Ջովաննի Պաոլո Պանինի (անգլ.՝ Giovanni Paolo Panini, հունիսի 17, 1691(1691-06-17)[1][2][3], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա[4][5] - հոկտեմբերի 21, 1765(1765-10-21)[6][7][8][…], Հռոմ, Պապական մարզ[4][5]), իտալացի նկարիչ, ճարտարապետ, ով աշխատել է Հռոմում և հայտնի է հատկապես իր բնապատկերներով։ Որպես նկարիչ, Պանինին հայտնի է իր Հռոմի տեսարաններով, որտեղ նա իր հատուկ հետաքրքրությունն է դրսևորել քաղաքի հնությունների շուրջ։ Նրա լավագույն աշխատանքներից են «Պանթեոն»֊ը և պատկերասրահներում ցուցադրվող Հռոմի բնապատկերներով նկարները։ Պանինիի աշխատանքներից շատերը, հատկապես որտեղ ավերակներ են, ունեն արտասովոր և ոչ իրական գեղեցկություն՝ բնորոշելով կապրիչոյի թեմաները։ Այստեղ նա հիշեցնում է իտալացի նկարիչ Մարկո Ռիչիին։ Պանինին նկարել է նաև դիմանկարներ, այդ թվում Պապ Բենեդիկտոս XIV֊ի դիմանկարը[11]։

Ջովաննի Պաոլո Պանինի
Ծնվել էհունիսի 17, 1691(1691-06-17)[1][2][3]
ԾննդավայրՊյաչենցա, Էմիլիա Ռոմանիա[4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 21, 1765(1765-10-21)[6][7][8][…] (74 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[4][5]
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ և բեմանկարիչ
Ոճբարոկկո[9]
Ժանրբնանկար[4][10], պատմական գեղանկարչություն[4], Ճարտարապետական նկարչություն[10] և դիմապատկեր[10]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԺամանակակից Հռոմ, Անտիկ Հռոմ և Roman Capriccio: The Pantheon and Other Monuments?
ՈւսուցիչGiuseppe Natali?, Andrea Galluzzi?, Francesco Galli Bibiena? և Benedetto Luti?
ԱշակերտներGiovanni Niccolò Servandoni?
ԶավակներFrancesco Pannini?
 Giovanni Paolo Pannini Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Պաոլո Պանինին ծնվել է 1691 թվականի հունիսի 17֊ին։ Կրտսեր տարիքում Պանինին դասեր է ստացել իր հարազատ քաղաք Պյանչեցայում, Ջուզեպպե Նատալիի և Անդրեա Գոլուզիի մոտ, իսկ ավելի ուշ, բեմական դիզայներ Ֆրանչեսկո Գոլլի֊Բիբիենայի մոտ։ 1711 թվականին նա տեղափոխվեց Հռոմ, որտեղ և սովորեց նկարչություն Բենդետտո Լուտիի մոտ։ Հռոմոմ Պանինին հայտնի դարձավ, որպես պալատների դեկորատոր, այդ թվում նաև այնպիսի շինություններում աշխատանքներ կատարեց, ինչպիսիք են Պատրիցիի վիլան (1719–1725), Պալացցո դե Կառոլիսը (1720) և Հռոմեական սեմինարիան (1721–1722)։ 1719 թվականին նա ընդունվեց Հայրապետական թեմի գրականության եւ գեղարվեստի ակադեմիան։ Դասավանդեց Հռոմի Սան Լուկա քաղաքի ակադեմիայում և Ֆրանսիայի ակադեմիայում, որտեղ նա մեծ ազդեցություն ունեցավ ֆրանսիացի նկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարի վրա։ Պանինին մահացել է 1765 թվականի հոկտեմբերի 21֊ին, Հռոմում[11]։

Ժառանգություն

խմբագրել

Պանինիի արվեստանոցը ներառում է ֆրանսիացի նկարիչ Հյուբեր Ռոբերի և իր որդու՝ Ֆրանցեսկո Պանինի աշխատանքները։ Նրա վեդուտների այդ ոճը ազդեցություն է թողել այլ բնանկարիչների վրա, հատկապես իր աշակերտների, ինչպիսին Անտոնիո Ջոնին է, ինչպես նաև իտալացի նկարիչներ, ճարտարապետական բնապատկերի՝ վեդուտների վարպետներ Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի և Բեռնարդո Բելլոտոյի վրա։ Որոշ անգլիացի նկարիչներ, այդ թվում Մարլոուն և Սքելթոնը, նույնպես ընդօրինակել են նրան։ Նկարիչ և ճարտարապետ լինելուց բացի, Պանինին Հռոմի ֆրանսիական ակադեմիայում հեռանկարի և օպտիկայի պրոֆեսոր էր։ Նրա հեռանկարի հմուտ կիրառումը ավելի ուշ ոգեշնչեց «Պանինի պրոեկցիայի» ստեղծմանը[12]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Պաոլո Պանինի» հոդվածին։