Ջուլիուս Վելհաուզեն

Ջուլիուս Վելհաուզեն (գերմ.՝ Julius Wellhausen մայիսի 17, 1844(1844-05-17)[1][2][3][4], Hamelin, Գերմանական միություն - հունվարի 7, 1918(1918-01-07)[1][2][3][4], Գյոթինգեն, Գերմանական կայսրություն), գերմանացի արևելագետ և աստվածաշնչագետ:

Ջուլիուս Վելհաուզեն
գերմ.՝ Julius Wellhausen
Julius Wellhausen 02.jpg
Ծնվել էմայիսի 17, 1844(1844-05-17)[1][2][3][4]
Hamelin, Գերմանական միություն
Մահացել էհունվարի 7, 1918(1918-01-07)[1][2][3][4] (73 տարեկանում)
Գյոթինգեն, Գերմանական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունաստվածաբան, hebraist, արաբագետ, biblical scholar, Islamicist և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Գյոթինգենի համալսարան, Գրայֆսվալդի համալսարան և Մարբուրգի համալսարան
Գործունեության ոլորտԱրևելագիտություն
ԱնդամակցությունԳյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
ՊարգևներԱրվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Ստորագրություն
Julius Wellhausen - Signatur.jpg
Julius Wellhausen Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ջուլիուս Վելհաուզենը ծնվել է 1844 թվականի մայիսի 17-ին, Համելնում (Գերմանիա), բողոքական (լութերական) քահանայի ընտանիքում: Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Համելնի և Հաննովերի դպրոցներում: 1862 թվականին ընդունվել է Գյոթինգենի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը, որտեղ ուսումնասիրել է Հին Կտակարանը և արևելքի լեզուները:

1870 թվականին Վելհաուզենը պաշտպանել է դոկտորական դիսերտացիան և դարձել Գյոթինգենի համալսարանի պրիվատ-դոցենտ: 1872 թվականին նշանակվել է Գրեյֆսվալդի համալսարանի պրոֆեսոր։ Երբ 1878 թվականին լույս է տեսել նրա «Իսրայելի պատմության նախաբանը», Ջուլիուսը զրկվել է աստվածաբանության պրոֆեսորադասախոսական պաշտոնից և դարձել հին արևելյան լեզուների ուսուցիչ:

1882 թվականից մինչև 1885 թվականը Վելհաուզենը դասավանդել է Հալլեի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Այնուհետև նրան հրավիրել են Մարբուրգի համալսարան, իսկ 1892 թվականից մինչև իր կյանքի վերջը աշխատել է Գյոթինգենի համալսարանում՝ որպես պրոֆեսոր:

Մահացել է 1918 թվականի հունվարի 7-ին Գոտինգենում:

ԱշխատանքներԽմբագրել

Ջուլիուս Վելհաուզենի հիմնական կրոնագիտական աշխատանքները.

  • «Իսրայել» (1881),
  • «Իսրայելի պատմության նախաբանը» (գերմ.՝ Prolegomena zur Geschichte Israels) (1881)
  • «Արաբական հեթանոսության մնացորդները» (1887),
  • «Իսրայելական և հրեական պատմություն» (1894),
  • «Արաբական կայսրությունը և դրա անկումը» (1902):

Ներդրում ԱստվածաշնչումԽմբագրել

Հիմք ընդունելով Աստվածաշնչի առաջին վեց գրքերի տեքստային վերլուծությունը և դրա արդյունքների պատմական տվյալները համեմատելը, կազմել է վավերագրական վարկածը Հին Կտակարանի առաջին վեց գրքերի ստեղծման փուլերի վերաբերյալ: Ջուլիուսը ենթադրել է, որ գոյություն ունի ինչ-որ «Քրմական կանոնագիրգ», որը հիմք է հանդիսացել Հիսու Նաբինի հնգամատյանին: Վելհաուզենը հավատում էր, որ Քահանայության օրենսգիրքը արտացոլում է հրեաների բնակեցված կյանքի իրողությունները և չէր կարող գրվել Մովսեսի օրոք: Վելհաուզենը ստեղծման ամենահավանական ամսաթիվը համարել է մ.թ.ա. 6-րդ դարը:

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Fück J. Die arabischen Studien in Europe: - Leipzig, 1955: - S. 167, 199, 214, 223, 276, 279, 282:
  • Համաշխարհային կրոնագիտության դասականներ. Անթոլոգիա: