Վլադիմիր Սպիվակով
Վլադիմիր Սպիվակով (սեպտեմբերի 12, 1944[1][2], Ուֆա, ՌԽՖՍՀ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ), ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար։
Վլադիմիր Սպիվակով | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Վլադիմիր Սպիվակով |
Ծնվել է | 1944, սեպտեմբերի 12, Բաշկորտոստան Ուֆա, ՌԽՖՍՀ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Կենտրոնական երաժշտական դպրոց, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիային կից հատուկ երաժշտական դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա |
Ամուսին | Սաթի Սպիվակովա |
Պարգևներ | |
Կայք | vladimirspivakov.ru |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին, Ուֆա քաղաքում՝ հրեա ընտանիքում։ Հայրը՝ Թեոդոր Վլադիմիրովիչ Սպիվակովը (1919-1977) եղել է ինժներ-տեխնոլոգ, նախքան պատերազմը զորակոչվել է Օդեսայից, ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է, ապա Ուֆայի շարժիչների գործարանում աշխատել է որպես ավագ վարպետ։ Մայրը՝ դաշնակահարուհի Եկատիրինա Օսիպովնան (1913-2002) ծնվել է Քիշինևում, մեծացել է Օդեսայում, տեսել է Լենինգրադի բլոկադան։ Եղել է Լենինգրադի շրջանավարտ։ Աշխատել է «Ուդարնիկ» ակումբում, որպես հանդիսավար։
Պատերազմից հետո Սպիվակովի ընտանիքը վերադարձել է Լենինգրադ՝ մայրը դասավանդել է երաժշտական դպրոցում, հայրը՝ որպես բժիշկ-դիետոլոգ։ 1955 թվականին Վլադիմիր Սպիվակովը հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորիային կից դպրոցում, որտեղ աշակերտել է Լ. Մ. Սիգալին և Վ. Ի. Շերային։ 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցը։ 1963-1968 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի Յուրա Յանկելևիչի դասարանում։ 1970 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Դիրիժոր է 1965 թվականից։ 1970 թվականից Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորն է։ 1975-1990 թվականներին դասավանդել է Գնեսինի անվան Երաժշտական ինստիտուտում։ 1994-2005 թվականներին Ցյուրիխում անցել է մաստեր կլաս շրջան։ 1979 թվականին ղեկավարել է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը։ 1984 թվականին Լեոնարդ Բերնարայնից նվեր է ստացել նրա դիրիժորական փայտիկը։ Ղեկավարում է Ռուսաստանի պետական նվագախումբը։
1989 թվականին Վլադիմիր Սպիվակովը ջութակահարների մրցույթի նախագահն է Իսպանիայում։ 1989 թվականից ապրում է Մոսկվայում, Իսպանիայում և Ֆրանսիայում։
Ամուսնացել է հայ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի դստեր՝ Սաթի Սահակյանցի հետ[3]։
Մրցանակներ, պարգևներ խմբագրել
- ՌԽՍՖՀ վաստակավոր արտիստ (1978)
- ՌԽՍՖՀ ժողովրդական արտիստ (1986)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990)
- Հյուսիսային Օսիայի հանրապետության ժողովրդական արտիստ (2005)
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1989) - համերգային ծրագրերի համար 1986-1988
- Լենինի անվան մրցանակ (1982) - բարձր վարպետության համար
- Համաեվրոպական Մյունխենի ակադեմիայի մրցանակ (1981)
- Բարեկամության շքանշան (1994)
- Հանուն հայրենիքի շքանշան, 3-րդ (1999) և 2-րդ դասեր (2009)
- Հանուն ծառայության, 2-րդ դաս (Ուկրաինա, 2009)
- «Դանկեր» շքանշան (Կիրգիզստան, 2001)
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (Հայաստան, 1999)
- Ռուսաստանի տարվա մարդ (մայիս, 2005)
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ (2006)
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոցարտի ոսկե մեդալ (2009 )
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Երբ հավաքվում են հայերի փեսաները. Վլադիմիր Սպիվակով»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-13-ին։ Վերցված է 2015-01-04
Արտաքին հղումներ խմբագրել
- Վլադիմիր Սպիվակովի պաշտոնական կայքը Archived 2015-09-30 at the Wayback Machine.
- Սպիվակով հիմնադրամի կայքը