Ջրոսպ փոքր

բույսերի տեսակ
Ջրոսպ փոքր
Ջրոսպ փոքր
Ջրոսպ փոքր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովվափողածաղկավորներ (Alismatales)
Ընտանիք Նվիկազգիներ (Araceae)
Ենթաընտանիք Lemnoideae
Ցեղ Ջրոսպ (Lemna)
Տեսակ Ջրոսպ փոքր (L. minor)
Միջազգային անվանում
Lemna minor
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ջրոսպ փոքր (լատին․՝ Lemna minor), ջրոսպազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Ջրի մակերեսին լողացող, փոքր բազմամյա շատ պարզ կառուցվածքով խոտաբույս է։ Կազմված է բաց կանաչ, տերևանման, տափակ, ձվաձև կամ էլիպսաձև թիթեղից՝ 1-2 սմ տրամագծով ֆրոնդից, որից դուրս է գալիս միայնակ բարակ թելանման արմատը։ Ծաղկաբույլը կազմված է 1 վարսանդային և 1-2 առէջային ծաղիկներից։ Միասեռ ծաղիկները չունեն ծաղկապատ։ Վարսանդային ծաղիկն ունի կարճ սռնակ և սպի։ Առէջային ծաղիկների երկբույն փոշանոթը ամրացած է բարակ առէջաթելին։ Բույսը հազվադեպ է ծաղկում[1]։

Տարածվածություն խմբագրել

Ապրում է կանգնած և դանդաղահոս ջրերում։ Բազմանում է ձմեռող բողբոջների միջոցով՝ առավելապես վեգետատիվ ճանապարհով։ Հանդիպում է Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում, Երևանում և Արցախում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործվում է ամբողջ բույսը, որը պարունակում է անտոցիաններ, ֆլավոնոիդներ, միկրոտարրեր, մեծ քանակությամբ սպիտակուցներ, C վիտամին և այլն։ Բույսի պատրաստուկներն ունեն միզամուղ, կապող, ճիճվամուղ,ցավազրկող, հակաբորբոքային, լեղամուղ ազդեցություն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրոսպ փոքր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրոսպ փոքր» հոդվածին։