Ջրահարս փոքր

բույսերի տեսակ
Ջրահարս փոքր
Ջրահարս փոքր
Ջրահարս փոքր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովվափողածաղկավորներ (Alismatales)
Ընտանիք Ջրազարդազգիներ (Hydrocharitaceae)
Ցեղ Najas
Տեսակ Ջրահարս փոքր (N. minor)
Միջազգային անվանում
Najas minor
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ջրահարս փոքր (լատին․՝ Najas minor), ջրահարսազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ջրային, խիտ ճյուղավորված, հաճախ կոտրատվող ցողուններով, սուզված կամ լողացող միամյա բույս է։ 0.6-0.9 մմ լայնությամբ, եզրերից՝ փոքրիշատե խոշոր, հիմքի մոտ հեռացած ատամիկներով տերևները օղակադիր են, դեղնականաչավուն տերևաթիթեղով։ Տերևապատյանները կարճ են, լայն, վերևում՝ ավելի մուգ գույնի ատամիկներով։ 4 մմ երկարությամբ, 1 մմ լայնությամբ պտուղը նստադիր է, 3-4 ողնուցանման, բարակ երկայնակի կողերով և դրանց միջև հորիզոնական բաց գույնի շերտերով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանի (Էջմիածին, Մասիս) և Ապարանի (Աղավնաձոր գյուղի մոտ Մարմարիկ գետի ձախափնյակում) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևմտյան Նախակովկասը, Արևելյան, Հարավային Անդրկովկասը և Թալիշը, Եվրոպան, Արևմտյան Սիբիրը, Փոքր, Միջին և Արևելյան Ասիան, Իրանը, Հնդկաստանը, Հյուսիսային Աֆրիկան[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 800-1700 մ բարձրությունների վրա, ջրերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին։ Հիդրոգամ՝ ջրում փոշոտվող բույս է[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ 1983 թ. հայտնաբերվել է նաև Ապարանի ֆլորիստիկական շրջանում։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրահարս փոքր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրահարս փոքր» հոդվածին։