիալիզմի նվաճողական նպատակներին։

Արդի ռուսաստանյան ռազմագիտությունըԽմբագրել

Ռազմագիտությունը ՀայաստանումԽմբագրել

Հին և միջնադարյան ժամանակաշրջանԽմբագրել

Նոր և նորագույն ժամանակաշրջանԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  

ԳրականությունԽմբագրել

  • Энгельс Փ․, Избранные военные произведения, М․, 1958, с․ 3—29, 179—305, 655—697.
  • Ленин В․И․, О войне, армии и военной науке, М․, 1965.
  • Тухачевский М․Н․, Война как проблема вооружённой борьбы, Избр․ произв․, т․ 2, М․, 1964.
  • Фрунзе М․ В․, Единая военная доктрина и Красная Армия, Избр․ произв․, М․, 1965.
  • Марксизм-ленинизм о войне и армии, 5 изд․, М․, 1968, с․ 262—300.
  • 50 лет Вооружённых Сил СССР, М․, 1968.
  • Программа КПСС, М․,1975, с․ 100-112․
  • Մնացական Ռ. Խաչատրյան: Արցախի 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը և պատերազմների էվոլյուցիան: Մասն Ա: «Անդին» ամսագիր, 2016, հ.4: [1]
  • Մնացական Ռ. Խաչատրյան: Արցախի 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը և պատերազմների էվոլյուցիան: Մասն Բ: «Անդին» ամսագիր, 2016, հ.5:
  • Մնացական Ռ. Խաչատրյան: Արցախի 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը և պատերազմների էվոլյուցիան: Մասն Գ: «Անդին» ամսագիր, 2016, հ.6:
  • Խաչատրեան Մնացական Ռ. (Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան) 6-րդ սերնդի պատերազմներ: // Ազգ. – 2016. –29 ապր. – Էջ 7:
  • Խաչատրեան Մնացական Ռ. (Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան) Ադրբեջանի զինված ուժերում առկա ծանր զինատեսակները: // Ազգ. – 2016. – 8 ապր. – Էջ 7:
  • Գևորգյան Հայկ: Այդ ճստիկ Շվեյցարիան : [Բանակի մասին] // Հայկ. ժամանակ. – 2016. – 15 ապր. – Էջ 2:
  • Խրամչիխին Ալեքսանդր: Մ´եկ պատերազմի բանակը: Մասն Ա: [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղ. վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին: Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի: // «Հայ զինվոր». – 2016. – 30մարտի-19 ապր. – Էջ 12: [2]
  • Խրամչիխին Ալեքսանդր: Մեկ պատերազմի բանակը: Մասն Բ: [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին: Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի: // «Հայ զինվոր». – 2016. – 6-12 ապր. – Էջ 13: [3]
  • Խրամչիխին Ալեքսանդր: Մեկ պատերազմի բանակը: Մասն Գ: [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին: Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի: // «Հայ զինվոր». – 2016. – 20-26 ապր. – Էջ 12: [4]
  • Տարածաշրջանի կայունությունը բխում է ՀԱՊԿ-ի շահերից //Հայաստանի Հանրապետ. – 2016. – 16 ապր. – Էջ 3:
  • В Ереване обсудили развитие военного компонента ОДКБ // Новое время. – 2016. – 16 апр. – С. 1.