Բացել գլխավոր ցանկը
Անտոցիանների ընդհանուր կառուցվածք

Անտոցիաններ[1] (հուն` anthos՝ ծաղիկ, kyanos՝ լազուր, կապույտ), բույսերը գունավորող գլյուկոզիդային բնույթի պիգմենտներ:

ՆկարագրությունԽմբագրել

Բույսերի բջջահյութում անտոցիանները լինում են լուծված կամ բյուրեղների ձևով և բույսերի հյուսվածքներին (գլխավորապես՝ պսակաթերթերին, պտղին, տերևներին) տալիս են մանուշակագույն, կապույտ, դարչնագույն, կարմիր, նարնջագույն երանգ։

Անտոցիաններին անվանում են «բուսական քամելեոններ»։ Ծաղիկների և պտուղների բազմերանգությունը պայմանավորված է անտոցիանների բազմատեսակությամբ (բացառությամբ կարմիր ճակնդեղի, որը պարունակում է այլ բնույթի պիգմենտ՝ բետանիդին)։

Անտոցիանների կենսաբանական ֆունկցիան լրիվ պարզաբանված չէ, սակայն բույսերի կյանքում նրանք մեծ նշանակություն ունեն, ծաղիկները գունազարդվելով հեռվից տեսանելի են դառնում բույսերի փոշոտմանը նպաստող միջատներին ու թռչուններին։

Անտոցիաններ R1 R2 R3 R4 R5 R6 R7
Աուռատիրինդին[2] -H -OH -H -OH -OH -OH -OH
Ցիանիդին[3] -OH -OH -H -OH -OH -H -OH
Դելֆինադին[4] -OH -OH -OH -OH -OH -H -OH
Եվրոպիրինդին[5] -OCH3 -OH -OH -OH -OCH3 -H -OH
Լյուտեոլինդին[6] -OH -OH -H -H -OH -H -OH
Պելարգոնիադին[7] -H -OH -H -OH -OH -H -OH
Մալվիդին[8] -OCH3 -OH -OCH3 -OH -OH -H -OH
Պեոնիդին[9] -OCH3 -OH -H -OH -OH -H -OH
Պետունադին[10] -OH -OH -OCH3 -OH -OH -H -OH
Ռոզինադին[11] -OCH3 -OH -H -OH -OH -H -OCH3

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 456