1917 (անգլ.՝ 1917), բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսի գեղարվեստական ֆիլմ։ Սցենարի հեղինակը նույնպես նա է, Քրիսթի Ուիլսոն-Քերնսի մասնակցությամբ։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 25-ին։ Մեծ Բրիտանիայում վարձույթով լույս է տեսել 2020 թվականի հունվարի 10-ին[6]։

1917
անգլ.՝ 1917
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
ԹեմաԱռաջին համաշխարհային պատերազմ
Թվականդեկտեմբերի 25, 2019[1], հունվարի 9, 2020, հունվարի 16, 2020, հունվարի 10, 2020[1] և փետրվարի 6, 2020[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեմ Մենդես[3][4]
ՊրոդյուսերՓիփա Հարիս, Քալլում ՄակԴուգալ, Սեմ Մենդես և Jayne-Ann Tenggren?
Սցենարի հեղինակՍեմ Մենդես[3] և Քրիսթի Ուիլսոն Քերնս
ԴերակատարներՋորջ ՄաքՔեյ[3], Դին-Չարլզ Չեպմեն[3], Բենեդիկտ Քամբերբեչ[3], Քոլին Ֆերթ[3], Մարկ Սթրոնգ[3], Ռիչարդ Մեդլեն[3], Էնդրյու Սքոթ[3], Էդրիան Սքարբորո[3], Դենիել Մեյս[3], Գերրան Հաուել[3], Ջեյմի Փարքեր[3], Ջեք Շալու[3], Մայքլ Ջիբսոն[3], Ռիչարդ ՄաքՔեյբ[3], Փիփ Քարթեր, Ջասթին Էդվարդս, Nabhaan Rizwan? և Ուիլյամ Փոստլեթուեյթ
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժԼի Սմիթ
Պատմվածքի վայրՖրանսիա
ԿինոընկերությունAmblin Partners և Neal Street Productions
Տևողություն119 րոպե
Բյուջե95 000 000 $[5]
Շահույթ384 919 389 $[5] և 159 227 644 $[5]
Պաշտոնական կայքէջ
 1917 (2019 film) Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

1917 թվականի գարնանը բրիտանական բանակը պլանավորում է հարձակում Գինդենբուրգի գծի վրա։ Երկու երիտասարդ զինվորներ՝ Բլեյքը և Սքոֆիլդը պետք է հասցնեն առաջնային գծերին հարձակման չեղարկման մասին հրամանը, այլապես 1600 զինվորից բաղկացած գումարտակը դարանի մեջ կընկնի։ Բլեյքի համար առաջադրանքը անձնական է դառնում՝ այդ գումարտակում է ծառայում նրա եղբայրը[7]։

Դերասանական կազմ

խմբագրել
  • Դին-Չարլզ Չեփմեն[8]՝ կրտսեր կապրալ Բլեյք
  • Ջորջ ՄաքՔեյ[8]՝ կրտսեր կապրալ Սքոֆիլդ
  • Մարկ Ստրոնգ[6]՝ կապիտան Սմիթ
  • Էնդրյու Սքոթ[9]՝ լեյտենանտ Լեսլի
  • Ռիչարդ Մեդդեն[10]՝ լեյտենանտ Բլեյք
  • Քլեր Դյուբյուրկ՝ Լաուրի
  • Քոլին Ֆերթ[10]՝ գեներալ Էրինմոր
  • Բենեդիկտ Քամբերմեչ[9]՝ փոխգնդապետ ՄաքՔենզի
  • Դենիել Մեյս[6]՝ սերժանտ Սանդերս
  • Էդրիան Սկարբորո[6]՝ մայոր Հեփբյորն
  • Ջեյմի Փարքեր[10]՝ լեյտենանտ Ռիչարդս
  • Էլիոտ Բաքսթեր՝ շարքային Սինգեր
  • Նաբհան Րիզվան՝ Սեպոյ Ջոնդալար
  • Դենիել Մաքմիլոն
  • Ջորջ Վերալ
  • Ջեմի Վոն

Արտադրություն

խմբագրել

2018 թվականի հունիսին հայտարարվել է, որ Սթիվեն Սփիլբերգի Amblin Partners ընկերությունը պրոդյուսերավորելու է Սեմ Մենդեսի նախագիծը, որի գործողությունը ծավալվելու է Առաջին համաշխարհային պատերազմի տարերին։ Ֆիլմը դարձել է Մենդեսի վերադարձը մեծ էկրան «Սպեկտր» ֆիլմից հետո[11]։ 2018 թվականի սեպտեմբերին հայտնվել են շշուկներ, որ ֆիլմում մասնակցության համար բանակցություններ է վարում Թոմ Հոլանդը[12]։ 2018 թվականի հոկտեբերին արտադրական թիմին է միացել օպերատոր Ռոջեր Դիկինսը[13]։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ջորջ ՄաքՔեյը և Դին-Չարլզ Չեփմենը պայմանագիր են կնքել նախագծում գլխավոր դերեր կատարելու համար[14]։

Լրիվ դերասանական կազմը, որը ներառում էր այնպիսի հայտնի բրիտանական դերասաններին, ինչպիսիք են «Օսկարի» մրցանակակիր Քոլին Ֆերթը, «Օսկարի»-ում առաջադրված Բենեդիկտ Քամբերբեչը, Մարկ Ստրոնգը, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Ռիչարդ Մեդդենը, Դենիել Մեյսը և Էդրիան Սկարբորոն, հայտարարվել է 2019 թվականի մարտի 28-ին[8][10]։ Մարտին նաև հաստատվել է երգահան Թոմաս Նյումանի մասնակցությունը[15]։

Նկարահանումները սկսել են 2019 թվականի ապրիլի 1-ին և շարունակվել մինչև հունիս։ Դեկորացիաների սեթը, որը ներառում էր ֆրանսիական ֆերմայի առարկությունը և խրամատներ, տեղադրվել է Սոլսբերի հարթության վրա գտնվող գյուղում՝ Սթոունհենջից 6 մղոն հեռավորության վրա[16]։ Դա որոշ խնդիրներ է առաջացրել նկարահանումների անցկացման վայրի համաձայնեցման հետ, քանի որ հնագետները քննադատում էին դա հնարավոր վնասի համար, որը կարող էր լինել շինարարությունների պատճառով։ Իսկ տեղի բնակիչները բողոքներ էին ուղարկում այն ծանրաբեռնությունների պատճառով, որոնք կարող էր կրել տեղի ինֆրակառուցվածքը մեծ նկարահանման խմբի ներկայության պատճառով[17]։ Նկարահանումների մի մասը անցկացել է Գլազգոյում[16]։ 2019 թվականի հունիսին Թիս գետի մոտ նկարահանումների ժամանակ, արտադրող խումբը ստիպված էր տեղադրել նախազգուշացնող նշաններ հանգստացողների համար այն բանի մասին, որ մարմինները, որոնք կարող են գտնվել նկարահանումների տարածքի մոտ, իրական չեն։

Առաջին թրեյլերը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 1-ին[18]։

Սեմ Մենդեսը պատմել է, որ ֆիլմը նկարահանվում էր երկար հատվածներով (մինչև 8-9 րոպե) և մոնտաժն այնպես է արած, որ ֆիլմը մի ամբողջական անբաժան դուբլ երևա[7][19][20]։

Պրեմիերա և քննադատություն

խմբագրել

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է դեկտեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայում հատուկ ցուցադրման ժամանակ[21]։

Rotten Tomatoes կայքում ֆիլմը 89% վարկանիշ ունի, որը հիմնված է 285 գրախոսությունների վրա և 8,4/10 միջին բալ[22]։

Metacritic-ը տվել է ֆիլմին 100-ից 79 միջին գնահատականը, հաշվի առնելով 53 քննադատների կարծիքները, ինչը նշանակում է «լայն ճանաչում»[23]։

Ֆիլմը ստացել է քննադատների լայն ճանաչում, և մտել տարվա լավագույն ֆիլմերի մի շարք ցանկեր, որոնց մեջ է Բենջամին Լիինը (The Guardian), Փիթ Թրևերսինը (Rolling Stone) և Թոդ ՄաքՔարթիինը (The Hollywood Reporter)։ Ֆիլմը ստացել է մի շարք մրցանակներ և առաջադրումներ։ Դրանց մեջ են մի քանի առաջադրումները «Ոսկե Գլոբուսի» համար, ներառյալ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» կատեգորիաները։ Երկու անվանակարգերում էլ ֆիլմը հաղթել է[24]։ Ֆիլմը նաև արժանացել է Ամերիկայի պրոդյուսերների միության մրցանակին գլխավոր կատեգորիայում՝ «Լավագույն ֆիլմ»[25]։

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել
Մրցանակ Հանձման ամսաթիվ Կատեգորիա Առաջադրվածներ և ստանողներ Արդյունք Աղբյուր
Սպուտնիկ 2019, դեկտեմբերի 2 Լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Սեմ Մենդես Առաջադրված
Լավագույն դերասան դրամատիկ ֆիլմում Ջորջ ՄաքՔեյ Առաջադրված
Լավագույն օրիգինալ սաունդթրեք Թոմաս Նյուման Առաջադրված
Լավագույն մոնտաժ Լի Սմիթ Առաջադրված
Լավագույն օպերատորի աշխատանք Ռոջեր Դիկինս Հաղթանակ
Լավագույն նկարչի աշխատանք Դենիս Գասներ, Լի Սանդալես Առաջադրված
Լավագույն ձայն (մոնտաժ և միքս) Օլիվեր Տարնի, Սթյուարտ Ուիլսոն, Սքոթ Միլան, Մարկ Թեյլոր Առաջադրված
Ոսկե Գլոբուս 2020, հունվարի 5 Լավագույն դրամատիկ ֆիլմ Հաղթանակ [26]
Լավագույն ռեժիսոր Սեմ Մենդես Հաղթանակ
Լավագույն սաունդթրեք Թոմաս Նյուման Առաջադրված
Critic's Choice Movie Awards 2020, հունվարի 12 Լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Սեմ Մենդես Հաղթանակ
Լավագույն օպերատորի աշխատանք Ռոբերտ Ռիչարդսон Առաջադրված
Լավագույն արտադրական դիզայն Բարբարա Լինգ և Նենսի Հեյգ Առաջադրված
Լավագույն մոնտաժ Լի Սմիթ Հաղթանակ
Լավագույն վիզուալ էֆեկտներ Առաջադրված
Լավագույն էքշն ֆիլմ Առաջադրված
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար Թոմաս Նյուման Առաջադրված
Ամերիկայի պրոդյուսերների միության մրցանակ 2020, հունվարի 18 Խաղային ֆիլմի պրոդյուսերավորման համար Դերիլ Ֆ․-ի անվան մրցանակն Հաղթանակ
Ամերիկայի ռեժիսորների միության մրցանակ 2020, հունվարի 25 Լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր Սեմ Մենդես Հաղթանակ
BAFTA 2020, փետրվարի 2 Լավագույն ֆիլմ Փիփա Հարիս, Քալում ՄաքԴուգալ, Սեմ Մենդես, Ջեյն-Էն Թենգրեն Հաղթանակ
Լավագույն բրիտանական ֆիլմ Սեմ Մենդես, Փիփա Հարիս, Քալում ՄաքԴուգալ, Ջեյն-Էն Թենգրեն, Քրիսթի Ուիլսոն-Քերնս Հաղթանակ
Լավագույն ռեժիսորի աշխատանք Սեմ Մենդես Հաղթանակ
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար Թոմաս Նյուման Առաջադրված
Լավագույն օպերատորի աշխատանք Ռոջեր Դիկինս Հաղթանակ
Լավագույն նկարչի աշխատանք-բեմադրում Դենիս Գասներ, Լի Սանդալես Հաղթանակ
Լավագույն գրիմ և սանրվածքներ Նաոմի Դոննե Առաջադրված
Լավագույն ձայն Սքոթ Միլան, Օլիվեր Տարնի, Ռեյչել Թեյթ, Մարկ Թեյլոր, Սթյուարտ Ուիլսոն Հաղթանակ
Լավագույն վիզուալ էֆեկտներ Գրեգ Բաթլեր, Գիյոմ Ռոշերոն, Դոմինիկ Տուոխի Հաղթանակ
Օսկար 2020, փետրվարի 9 Լավագույն ֆիլմ Սեմ Մենդես, Փիփա Հարիս, Ջեյն-Էն Թենգրեն և Քալում ՄաքԴուգալ Առաջադրված
Լավագույն ռեժիսորի աշխատանք Սեմ Մենդես Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Սեմ Մենդես և Քրիսթի Ուիլսոն-Քերնս Առաջադրված
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար Թոմաս Նյուման Առաջադրված
Լավագույն օպերատորի աշխատանք Ռոջեր Դիկինս Հաղթանակ
Լավագույն նկարչի աշխատանք Դենիս Գասներ և Լի Սանդալես Առաջադրված
Լավագույն ձայն Մարկ Թեյլոր և Սթյուարտ Ուիլսոն Առաջադրված
Լավագույն ձայնային մոնտաժ Օլիվեր Տարնի և Ռեյչել Թեյթ Հաղթանակ
Լավագույն վիզուալ էֆեկտներ Գիյոմ Ռոշրոն, Գրեգ Բաթլեր և Դոմինիկ Տոուի Հաղթանակ
Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում Նաոմի Դոն, Տրիստան Վերսլոյս և Ռեբեքա Քոուլ Առաջադրված

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. https://theworldofmovies.com/1917-movie-review/
  5. 5,0 5,1 5,2 Box Office Mojo — 1999.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Simon Brew (2019 թ․ մարտի 29). «Sam Mendes' first post-James Bond movie starts filming». filmstories.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  7. 7,0 7,1 Christian Holub (2019 թ․ հոկտեմբերի 3). «1917 cast and creators explain how they made the film to be one continuous shot». ew.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. 8,0 8,1 8,2 DAVE MCNARY (2019 թ․ մարտի 28). «Benedict Cumberbatch, Colin Firth Join Sam Mendes World War I Drama '1917'». variety.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  9. 9,0 9,1 «Sherlock co-stars Benedict Cumberbatch and Andrew Scott to reunite in Sam Mendes' WWI movie». radiotimes.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Galuppo, Mia (2019 թ․ մարտի 28). «Colin Firth, Benedict Cumberbatch Join Sam Mendes' WWI Movie '1917'». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  11. Mike Fleming Jr (2018 թ․ հունիսի 18). «Amblin, Sam Mendes Set WWI Drama '1917' As His First Directing Effort Since James Bond Pics 'Spectre' & 'Skyfall'» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  12. Dan Zinski (2018 թ․ սեպտեմբերի 5). «Tom Holland In Talks To Star In Sam Mendes' WWI Drama 1917» (ամերիկյան անգլերեն). ScreenRant. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  13. Christopher Marc (2018 թ․ հոկտեմբերի 24). «Oscar-Winning 'Blade Runner 2049' Cinematographer Roger Deakins Might Reunite With Sam Mendes For WWI Movie '1917'» (ամերիկյան անգլերեն). GWW. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  14. James White (2018 թ․ հոկտեմբերի 28). «George MacKay And Dean-Charles Chapman Recruited For 1917» (անգլերեն). Empire. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  15. «Thomas Newman to Score Sam Mendes' '1917'». filmmusicreporter.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  16. 16,0 16,1 Claire Diamond (2019 թ․ փետրվարի 19). «Steven Spielberg movie applies to film in Glasgow». bbc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  17. «Spielberg and Mendes Stonehenge war film plans hit by locals' objections». theguardian.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  18. Mackenzie Nichols, Mackenzie Nichols (2019 թ․ օգոստոսի 1). «Sam Mendes' '1917' Trailer Captures Height of World War I» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  19. Giardina, Carolyn (2019 թ․ սեպտեմբերի 30). «New Video Shows How Sam Mendes, Roger Deakins Shot '1917' to Appear as One Continuous Take». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  20. Evangelista, Chris (2019 թ․ սեպտեմբերի 30). «'1917' Featurette Teases a War Epic Told in One Continuous Shot». Slash Film. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  21. Grater, Tom (2019 թ․ հոկտեմբերի 29). «Sam Mendes War Movie '1917' To World Premiere As UK Royal Charity Event».
  22. «1917 (2019)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  23. «1917 Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  24. «Победители премии «Золотой глобус» 2020».
  25. «Гильдия продюсеров Америки объявила победителей своей премии». ТАСС. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  26. Андрей Верещагин (2020 թ․ հունվարի 6). ««Джокер» обошёл «Ирландца», но проиграл «Однажды… в Голливуде» — итоги вручения премии «Золотой глобус»». DTF (ռուսերեն). ИД «Комитет». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «1917 (ֆիլմ)» հոդվածին։