«Օֆելյա» (անգլ.՝ Ophelia), ամերիկա-բրիտանական դրամատիկ ֆիլմ՝ նկարահանված 2018 թվականի Քլեր ՄաքՔարթիի կողմից: Ֆիլմի սցենարի հեղինակը Սեմի Չելբասը: Գլխավոր դերեկատարներն են Դեյզի Ռիդլին, Նաոմի Ուոթսը, Ջորջ Մաքքեյը և Քլայվ Օուենը:

Picto infobox cinema.png
Օֆելյա
Ophelia
Օֆելյա (ֆիլմ, 2018).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Australia.svg Ավստրալիա
Ժանրդրամա
ՀիմքՀամլետ
Թվական2018 և հունիսի 28, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորClaire McCarthy?
ՊրոդյուսերԷրեն Կրյուգեր, Q63686509?, Q63686514? և Q63686516?
Սցենարի հեղինակSemi Chellas?
ԴերակատարներԴեյզի Ռիդլի, Նաոմի Ուոթս, Քլայվ Օուեն, George MacKay?, Թոմ Ֆելթոն և Devon Terrell?
ՕպերատորQ63686522?
ԵրաժշտությունՍթիվեն Պրայս
ՄոնտաժLuke Dunkley?
Պատմվածքի վայրԴանիա
Նկարահանման վայրKřivoklát Castle?[1] և Barrandov Studios[1]
Տևողություն114 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Թագավորությունում սկսվել են մութ ժամանակներ: Տիրակալը մահացած է, իսկ նրա գահն զբաղեցրել է ինքնակոչն ու մարդասպանը:

Համլետը՝ գահի օրինական ժառանգորդը, երդվում է վրեժխնդիր լինել հոր համար: Արքայազնի սիրտը կարող է մեղմել միայն գեղեցկուհի Օֆելյայի սերը: Հանուն նրա աղջիկը պատրաստ է թողնել թագավորական արքունիքն ու դեմ դուրս գալ բռնակալին: Բայց կարո՞ղ է նրանց սերը հաղթահարել մահին:

ԴերերումԽմբագրել

  • Դեյզի Ռիդլի – Օֆելյա
  • Միլա Քուինի – Օֆելյան մանկության տարիներին
  • Նաոմի Ուոթս – Գերտրուդա/Մեխտիլդա
  • Աննա Ռաստ – Մեխտիլդան մանկության տարիներին
  • Ջորջ Մաքքեյ – Համլետ
  • Ջեկ Կուննիգհեմ-Նատալ – Համլետը մանկության տարիներին
  • Քլայվ Օուեն – Կլավդի
  • Թոմ Ֆելթոն – Լաերտ

ԱրտադրությունԽմբագրել

2016 թվականի մայիսի 4-ին հայտարարվել է, որ Դեյզի Ռիդլին ու Նաոմի Ուոթսը խաղալու են «Օֆելյա» դրամատիկական ֆիլմի գլխավոր դերերում, որի ռեժիսորը լինելու է Քլեր ՄաքՔարթին: Ֆիլմը լինելու է Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսի Օֆելյա հերոսուհու կյանքի ու մահվան մասին: Այն հիմնված է լինելու Լիզա Քլյայնի համանուն վեպի վրա:Կոմպոզիտորը լինելու է Սթիվեն Փրայսը, սցենարիստը՝ Սեմի Չելլասը[2]:

Նկարահանումներն սկսվել են 2017 թվականի ապրիլին, ավարտվել՝ երեք ամիս անց:

ԹողարկումԽմբագրել

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 22-ին՝ «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ[3]: 2019 թվականի փետրվարին IFC Films ձեռք է բերել ԱՄՆ-ում ֆիլմի տարածման իրավունքը[4]: Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին[5]: Ֆիլմի թվային թողարկումը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 2-ին:

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Թվական Մրցանակ Կատեգորիա Առաջադրված Արդյունք
2018 Մոսկվայի միջազգային կինոփառատոն «Ոսկե Սուրբ Գեորգ» Քլեր ՄաքՔարթի Առաջադրված
2018 Պալմ-Սփրինգսի միջազգային փառատոն «Նոր ձայներ» Քլեր Մաքքարթի Հաղթանակ
2019 Սատուրն Լավագույն անկախ ֆիլմ Քլեր ՄաքՔարթի Առաջադրված

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Jaafar Ali (May 4, 2016)։ «Daisy Ridley & Naomi Watts In Final Talks To Star In ‘Ophelia’; Covert Media Aboard New Take On ‘Hamlet’ – Cannes»։ Deadline։ Վերցված է May 6, 2016 
  3. Edelstein David։ «Daisy Ridley’s Ophelia Is a Juicy, Crowd-Pleasing Shakespeare Revamp» 
  4. Fleming Jr Mike (February 9, 2019)։ «‘Ophelia’ With ‘Star Wars’ Daisy Ridley Set At IFC»։ Deadline Hollywood։ Վերցված է February 9, 2019 
  5. Truitt Brian (April 29, 2019)։ «See Daisy Ridley swap 'Star Wars' for Shakespeare in exclusive 'Ophelia' trailer»։ USA Today։ Վերցված է April 29, 2019 

Արտաքին հղումներԽմբագրել