Յուլիուս Ռաաբ (գերմ.՝ Julius Raab, նոյեմբերի 29, 1891(1891-11-29)[1][2][3][…], Սանկտ Պյոլտեն, Ավստրո-Հունգարիա[4] - հունվարի 8, 1964(1964-01-08)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[4]), Ավստրիայի պետ․ գործիչ։ 1938 թվականին եղել է առևտրի և տրանսպորտի մինիստր։

Յուլիուս Ռաաբ
գերմ.՝ Julius Raab
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1891(1891-11-29)[1][2][3][…]
ԾննդավայրՍանկտ Պյոլտեն, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էհունվարի 8, 1964(1964-01-08)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[4]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՎիեննայի տեխնիկական համալսարան, Վիեննայի համալսարան և մենաստանի գիմնազիա Սեյթենսշտետենում
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ճարտարագետ
ԱշխատավայրԱվստրիայի դաշնային կառավարություն
Զբաղեցրած պաշտոններԱվստրիայի դաշնային կանցլեր, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ, Ավստրիայի նախարարներ և Ավստրիայի ազգային խորհրդի անդամ
ԿուսակցությունԱվստրիայի ժողովրդական կուսակցություն, Քրիստոնեա-սոցիալական կուսակցություն և Հայրենական ճակատ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունKaV Նորիկա Վիենա և Ավստրիա
 Julius Raab Վիքիպահեստում

Ֆաշիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի զավթումից (1938 թվականի մարտ) հետո հեռացել է քաղ․ գործունեությունից։ Ավստրիայի ազատագրումից (1945) հետո մասնակցել է Ավստրիայի ժող․ կուսակցության (ԱԺԿ) ստեղծմանը։ 1945 - 1951 թվականներին ԱԺԿ-ի փոխնախագահն էր, 1951 - 1960 թվականներին՝ նախագահը։ 1953 - 1961 թվականներին՝ Ավստրիայի ֆեդերալ-կանցլեր։ 1955 թվականին գլխավորել է ավստր․ կառավարական պատվիրակությունը Մոսկվայում սովետական կառավարության հետ բանակցությունների ժամանակ, որտեղ համաձայնություն կայացվեց անկախ և դեմոկրատական Ավստրիայի վերականգնման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հետ կապված առավել կարևոր հարցերի շուրջը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118743309 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Ռաաբ» հոդվածին։