«Կապիտան Ֆանտաստիկ» (անգլ.՝ Captain Fantastic), ամերիկացի ռեժիսոր Մեթ Ռոսի 2016 թվականի ֆիլմը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 23-ին, Սանդենսի կինոփառատոնում[6]։ Ցուցադրվել է 2016 թվականի Կաննի կինոփառատոնում «Յուրահատուկ հայացք» նախագծի շրջանակներում[7]։

Կապիտան Ֆանտաստիկ
անգլ.՝ Captain Fantastic
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, ռոմանտիկ ֆիլմ և կինոկատակերգություն
Թվականօգոստոսի 18, 2016[1][2]
ՊրեմիերաՀունվարի 23, 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄեթ Ռոս[3][4]
Սցենարի հեղինակՄեթ Ռոս
ԴերակատարներՎիգգո Մորտենսեն[4][5], Աննալիզ Բասսո, Քեթրին Հան, Սթիվ Զան, Ֆրենկ Լանջելա, Էնն Դաուդ և Միսի Փայլ
ՕպերատորՍտեֆան Ֆոնտեն
ԵրաժշտությունԱլեքս Սոմերս
Պատմվածքի վայրՆյու Մեքսիկո
Տևողություն118 րոպե
Շահույթ$10.2 միլիոն
IMDbID 3553976
Պաշտոնական կայքէջ
 Captain Fantastic Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Բեն Քեշը` իր կնոջ և վեց երեխաների հետ ապրում է Վաշինգտոն նահանգում, հեռու քաղաքակրթությունից։ Կապիտալիզմից հիասթափված` նրան որոշել էին իրենց երեխաներին ինքնուրույն դաստիարակել` սովորեցնելով նրանց լեզուներ, գիտություններ և ողջ մնալու արվեստ։ Սակայն Բենի կնոջը հոսպիտալացնում են հիվանդության պատճառով և նա ինքնասպանությամբ վերջ է տալիս կյանքին։ Բենն իմանում է այդ մասին իր քրոջից և իմանում է նաև, որ իր կնոջ հայրը ցանկանում է նրան թաղել և չհետևել նրա վերջին ցանկությանը (կինը ցանկանում էր, որ մարմինն այրեին, ինչպես ընդունված է բուդդայական փիլիսոփայության մեջ)։ Սկզբում Բենը չի ցանկանում գնալ թաղմանը, բայց այնուամենայնիվ որոշում է գնալ այնտեղ երեխաների հետ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Վիգգո Մորտենսեն Բեն Քեշ
Ջորջ Մակքեյ Բոդեվան
Անալիսա Բասսո Բեսլիր
Սամանտա Իսլեր Կիլիր
Նիկոլաս Հեմիլթոն Ռելիան
Շրի Կրուքս Զայա
Չարլի Շոտուել Նայ
Տրին Միլլեր Լեսլի
Քեթրին Հան Հարփեր
Սթիվ Զան Դեյվ
Ֆրենկ Լանջելա Ջեք
էնն Դաուդ Էբիգեյլ
Միսսի Փայլ Էլլեն

Արձագանք խմբագրել

Ֆիլմը ստացավ քննադատների բացարձակ դրական գնահատականը։ Rotten Tomatoes կայքում այն ստացավ 82 % ռեյտինգ` ըստ 181 քննադատների արձագանքների[8]։ Metacritic կայքում ֆիլմը ստացավ 100-ից 72 գնահատական` ըստ 36 արձագանքների, որը նշանակում է` «հիմնականում դրական արձագանք»[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kinopolis (գերմ.) — 1905.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://www.imdb.com/title/tt3553976/
  4. 4,0 4,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=227320.html
  5. http://www.metacritic.com/movie/captain-fantastic
  6. «Sundance Institute Completes Feature Film Lineup For 2016 Sundance Film Festival».
  7. «Cannes 2016: Film Festival Unveils Official Selection Lineup». Variety.
  8. «Captain Fantastic (2016)». Rotten Tomatoes.
  9. «Captain Fantastic Reviews». Metacritic.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտան Ֆանտաստիկ» հոդվածին։