Ջորջ Արմիթիջ Միլլեր
Ջորջ Արմիթիջ Միլլեր (անգլ.՝ George Armitage Miller փետրվարի 3, 1920[1][2][3], Չարլսթոն, ԱՄՆ - հուլիսի 22, 2012[4][1][2][…], Plainsboro Township, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[12]), ամերիկացի հոգեբան։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է (1962)[13]։
Ջորջ Արմիթիջ Միլլեր անգլ.՝ George Armitage Miller | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1920[1][2][3] Չարլսթոն, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 22, 2012[4][1][2][…] (92 տարեկան) Plainsboro Township, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հոգեբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան, Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Ռոքֆելլերի համալսարան և Օքսֆորդի համալսարան |
Գործունեության ոլորտ | կոգնիտիվ հոգեբանություն և կոգնիտիվ գիտություններ |
Պաշտոն(ներ) | Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Society of Experimental Psychologists? |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Ալաբամայի համալսարան (1941), Ջորջ Վաշինգտոն համալսարան, Հարվարդի համալսարան (1946) և Charleston High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][6] |
Գիտական ղեկավար | Stanley Smith Stevens? |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Միլլերը ծնվել է 1920 թվականի փետրվարի 3-ին Արևմտյան Վիրջինիա նահանգի Չարլսթոն քաղաքում՝ մետալուրգիական ընկերության ղեկավար Ջորջ Միլլերի և Ֆլորենս Արմիտաժ Միլլերի ընտանիքում։ Ծնողներն ամուսնալուծվել են նրա ծնվելուց քիչ ժամանակ անց, և նա մայրիկի հետ ապրել է Մեծ ճգնաժամի ժամանակ՝ 1937 թվականին ավարտելով Չարլսթոնի ավագ դպրոցը։
1940 թվականին ավարտել է Ալաբամայի համալսարանը՝ արվեստի բակալավրի աստիճանով։ 1946 թվականին Հարվարդի համալսարանում հոգեբանությունից պաշտպանել է դոկտորական դիսերտացիա։ 1968 թվականից Նյու Յորքի Ռոքֆելլերի համալսարանի փորձարարական հոգեբանության պրոֆեսոր էր, 1979 թվականից՝ Փրինսթոնի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր։ 1969 թվականին ընտրվել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ։
Գործունեություն խմբագրել
Միլլերի ամենահայտնի աշխատանքը՝ «Կախարդական թիվ յոթ պլյուս-մինուս երկու» («The Magical Number Seven, Plus or Minus Two: Some Limits on our Capacity for Processing Information») լույս է տեսել 1956 թվականին «Psychological Review» գիտական ամսագրում։ Այդ թիվը նաև կոչվում է Ինգվե Միլլերի թիվ։
Ջորջ Միլլերը T. O. T. E. մոդելի մշակողներից մեկն է։
Պարգևներ խմբագրել
1990 թվականին արժանացել է «William James Book Award» մրցանակի իր «The Science of Words» գրքի համար, իսկ 1991 թվականին նախագահ Ջորջ Բուշի կողմից ստացել Է ԱՄՆ ազգային գիտական մեդալ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Doorey M. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 3,0 3,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 4,0 4,1 4,2 George Miller, Princeton psychology professor and cognitive pioneer, dies
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/fellow-award/recipent-past-award-winners
- ↑ https://www.apa.org/about/governance/president/outstanding
- ↑ https://www.apa.org/about/awards/scientific-contributions?tab=3
- ↑ https://www.sepsych.org/warren-medal-recipients/
- ↑ «George Miller, Princeton psychology professor and cognitive pioneer, dies». 2012 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ George A. Miller (անգլ.)
Արտաքին հղումներ խմբագրել
- Ջորջ Միլլեր kurzweilai.net (կենսագրություն) (անգլերեն)