Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը
«Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը» (անգլ.՝ Where Hands Touch), 2018 թվականի արտադրության դրամա ժանրի բրիտակական ֆիլմ: Ռեժիսորը և սցենարիստը Ամմա Ասանտեն է, ֆիլմում նկարահանվել են Ամանդլա Սթենբերգը, Ջորջ Մաքքեյը, Էբբի Քորնիշը, Քրիստոֆեր Էքլստոնը և Թոմ Սուիթը:
Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը անգլ.՝ Where Hands Touch | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 2018 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Amma Asante? |
Պրոդյուսեր | Charlie Hanson? |
Սցենարի հեղինակ | Amma Asante? |
Օպերատոր | Ռեմի Ադեֆարասին |
Պատմվածքի վայր | Նացիստական Գերմանիա |
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային ֆիլմի փառատոնի ընթացքում, 2018 թվականի սեպտեմբերի 9-ին: Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն թողարկվել է թատերական եղանակով՝ 2018 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Vertical Entertainment-ի կողմից:
ՍցենարԽմբագրել
Ֆիլմը խառնարյուն աղջկա շուրջը կատավող իրադարձությունների մասին է, որը սիրահարվում է հիտլերյան երիտասարդության ներկայացուցչին և պայքարում՝ Նացիստական Գերմանիայում ապրելու համար: Գլխավոր հերոսուհին՝ Լեյնան, ներկայացվել է որպես գերմանացի ազգայնական և հակասեմական: Լուցը էսէսական բարձրաստիճան սպայի որդի է և հիտլերյան երիտասարդության վառ ներկայացուցիչ:
Լեյնան և Լուցը սիրում են իրար և սպասում են երեխայի: Հանգամանքների բերումով Լեյնան հայտնվում է նացիստական ճամբարում, որտեղ իր հղիությունը պետք է գաղտնիք մնար: Լուցը, ճամբարում որպես զինվոր հայտնվելով, իմանում է Լեյնայի հղիության մասին: Երբ ամերիկացիները պայթեցնում են ճամբարը, նրանք ցանկանում են փախչել, սակայն Լուցի հայրը սպանում է որդուն: Լեյնան, տեսնելով այդ ամենը, շոկի է ենթարկվում և մնում է գետնին նստած, մինչև ամերիկացի զինվորը տանում է նրան: Յոթ շաբաթ անց Ամերիկայում աղջիկը գտնում է մորը և եղբորը:
Դերասանական կազմԽմբագրել
- Ամանդլա Սթենբերգ[1]՝ Լեյնայի դերում
- Ջորջ Մաքքեյ[1]՝ Լուցի դերում
- Էբբի Քորնիշ՝ Քերցինի դերում
- Քրիստոֆեր Էքլստոն՝ Հայնզի դերում
- Թոմ Սվիթ՝ Քոենի դերում
ԱրտադրությունԽմբագրել
Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2016 թվականի նոյեմբերին և ավարտվել 2016 թվականի դեկտեմբերին: Նկարահանումները տեղի են ունեցել Բելգիայում (Վերիստերի ածուխի հանքավայր) և Մեն կղզում[2][1]:
ԹողարկումԽմբագրել
2017 թվականի մայիսի 20-ին Sony Pictures Worldwide Acquisitions-ը ձեռք է բերել ֆիլմի միջազգային իրավունքները՝ բացառությամբ Եվրոպայի և Ավստրալիայի որոշ տարածքների[3]: Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Տորոնտոյի միջազգային ֆիլմի փառատոնի ժամանակ[4]: ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Vertical Entertainment-ի կողմից[5]:
ԱրձագանքԽմբագրել
Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 42% դրական ձայներ՝ հիմնված 48 արձագանքների վրա, միջին միավորը 5.34/10 է: Կայքում ասվում է. «Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը ֆիլմը հատկանշական է նրանով, որ բացահայտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի քիչ քննարկված կողմը»[6]: Ֆիլմը քննադատությունների է արժանացել նացիստների ռոմանտիզացիայի և սևամորթ կանանց ֆետիշիզմի համար[7]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Barraclough Leo (8 February 2017)։ «First Look: Amandla Stenberg, George MacKay in Amma Asante's 'Where Hands Touch' (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է 13 September 2017
- ↑ Wiseman Andreas (1 November 2016)։ «Amma Asante's wartime race drama 'Where Hands Touch' begins in Belgium»։ Screen Daily։ Վերցված է 13 September 2017
- ↑ Lodderhose Diana (20 May 2017)։ «Sony Pictures Worldwide Takes Amma Asante's 'Where Hands Touch' – Cannes»։ Deadline Hollywood։ Վերցված է 13 September 2017
- ↑ Vlessing Etan (24 July 2018)։ «Toronto: Timothee Chalamet Starrer 'Beautiful Boy,' Dan Fogelman's 'Life Itself' Among Festival Lineup»։ The Hollywood Reporter։ Վերցված է 24 July 2018
- ↑ Hipes Patrick (21 August 2018)։ «Amma Asante's Toronto Pic 'Where Hands Touch' Scores Pre-Festival Deal With Vertical, Will Bow In September»։ Deadline Hollywood։ Վերցված է 21 August 2018
- ↑ «Where Hands Touch (2018)»։ Rotten Tomatoes։ Fandango Media։ Վերցված է August 10, 2020
- ↑ Kenny Glenn։ «Review: ‘Where Hands Touch,’ Set in Nazi Germany, Is a Disturbing Misfire»։ The New York Times։ The New York Times Company։ Արխիվացված է օրիգինալից 16 July 2019-ին։ Վերցված է 14 October 2019
Արտաքին հղումներԽմբագրել
- «Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում