Ջորջ Էնդրյու Ջ. Մաքքեյ (անգլ.՝ George Andrew J. MacKay, մարտի 13, 1992(1992-03-13), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան։ Նկարահանվել է «Գողերի տիրակալը», «Տղաները վերադաձել են» (2009), «Շարքային Փիսֆուլը» (2012), «Ինչպես եմ ապրում հիմա» (2013), «Արևի շողերը Լեյթում» (2013), «Վտանգում գտնվողների համար» (2013), «Հպարտություն» (2014), «Կապիտան Ֆանտաստիկ» (2016), «Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը» (2018), «Օֆելյա» (2018) և «1917» (2019):

Ջորջ Մաքքեյ
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1992(1992-03-13) (29 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունThe Harrodian School?
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
George MacKay Վիքիպահեստում

Մաքքեյը 2014 թվականին առաջադրվել է «BAFTA ծագող աստղ» մրցանակին, իսկ 2017 Կաննի կինոփառատոնի ժամանակ հաղթել է Trophée Chopard մրցանակը[1][2]։

Կյանք և կարիերաԽմբագրել

Մաքքեյը ծնվել է Լոնդոնում, նա բրիտանացի հագուստի դիզայներ Կիմ Բեյքերի և ավստրալացի (քաղաք Ադելաիդա) բեմի մենեջեր Փոլ Մաքքեյի որդին է[3][4][5]։ Իր տատիկներից մեկը Իռլանդիայի Քորկ քաղաքից է, նա ունի նաև շոտլանդական արմատներ[3][6]։

2002 թվականին Մաքքեյին նկատել է Հարոդիան դպրոցի դերասանության ուսուցիչը, որը նրան առաջարկում է նկարահանվել Փ․ Ջ․ Հոգանի 2003 թվականի «Փիթեր Փեն» ֆիլմում։ Նա մասնակցել է դասընթացների և շահել «Կորած տղաներից» մեկի՝ Քրլիի դերը։ 2005 թվականին՝ 13 տարեկան հասակում հաղթել է «Գողերի տիրակալը» ֆիլմի Ռիկիոյի դերը։ Նա նաև մարմնավորել է «Ջոնին և պայթուցիկը» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը։ Ավելի ուշ ներկայացվել, բայց չի հաղթել RADA և LAMDA մրցանակները[7]։

Մաքքեյը մի քանի աշխատանքներ է կատարել հեռուստատեսությունում, որոնցից էին Rose and Maloney-ը և Footprints in the Snow and The Brief-ը։

2008 թվականի Defiance Մաքքեյը կատարել է Էրոնի դերը, որը Բիելկի եղբայրներից կրտսերն էր։ Նա ընդամենը 16 տարեկան էր, երբ պրոդյուսեր Էդ Զուիքը նկարագրեց, որ Լիտվայում նկարահանումներից առաջ ավտովթարի էր ենթարկվել, նրա աչքը սևացել և փակվել էր, բայց նա մեծ ոգևորությամբ ցանկանում էր սկսել իր առաջին տեսարանի նկարահանումը[8]։

 
Մաքքեյը 2009 թվականին

2009 թվականին The Boys Are Back ֆիլմում խաղացել է Հերիի դերը։

2012 թվականին Private Tommo Peaceful և «Շարքային Փիսֆուլը» ֆիլմերում կատարել է գլխավոր հերոսի կերպարը, հայտնվել՝ The Best of Men ֆիլմում։

2013 թվականին How I Live Now Մաքքեյը կատարել է Էդիի դերը, որի պրոդյուսերը Քևին Մաքդոնալդն է, Դևիի դերը՝ Sunshine on Leith մյուզիքլում, պրոդյուսերը Դեքստեր Ֆլետչերն է։

2014 թվականին Pride իրական պատմության վրա հիմնված ֆիլմում կատարել է 20 տարեկան Ջոյի դերը, որը ցանկանում էր 1984 թվականին ոտքի կանգնել հոմոֆոբ Բիտանիայում, խաղընկերներից էչ Բիլ Նային։ Ֆիլմում Ջոն ընկերներ է գտնում LGSM (Lesbians and Gays Support the Miners) կոչվող խմբում։

2015 թվականի ապրիլի 14-ից մայիսի 23-ը Մաքքեյը Ռիչարդ Միլերի Ah, Wilderness! պիեսում խաղացել է գլխավոր դերը, որի պրոդյուսերը Նատալի Աբրահամին էր։ The Daily Telegraph-ից Դոմինիք Քադենդիշը ասել է, որ տպավորված չէ Մաքքեյի խաղով, բայց նա լավ էր արտահայտում երիտասարդության անմեղությունը և ապահովությունը[9]։

 
Մաքքեյը 2014 թվականի BFI London Film Festival-ի ժամանակ

2015 թվականի հուլիսին BBC-ի երկու մաս պարունակող Սեդի Ջոնսի The Outcast վեպի ադապտացիայում Մաքքեյը կատարել է Լյուիս Ալդրիջի դերը[10]։ 2016 թվականի փետրվարին Hulu կամակերպության թողարկած Սթիվեն Քինգի թրիլեր 11.22.63-ում կատարել է Բիլ Թուրքոթի դերը։

2016 թվականի մարտի 29-ից մայիսի 14-ը Մաքքեյը Լոնդոնի Old Vic թատրոնում խաղացել է Միքի դերը՝ Հարոլդ Փինթերի The Caretaker պիեսում, որի ռեժիսորը Մեթյու Ուորչուսն է։

2016 թվականին Մաքքեյը «Կապիտան Ֆանտաստիկ» ֆիլմում կատարել է Բոդևանի՝ Բեն Քեշի (Վիգո Մորտենսեն) ավագ որդու դերը։ Հաջորդ տարի կատարել է Ջեքի դերը, հոգեբանական սարսափ Marrowbone ֆիլմում, որի պրոդյուսերները և սցենարի հեղինակները Սերգիո Գ․ Սանչեզը, Անյա Թեյլոր-Ջոյը, Չարլի Հիթնը և Միա Գոթն են։ 2018 թվականին «Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը» ֆիլմում կատարել է Լուցի դերը, որը Նացիստական Գերմանիայի Հիտլերյան երիտասարդության ներկայացուցիչ էր, որը սիրահարվում է խառնարյուն աղջկա, ում դերակատարը Ամանդլա Սթենբերգն է։

2016-ից 2018 թվականների ընթացքում Մաքքեյի կարիերայում առաջընթաց է նկատվում։ Այս տարիների ծրագրերը, որտեղ նա ներգրավված էր, օգնում են նրան աչքի ընկնել Միացյալ Թագավորությունից դուրս աշխատող պրոդյուսերների մոտ[3]։ 2019 թվականին կատարում է Նեդ Քելիի դերը պրոդյուսեր Ջասթին Քուրզելի «Քելիի ավազակախմբի իրական պատմությունը» ֆիլմում։ Նա նաև Սեմ Մենդեսի «1917» ֆիլմում կատարել է Առաջին Համաշխարհային Պատերազմին մասնակցող զինվոր Ուիլիամ Սքոֆիլի դերը[11][12]։

Մաքքեյը 2020 թվականին պետք է նարկայանա Լիլի Ռոուզ Դեփի հետ «Նատալի Բիանչերիի գայլը» ֆիլմում[13]։

ՖիլմագրությունԽմբագրել

Ֆիլմեր, հեռուստատեսությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշում
2003 Փիթեր Փեն Peter Pan Քրլի
2004 Ռոուզը և Մելոնին Rose and Maloney երիտասարդ Քալում 1 էպիզոդ
2005 Հետքեր ձյան վրա Footprints in the Snow Նաթան Հիլ Հեռուստատեսություն
2005 Դատական գործ The Brief Զաք Ֆարմեր Հեռուստատեսություն
2006 Գողերի տիրկալը The Thief Lord Ռիչիո
2006 Ջոնին և պայթուցիկը Johnny and the Bomb Ջոի Մաքսուել Հեռուստատեսություն
2006 Ցունամի Tsunami: The Aftermath Ադամ Պիբոդի Հեռուստատեսություն
2007 Հնությունների կրպակ The Old Curiosity Shop Քիթ Նոբլզ Հեռուստատեսություն
2008 Կանչ Defiance Արոն Բելսկի
2009 Տղաները վերադառնում են The Boys Are Back Հերի
2011 Այն, ինչ պետք է Hunky Dory Ջեյք Զեփի
2012 Թռչնի երգը Birdsong շարքային Դուգլաս Հեռուստատեսություն
2012 Լավագույնը տղամարդկանցից The Best of Men շարքային Ուիլիամ Հիթ Հեռուստատեսություն
2012 Շարքային Փիսֆուլը Private Peaceful շարքային Թոմո Փիսֆուլ
2013 ԻՆչպես եմ ապրում հիմա How I Live Now Էդի
2013 Արեևի շողերը Լեյթում Sunshine on Leith Դեյվի
2013 Նրանց համար ովքեր վտանգի մեջ են For Those in Peril Աարոն BAFTA Scotland 2013 մրցանակաբաշխությանը նոմինացվել է «Լավագույն դերասան» անվանակարգին
2013 Նախաճաշ Ջոնի ՈՒիլքինսոնի հետ Breakfast with Jonny Wilkinson Ջեյք
2014 Հպարտություն Pride Ջո «Բրոմլի» Կուպեր
2014 Շրջայց Bypass Թիմ
2015 Վտարվածը The Outcast Լյուիս Օլդրիջ Հեռուստատեսություն
2016 Կապիտան Ֆանտաստիկ Captain Fantastic Բոդևան Քեշ
2016 11.22.63 11.22.63 Բիլ Թրքոթ Հեռուստատեսություն
2017 Անվերջություն Infinite Մայք Յանգ Կարճամետրաժ ֆիլմ
2017 Ստվերների կացարան Marrowbone Ջեք
2017 Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը Where Hands Touch Լուց
2018 Վաղուց չէինք տեսնվել Been So Long Գիլ
2018 Օֆելյա Ophelia Համլետ Փոստ-փրադաքշն
2019 1917 1917 կրտսեր սերժանտ Սքոֆիլդ
2019 Քելիի ավազակախմբի իրական պատմությունը]] True History of the Kelly Gang Նեդ Քելի

ԲեմԽմբագրել

Տարի Անվանում Դերը Նշումներ
2014 The Cement Garden Ջեք Heritage Arts Company
2015 Ah, Wilderness! Ռիչարդ The Young Vic Company
2016 The Caretaker Միք The Old Vic

ՄրցանակներԽմբագրել

Տարի Առաջադրված աշխատանք Մրցանակ Կատեգորիա Արդյունք Ref.
2009 «Տղաները վերադարձել են» Բրիտանական անկախ ֆիլմերի մրցանակ Սկսնակ խոստումնալից դերասան Առաջադրված
2010 Լոնդոնի ֆիլմի քննադատների մրցանակ Տարվա երիտասարդ բրիտանական դերասան Առաջադրված
2013 «Նրանց համար, ովքեր վտանգի մեջ են» Ստոկհոլմի միջազգային ֆիլմի փառատոն Լավագույն դերասան Հաղթանակ [14]
BAFTA Շոտլանդիա Ֆիլմի լավագույն դերասան Հաղթանակ [15]
2014 «Նախաճաշ Ջոնի Ուիլկինսոնի հետ», «Նրանց համար, ովքեր վտանգի մեջ են», «Ինչպես եմ ապրում հիմա», «Արևի շողերը Լեյթում» Լոնդոնի ֆիլմի քննադատների մրցանակ Տարվա երիտասարդ բրիտանական դերասան Առաջադրված
«Նա» Բեռլինի միջազգային ֆիլմի փառատոն EFP-ի աստղ Հաղթանակ [16]
BAFTA EE-ի ծագող աստղ Առաջադրված
«Արևի շողերը Լեյթում» Empire Awards Լավագույն արական սեռի նորեկ Առաջադրված
«Արևի շողերը Լեյթում» «Ինչպես եմ ապրում հիմա», «Արևի շողերը Լեյթում» Ռիչարդ Աթենբորոու ֆիլմի մրցանակ Բրիտանական առաջընթացի մրցանակ Հաղթանակ
2017 «Կապիտան Ֆանտաստիկ» Էկրանի դերասանների մրցական Առանձնահատուկ խաղ Առաջադրված
«Նա» Կաննի կինոփառատոն Հայտնութան մրցանակ Հաղթանակ
2019 «1917» Satellite մրցանակ Լավագուն դերասան Առաջադրված
2020 Սանտա Բարբարա միջազգային ֆիլմի մրցանակ Վիրտուոզ մրցանակ Հաղթանակ [17]
Ջորջայի ֆիլմի քննադատների ընկերություն Առաջընթաց Առաջադրված [18]
Օնլայն ֆիլմեր և հեռուստատեսություն ընկերություն Կատարում, որը առջընթաց գրանցեց Հաղթանակ [19]
«1917», «Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը» և «Օֆելյա» Լոնդոնի ֆիլմի քննադատների մրցանակ Լավագույն բրիտանացի/իռլանդացի դերասան Առաջադրված [20][21]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «BAFTA EE Rising Star in 2014»։ BAFTA։ 12 September 2014։ Վերցված է 10 July 2019 
  2. «Trophée Chopard 2017»։ Chopard Diary | Our official blog։ Վերցված է 8 August 2019 
  3. 3,0 3,1 3,2 Siobhan Synnot (30 September 2013)։ «Interview: George MacKay, star of Sunshine on Leith»։ The Scotsman։ Վերցված է 21 May 2015 
  4. «The Harrodian Eye – December 2010»։ Harrodian.com։ Արխիվացված է օրիգինալից 24 September 2015-ին։ Վերցված է 22 May 2015 
  5. https://www.edfilmfest.org.uk/2018/person-george-mackay
  6. Brown Debra (2018-07-07)։ «Interview: George MacKay»։ The Scotsman (անգլերեն)։ Վերցված է 2019-07-10 
  7. Charles Gant (3 October 2013)։ «George MacKay: yours sincerely»։ The Guardian 
  8. «Director Sam Mendes discusses 1917»։ dga.org։ Directors Guild of America։ Վերցված է 24 January 2020 
  9. Cavendish Dominic (22 April 2015)։ «Ah, Wilderness!, Young Vic, review: 'nice acting, shame about the sand'»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է 21 May 2017 
  10. «BBC One: The Outcast: Episode 1 credits»։ BBC։ Վերցված է 20 July 2015 
  11. McNary Dave։ «Russell Crowe, Nicholas Hoult, George MacKay Join ‘True History of the Kelly Gang’»։ Վերցված է 8 August 2019 
  12. «DREAMWORKS PICTURES TO BEGIN PRINCIPAL PHOTOGRAPHY ON 1917 FROM OSCAR®-WINNING FILMMAKER SAM MENDES»։ FilmInk (en-AU)։ Վերցված է 8 August 2019 
  13. «George MacKay & Lily-Rose Depp To Star In Genre Film ‘Wolf’»։ Deadline։ 12 February 2020 
  14. «Stockholm International Film Festival announces 2013 award winners»։ Cision։ Վերցված է April 6, 2020 
  15. «British Academy Scotland Awards: Winners in 2013»։ BAFTA Scotland։ Վերցված է April 6, 2020 
  16. «Berlin International Film Festival»։ IMDb։ Վերցված է April 6, 2020 
  17. Lattanzio Ryan։ «Santa Barbara Film Fest Names 2020 Winners»։ IndieWire։ Վերցված է April 6, 2020 
  18. Neglia Matt։ «The 2019 Georgia Film Critics Association (GFCA) Winners»։ NextBestPicture։ Վերցված է April 6, 2020 
  19. «FILM: 24th Annual Film Award Winners»։ OFTA։ Վերցված է April 6, 2020 
  20. Grater Tom։ «‘The Souvenir’, ‘The Irishman’, ‘1917’ Lead London Critics’ Circle Film Award Nominees»։ Deadline։ Վերցված է April 6, 2020 
  21. Cline Rich։ «LONDON CRITICS NAME PARASITE FILM OF 2019»։ CriticsCircle (UK)։ Վերցված է April 6, 2020 

Արտաքին հղումներԽմբագրել