Ամանդլա Սթենբերգ

ամերիկացի դերասանուհի

Ամանդլա Սթենբերգ (անգլ.՝ Amandla Stenberg, հոկտեմբերի 23, 1998(1998-10-23)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է «Քաղցած խաղեր» ֆիլմում Ռութայի դերով։

Ամանդլա Սթենբերգ
անգլ.՝ Amandla Stenberg
Ծնվել էհոկտեմբերի 23, 1998(1998-10-23)[1] (25 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունWildwood School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և երգիչ
Պարգևներ և մրցանակներ
amandlastenberg.com

Կենսագրություն խմբագրել

Ամանդլան ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 23-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Մոր՝ Կարեն Բրեյլսֆորդի կողմից ունի աֆրոամերիկացու, իսկ հոր կողմից՝ դանիացու արմատներ։ Հորական տատիկը ծնունդով Գրենլանդիայից էր։

Ամանդլան համագործակցում է «Մեր ուժի սահմանագիծը» հասարակական կազմակերպության հետ, որն ԱՄՆ-ում պայքարում է երեխաների սովի խնդրի դեմ[4]։

2016 թվականին նա հայտարարել է, որ Նյու Յորքի համալսարանում հաճախելու է կինոդպրոց[5][6]։

Գործունեություն խմբագրել

4 տարեկանից Ամանդլան սկսել է նկարահանվել ՄաքԴոնալդսի «Kmart»-ի գովազդում։ Մեծ կինոյում Ամանդլան առաջնելույթել է, երբ 13 տարեկան էր․ խաղացել է երիտասարդ Կատալեայի դերը ռեժիսոր Օլիվիե Մեգատոնի «Կոլումբիանա» մարտաֆիլմում։

2011 թվականին հայտնի է դարձել, որ «Քաղցած խաղեր» ֆիլմում Ամանդլային ընտրել են Ռութայի դերի համար։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի մարտի 12-ին։ 2014 թվականի գարնանը թողարկվել է «Ռիո 2» արկածային մուլտֆիլմը, որտեղ Սթենբերգը հնչյունավորել է Գոլուբչիկի կրտսեր դստերը՝ Խելացի անվամբ (անգլ.՝ Bia) խելացի և ամաչկոտ թռչնակին։

2013 թվականին Ամանդլան նկարահանվել է «Քնկոտ հովիտ» հեռուստասերիալի մի քանի դրվագում՝ խաղալով կապիտան Ֆրենկ Իրվինգի դստեր՝ Մեյսի Իրվինգի դերը։ Ամանդլան առաջին անգամ հայտնվել է էկրաններին նոյեմբերի վերջին «Fox Broadcasting Company» հեռուստաալիքի եթերում թողարկված մի դրվագում։

2016 թվականին հայտնի է դարձել, որ դրամատիկական «Անծանոթ ատելություն» ֆիլմում Ամանդլան խաղացել է Սթար Կարտերի դերը[7]։

2017 թվականին նկարահանվել է ռեժիսոր Ստելլա Մեգիի «Այս ամբողջ աշխարհը» ռոմանտիկ ֆիլմում[8]։ Նույն տարում «Որտեղ են հպվում ձեռքերը» ֆիլմում խաղացել է Լեյնայի դերը[9][10]։

Անձնական կյանք խմբագրել

Սթենբերգն իրեն համարում է ինտերսեկցիոնալ ֆեմինիստ[11]։

Ավելի ուշ Սթենբերգը ներկայացել է որպես երկսեռական և պանսեքսուալ[12][13][14][15]։ 2018 թվականի հունիսին հանդես է եկել որպես լեսբուհի[16]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 ֆ «Կոլումբիանա» Colombiana Մանուկ Կատալեա
2012 հֆ «Ռոմանտիկայի համը» A Taste of Romance Թեյլոր
2012 ֆ «Քաղցած խաղեր» The Hunger Games Ռութա
2013-2014 ս «Քնկոտ Հովիտ» The Sleepy Hollow Մեյսի Իրվինգ
2013 կֆ «Ողորմածություն» Mercy Սառա
2014 մֆ «Ռիո 2» Rio 2 Խելացի
2015 ս «Պարոն Ռոբինսոն» Mr. Robinson Հելլի Ֆոստեր
2016 ֆ «Ինչպես կա» As You Are Սառա
2017 ֆ «Այս ամբողջ աշխարհը» Everything, Everything Мэдди Уиттиер
2017 մս «Նեո Յոկիո» Neo Yokio Հելենի երկրպագուհի
2018 ֆ «Մութ արտացոլանքներ» The Darkest Minds Ռուբի Դեյլի
2018 ֆ «Օտար ատելություն» The Hate U Give Սթար Կարտեր
2018 ֆ «Որտեղ են հպվում ձեռքերը» Where Hands Touch Լեյնա
2019 ս «Հարբած պատմություն» Drunk History Էլիզաբեթ Էքֆորդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20141009154704/http://www.amandlastenberg.com/biography.html
  2. https://naacpimageawards.net/
  3. https://www.bet.com/shows/bet-awards/2016/nominees.html
  4. Fruhct, Becca.։ «INTERVIEW: 'Hunger Games' Amandla Stenberg Kicks Off Our Top 12 Lessons from Panem!»։ Act.mtv.com (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2013-05-30-ին։ Վերցված է 2019-09-09 
  5. Abby Aguirre (April 19, 2017)։ «Amandla Stenberg Is a Voice for the Future»։ Vogue (անգլերեն)։ Վերցված է 2018-01-02 
  6. Sydney Scott (Feb, 17, 2016)։ «Amandla Stenberg Is Headed to NYU»։ Essence.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-02 
  7. McNary Dave (2016-03-23)։ «‘Hunger Games’ Actress Amandla Stenberg to Star in ‘The Hate U Give’»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-01-02 
  8. Borys Kit, Rebecca Ford (7/20/2016)։ «Amandla Stenberg, Nick Robinson to Star in 'Everything Everything' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2018-01-02 
  9. Tartaglione Nancy (2016-04-11)։ «Amandla Stenberg In Talks For Amma Asante’s ‘Where Hands Touch’»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-01-02 
  10. Barraclough Leo (2017-02-09)։ «First Look: Amandla Stenberg, George MacKay in Amma Asante’s ‘Where Hands Touch’ (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-01-02 
  11. Sanghani, Radhika (2015-09-02)։ «Hunger Games actress Amandla Stenberg making 'badass' black feminist comic»։ The Telegraph (en-US) 
  12. Grinberg Emanuella (January 12, 2016)։ «'Hunger Games' star Amandla Stenberg: I am bisexual - CNN»։ CNN։ Վերցված է 2018-01-02 
  13. Jodi Guglielmi (January 08, 2016)։ «Hunger Games Star Amandla Stenberg Comes Out as Bisexual: 'It's Deeply Bruising to Fight Against Your Identity'»։ People (անգլերեն)։ Վերցված է 2018-01-02 
  14. Megan McCluskey (January 8, 2016)։ «'Hunger Games' Actress Amandla Stenberg Comes Out As Bisexual on Snapchat»։ Time։ Վերցված է 2018-01-02 
  15. Lotte Jeffs (2016-08-10)։ «Cover Star Amandla Stenberg speaks out on identity and growing up»։ ELLE UK (անգլերեն)։ Վերցված է 2018-01-02 
  16. Moore, Matt (17 июня 2018)։ «Hunger Games star and singer Amandla Stenberg comes out as gay»։ Gay Times (անգլերեն) 

Արտաքին հղումներ խմբագրել