Կախարդական թիվ յոթ պլյուս-մինուս երկու

1956 թվականի մարտին հրատարակված գիտական հոդված

Կախարդական թիվ յոթ պլյուս-մինուս երկու («Միլլերի քսակ», «Միլլերի օրենք»), ամերիկացի գիտնական-հոգեբան Ջորջ Միլլերի հայտնաբերած օրինաչափությունը, որի համաձայն` կարճաժամկետ մարդկային հիշողությունը, որպես կանոն, չի կարող հիշել և կրկնել ավելի քան 7 ± 2 տարր։

Կախարդական թիվ յոթ պլյուս-մինուս երկու
անգլ.՝ The Magical Number Seven, Plus or Minus Two
ԵնթավերնագիրSome Limits on Our Capacity for Processing Information
ՀեղինակՋորջ Արմիտար Միլլեր
Անվանվել է7
Տեսակacademic journal article? և գիտական հոդված
Թեմաաշխատանքային հիշողություն և կոգնիտիվ հոգեբանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Հրատարակված էPsychological Review?
Հրատարակման տարեթիվմարտ 1956
Թվային տարբերակpsychclassics.yorku.ca/Miller/

Սկզբունքի նկարագրությունը խմբագրել

Ջորջ Միլլերը Bell Laboratories ընկերությունում իր աշխատանքի ժամանակ մի շարք փորձարկումներ է անցկացրել, որոնց նպատակն էր ուսումնասիրել օպերատորների հիշողության պարամետրերը։ Փորձի արդյունքում նա հայտնաբերել է, որ մարդու կարճաժամկետ հիշողությունը կարող է հիշել միջին հաշվով ինը երկուական թվանշան, ութ տասնորդական թվանշան, այբուբենի յոթ տառ և հինգ բարդ բառ, այսինքն՝ մարդը կարող է միաժամանակ հիշել 7 ± 2 տարր։

Այս աշխատանքը շարադրված էր «Կախարդական թիվ յոթ պլյուս-մինուս երկու» (անգլերեն՝ The Magical Number Seven, Plus or Minus Two: Some Limits on our Capacity for Processing Information Արխիվացված 2008-11-13 Wayback Machine): Առաջին անգամ լույս է տեսել 1956 թվականին Psychological Review ամսագրում։

Այս հոդվածը հոգեբանության մեջ առավել մեջբերվող հոդվածներից մեկն է[1][2][3]։

Այսպիսով, կարճաժամկետ հիշողությունը՝ «քսակը», կարող է տեղավորել միաժամանակ յոթ մետաղադրամ։ Ընդ որում, հիշողությունը չի փորձում վերլուծել տեղեկատվության իմաստը, կարևոր են միայն արտաքին, ֆիզիկական բնութագրերը։ Այսինքն` կարևոր չէ, թե ինչ մետաղադրամներ կան քսակում, լինի դա ցենտ թե դոլար, ամենակարևորն այն է, որ պետք է լինեն յոթը։ Եթե տարրերի քանակը յոթից ավելի է (ծայրահեղ դեպքում՝ ինը), ապա ուղեղը խախտում է տարրերի խմբերը, այնպես, որ հիշվող տարրերի քանակը 5-ից 9 է։

Հանկարծակի նման կանոն հայտնաբերվել է նաև մրջյունների համար։ Պարզ է դարձել, որ մրջյունները կարող են հիշել և փոխանցել մինչև յոթ բիթ ծավալով հաղորդագրություններ[4][5][6]։

Կարճաժամկետ հիճողության ծավալի սահմանափակությունն ունի հոգեբանական հետևանքներ։ Բացառված չէ, որ այստեղ կապ ունի նաև յոթ թվի մոգական հատկությունները։ Հիշողության ծավալը, անկասկած, ազդում է խոսքի կազմակերպման վրա։ Հայտնաբերվել է, որ արտահայտության մեջ իմաստային միավորների թիվը չպետք է գերազանցի յոթը[7]։

Մշակույթում խմբագրել

Հայր Սոգոլը՝ ֆրանսիացի գրող Ռենե Դոմալյայի վեպի՝ «Լեռ անալոգ»-ի (1939—1944) հերոսներից մեկը, գտավ միտքը չափելու միջոց։ Նա առաջարկում էր թվաբանական մտավոր փորձ անցկացնել։ Գրքում շատ կան մտավոր հաջորդականությանը վերաբերող օրինակներ։ Եվ նա հասավ այն եզրահանգման, որ մտապահվող հիշողության քանակը չի եղել ավելին քան չորսը։

1) Ես հագնվում եմ, որպեսզի դուրս գամ, 2) ես դուրս եմ գալիս, որպեսզի գնամ գնացքով 3) Ես գնում եմ գնացքով, որ հասնեմ իմ աշխատանքին 4) ես աշխատում եմ, որպեսզի գումար վաստակեմ։ Փորձեք ավելացնել հինգերորդը և ես համոզված կլինեմ, որ դուք կմոռանաք առնվազն երեքից մեկը։ Այլ հաջորդականության համար ուրիշ օրինակ վերցրեք։ 1) բուլդոգը շան տեսակ է 2) շները կաթնասուններ են 3) կաթնասունները ողնաշարավորներ են 4) ողնաշարավորները կենդանիներ են։ Ես շարժվում եմ առաջ։ Կենդանին կենդանի արարած է, բայց ահա ես արդեն մոռացա բուլդոգի մասին։ Եթե ես փորձեմ հիշել բուլդոգի մասին, ապա կմոռանամ ողնաշարավորների մասին[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gorenflo, Daniel; McConnell, James The Most Frequently Cited Journal Articles and Authors in Introductory Psychology Textbooks(անգլ.) // Teaching of Psychology : journal. — 1991. — Т. 18. — С. 8—12. — doi:10.1207/s15328023top1801_2
  2. Kintsch, Walter; Cacioppo, John T. Introduction to the 100th anniversary issue of the Psychological Review(անգլ.) // Psychological Review : journal. — 1994. — Т. 101. — № 2. — С. 195—199. — doi:10.1037/0033-295X.101.2.195 Архивировано из первоисточника 10 Հունիսի 2010. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  3. Garfield, Eugene The Articles most cited in the SCI from 1961 to 1982. 7. Another 100 Citation Classics: The Watson-Crick Double Helix has its turn // Essays of an Information Scientist: 1985, Ghost writing and other essays. — Philadelphia: ISI Press, 1985. — С. 187—196. — ISBN 978-0-89495-000-1
  4. Резникова Ж. И., Рябко Б. Я., Теоретико-информационный анализ «языка» муравьев // Журн. общ. биологии, 1990, Т. 51, № 5, 601—609.
  5. Reznikova Zh. Animal Intelligence: From Individual to Social Cognition. — Cambridge University Press, 2007. — 488 p.
  6. Резникова Ж.И. Язык муравьев до открытия доведет, Наука из первых рук, 2008, N 4 (22), 68-75.
  7. А. Реан, Н. Бордовская, С. Розум ПСИХОЛОГИЯ И ПЕДАГОГИКА. — Санкт-Петербург: Питер, 2007. — 432 с.
  8. Домаль Р. Гора Аналог. — Энигма, 1996. — 176 с.

Արտաքին հղումներ խմբագրել