Բացել գլխավոր ցանկը

Հնգամատյան, (եբրայերեն անվանումը՝ Tora օրենք), Հին կտակարանի առաջին հինգ գրքերը։ Աստվածաշնչական ավանդությունը վերագրում է Մովսես մարգարեին։ Իրականում տարբեր ավանդությունների հավաքածու է՝ ստեղծված մ. թ. ա. IX—VI11 դդ. (խմբագրել և վերջնական տեքստի է բերել կրոնա-քաղաքական բարեփոխիչ, Եզրասը մ. թ. ա. V դար)։ Ընդգրկում է Ծննդոց, Ելից, Ղևտացվոց, Թվոց, Երկրորդ օրինաց գրքերը։ Ծննդոց գիրքը բովանդակում է աշխարհի ու մարդկության ստեղծման, աստծո դեմ մարդկանց մեղանչման և դրա ծանր հետևանքների (ջրհեղեղ և այլն) մասին առասպելները։ Ելից և Թվոց գրքերում պատմվում է հրեա ժողովրդի դիցաբանական անցյալը (եգիպտական փարավոնին գերի ընկնելը, Մովսեսին Սինա լեռան վրա Եհովա աստծո հայտնությունն ու տասը պատվիրանների շնորհումը, Եգիպտոսից հեռանալը և թափառումներն անապատում)։ Ղևտացվոց գրքում շարադրված են հրեա ժողովրդի պաշտամունքային, իրավական և բարոյական հնավանդ նորմերը (զոհ մատուցելու եղանակները, ծիսակատարությունները, հոգևորակաևների իրավունքները և այլն)։ Երկրորդ օրինացը առաջին չորս գրքերի ամփոփումն է, Մովսեսի ճառերն ու պատվիրանները։ Գիտությունը, ժխտելով Հնգամատյանի «աստվածային բնույթը», ընդունում է այն որպես գրական հուշարձան և պատմական սկզբնաղբյուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 464 CC-BY-SA-icon-80x15.png