Պատերազմական գործողություններ

Պատերազմական գործողություններ[1]պետության կամ քաղաքական կազմակերպության զինված ուժերի (ԶՈՒ) կազմակերպված կիրառումը (գործողությունը)՝ իրենց առջև դրված խնդիրների իրականացման համար (այսինքն պատերազմի վարումը ռազմավարական մակարդակով), այսինքն՝ հակամարտող պետությունների (պետությունների կոալիցիայի), քաղաքական կազմակերպությունների զինված ուժերի բախում։

Անգլերեն՝ act of war, բառացի՝ պատերազմական ակտ, ռուսերեն՝ военные действия:

Aquote1.png Հարցի մանրակրկիտ դիտարկումից հետո ես որոշում ընդունեցի, որ ԱՄՆ-ն պետք է պատերազմական գործողություններ նախաձեռնի ընդդեմ սիրիական վարչակարգի ...
Դա չի լինի անժամկետ ինտերվենցիա (ներխուժում), չի լինի ցամաքային օպերացիա։ Այն կլինի տևողությամբ և մասշտաբներով սահմանափակ ...
Այն կարող է անցկացվել վաղը, հաջորդ շաբաթ, մեկ ամսից։ Եվ ես պատրաստ եմ տալու նման հրաման։
Aquote2.png
ԱՄՆ 44-րդ նախագահ (2009-2016 թթ.) Բարաք Հյուսեյին Օբամա, РИА Новости[2]։

ԿազմըԽմբագրել

 
Նացիստների և նրանց սատելիտների ռազմական գործողությունները ԽՍՀՄ-ում, Երկրորդ աշխարհամարտի Արևելաեվրոպական ռազմաբեմում:
  Յուրաքանչյուր պատերազմ բաղկացած է մեկ կամ մի քանի կամպանիաներից, յուրաքանչյուր կամպանիան՝ մեկ կամ մի քանի օպերացիաներից, որոնք իրենցից ներկայացնում են հայտնի ավարտված փուլ, օպերացիայի ելման գծի վրա բանակի ռազմավարական ծավալումից մինչև օպերացիայի հաղթական վճռումը՝ ճակատամարտի դաշտում հաղթական մարտի մղմամբ, եթե այդ մարտով նախանշված էր ջախջախված բանակի շրջապատումը, իսկ հակառակ դեպքում՝ ձեռքբերված հաղթանակի եռանդուն օգտագործմամբ՝ հետապնդել ճակատամարտի դաշտում և ռազմաբեմում»  
Ռուսաստանի կայսերական ռազմական ակադեմիայի ռազմավարության պրոֆեսոր Հենրիխ Լեեր, 1829-1904 թթ.:

ՏեսակներըԽմբագրել

  • Հարձակում — ռազմական գործողությունների հիմնական տեսակներից մեկը, որը հիմնված է զինված ուժերի հարձակողական (գրոհիչ) գործողությունների վրա։ Կիրառվում է հակառակորդի ջախջախման (նրա կենդանի ուժի, ռազմական տեխնիկայի, ենթակառուցվածքի օբյեկտների ոչնչացման) և հակառակորդի տարածքում գտնվող կարևոր շրջաններին, բնագծերին ու օբյեկտներին տիրելու համար։
  • Պաշտպանություն — ռազմական գործողությունների հիմնական տեսակներից մյուսը, որը հիմնված է զինված ուժերի պաշտպանական գործողությունների վրա։ Կիրառվում է հարձակվող հակառակորդի հարձակումը ձախողելու կամ կանգնեցնելու, մեր սեփական տարածքում գտնվող կարևոր շրջանները, բնագծերը և օբյեկտները պահելու համար, ինչպես նաև մեր զորքերի՝ հարձակման անցնելու պայմաններ ստեղծելու և այլ նպատակներով։

ԲնույթըԽմբագրել

Արդի ժամանակաշրջանում ռազմական գործողությունները բնութագրվում են հետևյալ գծերով.

  • վճռական նպատակներ,
  • մեծ տարածքային թափ,
  • բարձր մանևրայնություն (բարձր աստիճանի խուսավարելիություն),
  • դինամիկություն (շարժընթացություն),
  • օպերատիվություն։

ԱպահովումըԽմբագրել

Պատերազմական գործողությունները (ռազմական գործողությունները) միջոցառումների համալիր է, որն ուղղված է՝

  • մեր զորքերը (ուժերը) բարձր մարտական պատրաստականության (մարտապատրաստականության) վիճակում պահելուն,
  • մեր զորքերի (ուժերի) մարտունակության պահպանմանը,
  • կազմակերպված և ժամանակին մարտի մտնելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և առաջադրված խնդիրների հաջող կատարմանը,
  • հակառակորդի հանկարծակի հարձակման արգելմանը կամ կանխմանը, նրա հարվածների արդյունավետության նվազեցմանը։

Այն ներառում է.

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրությունԽմբագրել

  1. Словарь военных терминов. — М.: Воениздат, Составители А. М. Плехов, С. Г. Шапкин, 1988 год
  2. РИА Новости.

ԳրականությունԽմբագրել

  • Военные действия на Оксусе и падение Хивы. Соч. Мак-Гахана. — М.: В Университетской типографии (Катков и К°), 1875. — 304 с. Оригинал: MacGahan, J. A. Campaigning on the Oxus, and the fall of Khiva. — London: Sampson Low, 1874.
  • Лиддел Гарт Б. Х. Стратегия непрямых действий. — М.: ИЛ, 1957. Оригинал: Liddel Hart B. H. Strategy The Indirect Approach. — N.-Y., 1954.
  • Большая советская энциклопедия (БСЭ), Третье издание, выпущенной издательством «Советская энциклопедия» в 1969—1978 годах в 30 томах;
  • ռուս.՝ Советская военная энциклопедия, в 8-и томах, том 2 (Խորհրդային ռազմական հանրագիտարան, 8 հատորով, հատոր 2);
  • Военный энциклопедический словарь (ВЭС), М., ВИ, 1984 г., 863 стр. с иллюстрациями (ил.), 30 листов (ил.);
  • Словарь военных терминов. — М.: Воениздат. Составители А. М. Плехов, С. Г. Шапкин, 1988 год.
  • Португальский P. M. 1945. Блицкриг Красной Армии. — М. : Эксмо : Яуза, 2010. — 384 с. :ил. — (1945. Год Победы). — Тираж 5000 экз. — ISBN 978-5-699-39731-0

ՀղումներԽմբագրել

Կաղապար:Ռազմական գործ, ռուս.՝ Военное дело