Պերիստերիոն
Պերիստերիոն (հուն․՝ Περιστέριον[1] ή Περιστέρι), քաղաք, գտնվում է Հունաստանում, Աթենքի արևմտյան արվարձան։ Գտնվում է ծովի մակարդակից 50 մետր բարձրության վրա, Կիֆիսոս և Էգալեոս լեռան միջև, Աթենքի միջազգային օդանավակայան «Էլեֆտերիոս Վենիզելոսից» 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Աթենքի կենտրոնից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Համարվում է համանուն համայնքի ադմինիստրատիվ կենտրոնը (հուն՝. Δήμος Περιστερίου[1]): 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 139 981 բնակիչ[1]։ Հունաստանում բնակչության թվաքանակով համարվում է յոթերորդը։ Համայնքի տարածքը կազմում է 10,05 կմ²։ Բնակչության միջին խտությունը կազմում է 13 928,46 մարդ կմ²[1]։ 2014 թվականի ձայների տվյալներով քաղաքագլուխ է ընտրվել Անդրեաս Պախատուրիդիսը (հուն՝. Ανδρέας Παχατουρίδης):
Քաղաք | ||
---|---|---|
Պերիստերիոն | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Municipality of Peristeri? | |
Մակերես | 10,05 կմ² | |
ԲԾՄ | 50 մետր | |
Բնակչություն | ▼133 630 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 210 | |
Փոստային դասիչ | 121 xx, 126 xx | |
Պաշտոնական կայք | peristeri.gr | |
| ||
Քաղաքի հարավ-արևելյան ծայրամասով անցնում է Պիրեյոս — Աթենք — Սալոնիկ — Էվզոնի 1-ին ավտոմայրուղին, որը կազմում է Եվրոպական մայրուղի E75-ի մի մասը։ Հարավ-արևմտյան ծայրամասում անցնում է Ազգային ճանապարհ 8-ի մի մաս կազմող Ատինոն պողոտան։
Պերիստերիոնում հիմնվել է «Ատրոմիտոս» ֆուտբոլային ակումբը։
Բնակչությունը
խմբագրելԹվական | Բնակչություն |
---|---|
1991 | 141 971 |
2001 | 146 743 |
2011 | 139 981 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Δελτίο τύπου. Ανακοίνωση των αποτελεσμάτων της Απογραφής Πληθυσμού-Κατοικιών 2011 για το Μόνιμο Πληθυσμό της Χώρας» (PDF) (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 28 Δεκεμβρίου 2012. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 2,0 2,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.