Ջորջ Սանտայանա (անգլ.՝ George Santayana, իսպ.՝ Jorge Agustín Nicolás Ruiz de Santayana, դեկտեմբերի 16, 1863(1863-12-16)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[1][4] և San Bernardo street, Մադրիդ[5] - սեպտեմբերի 26, 1952(1952-09-26)[4][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), ամերիկացի փիլիսոփա, քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ։ Ծագումով՝ իսպանացի։

Picto infobox auteur.png
Ջորջ Սանտայանա
իսպ.՝ Jorge Agustín Nicolás Ruiz de Santayana y Borrás
George Santayana.jpg
Ծնվել էդեկտեմբերի 16, 1863(1863-12-16)[1][2][3][…] Մադրիդ, Իսպանիա[1][4] և San Bernardo street, Մադրիդ[5]
Մահացել էսեպտեմբերի 26, 1952(1952-09-26)[4][2][3][…] (88 տարեկան) Հռոմ, Իտալիա[4]
բնական մահով
ԳերեզմանԿամպո Վերանո[6]
Բնակության վայր(եր)Ավիլա[5] և Beacon Street?[5]
ՔաղաքացիությունFlag of Spain (1945–1977).svg Իսպանիա
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, բանաստեղծ, վիպասան, ակնարկագիր և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Հումբոլդտի համալսարան, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և Հարվարդի քոլեջ
Տիրապետում է լեզուներինիսպաներեն և անգլերեն[2]
George Santayana Վիքիպահեստում

ԳործունեությունԽմբագրել

1872-1912 թվականներին ապրել է ԱՄՆ-ում, 1907-1912 թվականներին՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Կրել է Ու․ Ջեմսի և Ա․ Բերգսոնի ազդեցությունը, կյանքի վերջին տարիներին մոտեցել է էկզիստենցիալիզմին, Է․ Հուսեռլի ֆենոմենոլոգիային և Ա․ Ուայտհեդի «պրոցեսի փիլիսոփայությանը»։ Սանտայանայի մետաֆիզիկական համակարգը տրված է «Կեցության ոլորտները» երկում։ Փիլիսոփայության հիմնական խնդիրը Սանտայանան համարում է աշխարհի նկատմամբ բարոյական և գեղագիտական կողմնորոշում մշակելը․ փիլիսոփայությունը ոչ եկեղեցական կրոն է, այն ուղղված է մարդու «մտքին և սրտին»։ Պոեզիան, արվեստը, կրոնը մարդկային հոգեկանի բարձրագույն ձևերն են, որոնք խիստ հակադրվում են «կենդանական հավատի» (արտաքին աշխարհի գոյությունն ընդունող անմիջական համոզմունքի) վրա հիմնված կենսաբանորեն մեկնաբանվող պրակտիկային և գիտությանը։ Ընդ որում, գիտությունն ըմբռնվել է որպես աշխարհի օգտապաշտական նշանակություն Ունեցող ոչ իսկական ընկալում։ Սանտայանան «Տիրապետություն և իշխանություն» գրքում (1951) Պլատոնի ոգով մշակել է հակադեմոկրատական հասարակական-քաղաքական ուսմունք։ Հեղինակ է նաև «Վերջին պուրիտանը» վեպի (1935) և գեղագիտության, մշակույթի ու գրականության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների։ Հայտնի է իր փայլուն գրելաոճով։ Սանտայանայի գաղափարների վրա է հիմնվում ամերիկյան հասարակական մտքի հակասցիենտիստական ուղղությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 184