Ջուլի Հարիս
Ջուլի Էնն Հարիս (անգլ.՝ Julie Anne Harris, դեկտեմբերի 2, 1925[1][2][3][…], Grosse Pointe, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ - օգոստոսի 24, 2013[1][2][3][…], West Chatham, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։ Իր կարերիայի ընթացքում ստացել է հինգ «Թոնի», երեք «Էմմի» մրցանակ, ինչպես նաև առաջադրվել է «Օսկար» մրցանակի[5]։
Ջուլի Հարիս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Grosse Pointe, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 24, 2013[1][2][3][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | West Chatham, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Եյլի դրամայի դպրոց և Denby High School? |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Julie Harris Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1952 թվականին կայացել է Ջուլիի առաջնաելույթը կինոյում՝ «Հյուր հարսանիքին» ֆիլմում։ Իր դերի համար առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Նույն թվականին որպես լավագույն դերասանուհի ստացել է «Թոնի» մրցանակ։ Հետագայում՝ 1956, 1969, 1973 և 1977 թվականներին, Ջուլին ստացել է «Թոնի» մրցանակ։
1955 թվականին Ջուլին նկարահանվել է «Դրախտից արևելք» ֆիլմում։ Նկարահանման հարթակում նրա գործընկերներն են դարձել Ջեյմս Դինը, Ռիչարդ Դավալոսը և Ջո Վան Ֆլիթը։ Ջուլիի հերոսուհին՝ Աբրան, դժվար ընտրություն է կատարում երկու եղբայրների միջև։ 1960-ական թվականներին Ջուլիի մասնակցությամբ նշանավոր ֆիլմերից է դարձել Ջոն Հյուսթոնի «Փայլք ոսկե աչքում» պատկերը։ Այս ֆիլմում նրա հերոսուհին տառապում է ամուսնու դավաճանությունից և վերապրում է նորածին երեխայի մահը։
1980-1987 թվականներին Հարիսը Վելին Յուինգի մոր դերով խաղացել է Ջոան Վան Արկի «Խաղաղ նավահանգիստ» սերիալում։ Այդ դերը դարձել է նրա կարերիայի առավել ուշագրավ և շարունակական դերը[5]։
Մահացել է 2013 թվականի օգոստոսի 24-ին 87 տարեկան հասակում սրտի անբավարարությունից[6][7][8]։
Ներկայացվել է Supersisters հավաքորդական քարտերի վրա։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1952՝ Հյուր հարսանիքին / The Member of the Wedding՝ Ֆրենկի Էդամս
- 1955՝ Ես տեսախցիկ եմ՝ Սալի Բոուլզ
- 1955՝ Դրախտից արևելք՝ Աբրա
- 1957՝ Ճշմարտություն կանանց մասին՝ Հելեն Կուպեր
- 1957՝ Արտույտ/ The Lark՝ Ժաննա դ'Արկ
- 1962՝ Ծանրամարտի ռեքվիեմ՝ Գրեյս Միլլեր
- 1963՝ Բլրի վրայի տան ուրվականը՝ Էլեոնոր «Նելլ» Լէնս
- 1964՝ Համլետ՝ Օֆելյա
- 1966՝ Այժմ դու մեծ տղա ես՝ օրիորդ Նորա Թինգ
- 1967՝ Փայլք ոսկե աչքում՝ Էլիսոն Լենգդոն
- 1968՝ Կեսգիշերային ուղևորություն՝ Լեոնա Ջիլինգս
- 1968՝ Պառակտում՝ Գլեդիս
- 1975՝ Գաղտնի տեղ՝ Բեթսի թեն Բում
- 1976՝ Կեսգիշերային ճանապարհորդություն՝ Էլիս Ֆայնչայլդ
- 1983 Բրոնտե՝ Շառլոթ Բրոնտե
- 1985՝ Հանցագործության ալիք
- 1986՝ Մարդուկ-Ջարդուկը
- 1988՝ Գորիլաները խավարում
- 1992՝ Տնային տնտեսուհի
- 1993՝ Մութ կես
- 1996՝ Տարվածները
- 1997՝ Ռութ Օրքին։ Կյանքի շրջանակներ / Ruth Orkin: Frames of Life
- 1998՝ Անցում դեպի դրախտ / Passage pour le paradis
- 1999՝ Սերը տարօրինակ է / Love Is Strange
- 2006՝ Վերադարձ դեպի տուն / The Way Back Home
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ 5,0 5,1 «R.I.P. Julie Harris». Deadline.com. 14 августа 2013. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Julie Harris, Celebrated Actress of Range and Intensity, Dies at 87» (անգլերեն). The New York Times. 24.08.2013. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Actress Julie Harris dies at 87; Tony-winning Broadway star» (անգլերեն). Los Angeles Times. 24.08.2013. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Джули Харрис (1925–2013)». Радио "Свобода". 25.08.2013. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Հարիս» հոդվածին։ |