Ջորջ Անվին (անգլ.՝ George Unwin, մայիսի 7, 1870(1870-05-07)[1], Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[2] - հունվարի 30, 1925(1925-01-30)[1], Withington, Քոսթուոլդ դիստրաքթ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի պատմաբան և տնտեսագետ, Մանչեստրի համալսարանի տնտեսագիտության պատմության պրոֆեսոր, Անգլիայի պատմության մեջ առաջին տնտեսության պատմության ամբիոնի հիմնադիրը, աշխատանքի, ֆինանսների և միջնադարյան գործամասերի պատմության մասին աշխատանքների հեղինակ։

Ջորջ Անվին
Ծնվել էմայիսի 7, 1870(1870-05-07)[1]
Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[2]
Մահացել էհունվարի 30, 1925(1925-01-30)[1] (54 տարեկան)
Withington, Քոսթուոլդ դիստրաքթ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և տնտեսության պատմաբան
Գործունեության ոլորտտմտեսության պատմություն
ԱնդամակցությունԹագավորական պատմական միության[3]
Ալմա մատերՔարդիֆի համալսարան (1893)[3] և Լինկոլն Քոլեջ (1897)[3]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
 George Unwin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջորջը ծնվել է 1870 թվականի մայիսի 7-ին Անգլիայի Լանկշաֆիր կոմսության Ստոկպորտ քաղաքի։ Ջորջը եղել է Էդվարդ Անվինի՝ հյուրանոցի սեփականատիրոջ և նրա կնոջ՝ Պրիսցիլայի՝ ծնված տեղացի վաճառողի ընտանիքում, վեց երեխաներից ավագը[4]։ Հայրը եղել է երկաթուղային նախկին ծառայող, իսկ Ջորջի ծնվելու ժամանակ հնաոճ մի փաբ է ունեցել քաղաքում, որը բավականաչափ եկամուտ չի բերել ընտանիքին[5]։

Ջորջը մինչև 13 տարեկանը (1883 թվական) սովորել է Էջլի Ուեսլիանի ցերեկային դպրոցում, իսկ հետո տեղափոխվել է Բապտիստական կիրակնօրյա դպրոցը։ Ոչ աշխատանքային օրերին Ջորջը որպես օգնական աշխատել է «Կարինգտոնը և որդնիները» գլխարկների գործվածքեղենի գործարանում, որտեղ ժամանակին աշխատել էր նրա մայրը։ Շուտով նա ստացել է գրասենյակային ծառայողի պաշտոն։ 1890 թվականին 20 տարեկան հասակում ընդունվել է Քարդիֆի համալսարան՝ ամեն տարի ստանալով 20 ֆունտ ստերլինգի չափով կրթաթոշակ։ 1893 թվականին, ստանալով դասական կրթաթոշակ, Ջորջն ընդունվել է Օքսֆորդի համալսարանի Լինքոլնի քոլեջը։ Ավարտելով այն՝ ստացել է կրթաթոշակ Օրիել քոլեջի կողմից, ինչն էլ նրան հնարավորություն է տվել 1898 թվականին 6 ամիս շարունակ սովորել Գերմանիայում։ Անվինը սովորել է որոշ առաջատար տնտեսագետների մոտ, որոնց թվում էր նաև Գուստավ ֆոն Շմոլլերը, որը չափազանց մեծ ազդեցություն է թողել նրա վրա[5]։

Վերադառնալով Բրիտանիա՝ 1899 թվականի հուլիսին դարձել է խորհրդարանի պատգամավոր Ռիչարդ Կոբդենի անձնական օգնականը։ 1904 թվականին Անվինը դարձել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի կես դրույքով մշտական դասախոս։ 1906 թվականին ընտրվել է Թագավորական պատմական միավորման անդամ։ 1907 թվականին Անվինը պաշտոնը թողել է Ռիչարդ Կոբդենի մոտ։ 1908 թվականին դարձել է Էդինբուրգի համալսարանի տնտեսագիտության պատմության դասախոս։ 1910-1925 թվականներին համարվել է Մանչեստրի համալսարանի տնտեսագիտության պատմության՝ Բրիտանական կայսրության առաջին և միակ ամբիոնի պրոֆեսոր։ Նա նաև ուսուցանել է Բիրմինգհեմի համալսարանի առևտրային ֆակուլտետում[5]։

Անվինը մահացել է 1925 թվականի հունվարի 30-ին Մանչեստերում՝ 55 տարեկան հասակում[5]։

Ընտանիք խմբագրել

1902 թվականին Անվինը ամուսնացել է Ռևդ Մարկ Գայ Պիրսի 4 աղջիկներից 3-րդի՝ Ֆրենսիս Մաբել Պիրսի հետ։ Նրանք ծանոթացել են այն ժամանակ, երբ միասին աշխատելիս են եղել Մենսֆիլդ հաուսում տարբեր նախագծերում։ Սակայն նրանք երեխաներ չեն ունեցել[5]։

Մատենագիտություն խմբագրել

  • Unwin G. Industrial Organisation in the Sixteenth and Seventeenth Centuries. London: Cass, 1904 (1957).
  • Unwin G. Industries. Volume 2, pages 247–289 in The Victoria History of the County of Suffolk. Edited by William Page. London: Constable, 1907.
  • Unwin G. The Gilds and Companies of London. 4th ed. New York: Barnes & Noble, 1908 (1964).
  • Unwin G. Finance and Trade Under Edward III. London: Cass, 1918 (1962).
  • Unwin G. Samuel Oldknow and the Arkwrights: The Industrial Revolution at Stockport and Margie. Manchester Univ. Press; New York: Longmans, 1924.
  • Unwin G. Studies in Economic History: The Collected Papers of George Unwin.... Edited with an introductory memoir by R. H. Tawney. London: Macmillan, 1927

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 https://socialsciences.mcmaster.ca/econ/ugcm/3ll3/unwin/index.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  4. Corley T.A.B. Unwin, George//Oxford Dictionary of National Biography
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Corley T.A.B. George Unwin: a Manchester economic historian extraordinary//Henley Business School University of Reading Whiteknights, 2002
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Անվին» հոդվածին։