Ջուրջու
Ջուրջու (ռումիներեն՝ Giurgiu; բուլղար․՝ Гюргево), քաղաք Ռումինիայի հարավում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, ունի մունիցիպի (համեմատաբար մեծ քաղաքի) կարգավիճակ։ Ընկած է Դանուբի ձախ ափին՝ բուլղարական Ռուսե քաղաքի դիմաց։ Իր կազմում ունի նաև երեք կղզի, որոնցից ամենաընդարձակի վրա է գտնվում նավահանգիստը՝ Սմարդան։ Ջուրջուն երկրի մայրաքաղաք Բուխարեստից գտնվում է մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա[1] և նրա հետ կապված է թե՛ ավտոմայրուղով, թե՛ երկաթուղով, որը շահագործվում է 1869 թվականից ի վեր (Ջուրջուն եղել է Բուխարեստի հետ երկաթգծով կապված առաջին բնակավայրը Ռումինիայում)։ 1952-1954 թվականներին Դանուբի վրա, Խորհրդային Միության աջակցությամբ, կառուցվել է 2800 մետր երկարությամբ կամուրջ, որով Ջուրջուն կապվել է բուլղարական Ռուսեի հետ։ Քաղաքն արտահանում է փայտանյութ, հացահատիկ, աղ, նավթ, ներմուծում է ածուխ, երկաթ, տեքստիլ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 46,94 կմ² | ||
ԲԾՄ | 25±1 մետր | ||
Բնակչություն | ▼54 551 մարդ (դեկտեմբերի 1, 2021) | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Փոստային դասիչ | 080011–080882 | ||
Պաշտոնական կայք | primariagiurgiu.ro | ||
| |||
ԲնակչությունԽմբագրել
Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
1900 | 13 977 | — |
1912 | 20 629 | +47.6% |
1930 | 31 016 | +50.4% |
1941 | 26 551 | −14.4% |
1948 | 30 197 | +13.7% |
1956 | 32 613 | +8.0% |
1966 | 39 199 | +20.2% |
1977 | 51 544 | +31.5% |
1992 | 74 191 | +43.9% |
2002 | 69 587 | −6.2% |
2011 | 54 655 | −21.5% |
Աղբյուր՝ Census data, 1930–1948.[2] |
2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Ջուրջուի բնակչության թվաքանակը եղել է 69.345[3]։
Քաղաքի բնակչության ազգային կազմը.
Ազգությունը | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ռումիններ | 66241 | 95,5% |
գնչուներ | 2964 | 4,3% |
հունգարներ | 40 | 0,1% |
գերմանացիներ | 12 | < 0,1% |
թուրքեր | 12 | < 0,1% |
հույներ | 7 | < 0,1% |
իտալացիներ | 7 | < 0,1% |
ռուսներ | 6 | < 0,1% |
սերբեր | 3 | < 0,1% |
բուլղարներ | 3 | < 0,1% |
թաթարներ | 2 | < 0,1% |
հայեր | 2 | < 0,1% |
ուկրաինացիներ | 1 | < 0,1% |
հրեաներ | 1 | < 0,1% |
ազգությունը չնշածներ | 31 | < 0,1% |
Մայրենի լեզու են հայտարարել՝
Լեզուն | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ռումիներենը | 68248 | 98,4% |
գնչուերենը | 982 | 1,4% |
հունգարերենը | 31 | < 0,1% |
գերմաներենը | 12 | < 0,1% |
թուրքերենը | 12 | < 0,1% |
իտալերենը | 7 | < 0,1% |
հունարենը | 6 | < 0,1% |
սերբերենը | 3 | < 0,1% |
ռուսերենը | 2 | < 0,1% |
թաթարերենը | 2 | < 0,1% |
ուկրաիներենը | 1 | < 0,1% |
չեխերենը | 1 | < 0,1% |
հայերենը | 1 | < 0,1% |
մայրենի լեզուն չնշածներ | 30 | < 0,1% |
Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.
Դավանանքը | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ուղղափառ | 68100 | 98,2% |
կաթոլիկներ (հռոմեադավան) | 314 | 0,5% |
ադվենտիստներ | 287 | 0,4% |
ֆրատերականներ | 149 | 0,2% |
հիսունականներ | 95 | 0,1% |
կաթոլիկներ (հունադավան) | 50 | 0,1% |
բապտիստներ | 49 | 0,1% |
բողոքականներ (ռեֆորմատ.) | 34 | < 0,1% |
աթեիստներ | 27 | < 0,1% |
մուսուլմաններ | 25 | < 0,1% |
լյութերականներ | 22 | < 0,1% |
անկրոն | 19 | < 0,1% |
հնադավաններ | 10 | < 0,1% |
լյութերականներ (պրեսվիտերական եկեղեցու) | 7 | < 0,1% |
լյութերականներ (աուգսբուրգյան դավանանքի) | 6 | < 0,1% |
հրեաներ | 2 | < 0,1% |
ունիտար. | 1 | < 0,1% |
դավանանքը չնշածներ | 31 | < 0,1% |
Քույր քաղաքներԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
- ↑ Populatia RPR la 25 ianuarie 1948, p. 14
- ↑ «Structura Etno-demografică a României» (румунською)։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-16-ին։ Վերցված է 2011-12-15
- ↑ Побратимени градове на страницата на община Русе
- ↑ «МЕЖДУНАРОДНО СЪТРУДНИЧЕСТВО НА ОБЩИНА РУСЕ - Побратимени градове»։ Община Русе [Municipality Ruse] (բուլղարերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-05-ին։ Վերցված է 2013-08-12
Արտաքին հղումներԽմբագրել
Ջուրջու Վիքիպահեստում |
- Պաշտոնական կայքէջը Archived 2017-02-24 at the Wayback Machine.
- Միջնադարյան բերդի տեսարաններ Archived 2006-04-30 at the Wayback Machine.
- Այլընտրանքային պատմության ռումինական խմբի կայքէջը
- Дані про місто Джурджу на сайті Ghidul Primăriilor