Ջո Վան Ֆլիթ (անգլ.՝ Jo Van Fleet, դեկտեմբերի 29, 1915(1915-12-29)[1], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 10, 1996(1996-06-10)[2][3], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի թատրոնի և կինոյի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր․ համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ութ դերասանուհիներից մեկը, որն այս մրցանակն է ստացել երկրորդ պլանի առաջնաելութային դերի համար։

Ջո Վան Ֆլիթ
անգլ.՝ Jo Van Fleet
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 29, 1915(1915-12-29)[1]
ԾննդավայրՕքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 10, 1996(1996-06-10)[2][3] (80 տարեկան)
Մահվան վայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԽաղաղօվկիանոսյան համալսարան, Neighborhood Playhouse թատերական դպրոց և HB Studio
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Jo Van Fleet Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջո Վան Ֆլիթը ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 30-ին Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում։ Իր դերասանական կարիերան սկսել է 1946 թվականին Բրոդվեյում, որտեղ իրեն դրսևորել է որպես պայծառ դրամատիկական դերասանուհի։ 1954 թվականին Լիլիան Գիշի և Էվոյ Մարի Սեյնթի հետ միասին «Ուղևորություն դեպի Բաունթիֆուլ» բեմադրությունում խաղացած դերի համար արժանացել է «Թոնի» մրցանակի։

Թատերաբեմում նրան նկատել է ռեժիսոր Էլիա Կազանը, որի շնորհիվ դերասանուհին հայտնվել է Հոլիվուդում։ Նրա առաջին դերը կինոյում եղել է 1955 թվականին Կազանի «Դրախտից արևելք» ֆիլմում, որտեղ խաղացել է Ջեյմս Դին կերպարի մոր դերը։ Այս առաջնաելութային դերը նրան բերել է «Օսկար» մրցանակ՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Հետագայում նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Դաջված վարդ» (1955), «Վայրի գետ» (1960), «Բնակիչը» (1976) և այլն։

1946 թվականին Ջոն ամուսնացել է Ուիլյամ Բեիլզի հետ, ումից ունեցել է որդուն՝ Մայքլին, և որի հետ ապրել է մինչև մահը՝ 1990 թվականը։ Դեասանուհին մահացել է 1996 թվականի հունիսի 10-ին Նյու Յորքում ութսուն տարեկան հասակում։ Կինոարվեստում իր ներդրումների համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Discogs — 2000.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Վան Ֆլիթ» հոդվածին։