Ռադա Միթչել (անգլ.՝ Radha Rani Amber Indigo Ananda Mitchell[3], նոյեմբերի 12, 1973(1973-11-12)[1], Մելբուռն, Ավստրալիա[2]), ավստրալացի դերասան, առավել հայտնի է «Սև խոռոչ» և «Սայլնթ Հիլ» ֆիլմերում խաղացած դերերով։

Ռադա Միթչել
Radha Mitchell cropped.jpg
Ծնվել էնոյեմբերի 12, 1973(1973-11-12)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա[2]
ԿրթությունSt Michael's Grammar School?
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և կինոդերասանուհի
radha_mitchell.republika.pl

Անձնական կյանքԽմբագրել

Ռադան ծնվել է Մելբուռնում և եղել է վաղ ամուսնալուծված ծնողների միակ երեխան։ Դաստիարակվել է հինդուիստական մշակույթի և կրոնի ոգով։ Հայրը ռեժիսոր է, իսկ մայրը՝ դիզայներ[4]։ Ավարատել է Ավստրալիայի Սուրբ Միքայելի գիմնազիան։ Նրա առաջին անունը Ռադա (անգլ.՝ Radha) է, ունի սանսկիրտերեն ծագում։ Հինդուիզմում այդպես էին անվանում Կրիշնա աստծո սիրեցյալին։ Ռադան բուսակեր է և զբաղվում է յոգայով։

ԿարիերաԽմբագրել

Միթչելը իր կարիերան սկսել է ավստրալական հեռուստատեսությունում՝ մանկական հեռուստասերիալում։ 1994 թվականին «Հարևանները» սերիալում խաղացել է երկու բոլորովին տարբեր դեր։ Այդ շոուին նա մասնակցել է 3 տարի։

1997 թվականին երկու ֆիլմերում՝ «Բարձր արվեստ» և «Բոլորը միասին» մասնակցելու համար պարգևատրվել է «Անկախ ոգի» կինոմրցանակով։ Նրա մյուս ֆիլմերի թվում են՝ «Սև խոռոչ»՝ Վին Դիզելի, «Հեռախոսախցիկ»՝ Քոլին Ֆարելի և «Ցասում»՝ Դենզել Վաշինգտոնի հետ միասին։

Ռադա Միթչելը նկարահանվել է նաև «Կախարդական երկիր» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերում խաղում էին Ջոնի Դեփը և Քեյթ Ուինսլեթը։ Այս ֆիլմի բոլոր աստղերը ստացել են կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ ականավոր դերեր անվանակարգում։ Maxim ամսագրի «Թեժ 100-ը 2002-ին» վարկանիշում[5] զբաղեցրել է 45-րդ տեղը։

2005 թվականին Միթչելը գլխավոր դեր է խաղացել Վուդի Ալլենի «Մելինդա և Մելինդա» ֆիլմում, «Սիրուց խենթացած» ֆիլմում խաղացել է Իզաբելլայի դերը։ Նաև նկարահանվել է 2006 թվականի ճապոնական պաշտամունքային վիդիոխաղի մոտիվներով համանուն «Սայլնթ Հիլ» սարսափ ֆիլմում։ 2008 թվականին Միթչելը Մայքլ Վարդանի հետ նկարահանվել է «Կոկորդիլոս», «Հենրի Փուլն արդեն այստեղ է», ինչպես նաև՝ «Հուան Շիի երեխաները» ֆիլմերում։

Ռադա Միթչելի մասնակցությամբ վերջին ֆիլմերն են՝ 2009 թվականի ֆանտաստիկ «Սուռոգատներ» մարտաֆիլմը, որի ռեժիսորը Ջոնաթան Մոստոուն էր, իսկ գլխավոր դերում խաղում էր Բրյուս Ուիլիսը և 2008 թվականի՝ ռեժիսոր Միմի Լեդերայի «Գողի օրենսգիրքը» քրեական ֆիլմը։ Ռադան հայտնվել է նաև «Սայլնթ Հիլ 2» ֆանտաստիկ ֆիլմի երկրորդ մասում։ Միթչելը խաղացել է նաև «Կարմիր այրին» սերիալի գլխավոր դերը։ Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականին ABC հեռուստաալիքով[6]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1988—1989 ս Շաքար և համեմունքներ Sugar and Spice Փիքսի Ռոբինսոն
1992—1993 ս Այժմ բոլորը միասին All Together Now Ջոդի
1993 ս Փյունիկ Phoenix Ջոաննա
1994—1997 ս Հարևաններ Neighbours Քեթրին Օ՛ Բրայեն
1996 ֆ Սեր և այլ աղետներ Love and Other Catastrophes Դեննի
1998 հֆ Ընտրյալներ The Chosen Սառա Գորդոն
1998 ֆ Բարձր արվեստ High Art Սիդ
1998 ֆ Կլեոպատրայի երկրորդ ամուսինը Cleopatra’s Second Husband Սոֆի
1999 ֆ Միշտ պատրաստ Kick Թամարա Սպենսեր
2000 ֆ Բոլորը միասին Everything Put Together ասոցացված պրոդյուսեր, Էնժի
2000 ֆ Սև խոռոչ Pitch Black Քերոլին Ֆրայ
2000 ֆ Կովբոյներ և հրեշտակներ Cowboys and Angels Ջո Ջո
2001 ֆ Երբ հայտնվում են օտարները When Strangers Appear Բեթ
2001 հֆ Ապստամբություն Uprising Միրա
2002 ֆ Տաս փոքրիկ սիրո պատմություն Ten Tiny Love Stories խաղում է ինքն իրեն
2002 ֆ Հեռախոսախցիկ Phone Booth Կելլի Շեպպարդ
2002 ֆ Չորս պատճառ Four Reasons Ռեժիսոր, սցենարիստ
2003 ֆ Այցելուներ Visitors Ջորջիա Փերի
2004 ֆ Ցասում Man on Fire Լիզա Մարտին Ռամոս
2005 ֆ Մելինդա և Մելինդա Melinda and Melinda Մելինդա
2006 ֆ Սայլնթ Հիլ Silent Hill Ռոուզ դա Սիլվա
2007 ֆ Կոկորդիլոս Rogue Քեյթ Ռյան
2008 ֆ Հուան Շիի երեխաները The Children of Huang Shi Լի Փիրսոն
2009 ֆ Սուռոգատներ Surrogates գործակալ Պիտերս
2012 ֆ Սայլնթ Հիլ 2 Silent Hill: Revelation 3D Ռոուզ դա Սիլվա
2012—2013 ս Կարմիր այրին Red Widow Մարթա Ուելրավինը
2013 ֆ Օլիմպոսի անկումը Olympus Has Fallen Լիա Բեննինգ
2016 ֆ Մթությունը The Darkness Բրոննի Թեյլոր
2017 ֆ Խրճիթ The Shack Նեն
2018 ս Ռոմանովները The Romanoffs Վիկտորիա Հայվարդ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #141088990 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. Divya Pal (2010-05-22)։ «I feel a sense of home in India: Mitchell»։ The Times of India (անգլերեն)։ Վերցված է 2010-09-28 
  4. globeandmail.com: Arts (անգլ.)
  5. Hot 100 of 2002 in Maxim Magazine’s Archived 2012-03-13 at the Wayback Machine. (անգլ.)
  6. James Hibberd (2012-05-11)։ «ABC orders 10 shows: Connie Britton, Alyssa Milano, Sarah Chalke, Terry O'Quinn star»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-05-13