Ջովաննի Ջուզեպպե Գորիա (իտալ.՝ Giovanni Giuseppe Goria, հուլիսի 30, 1943(1943-07-30)[1][2][3], Աստի, Պիեմոնտ, Իտալիա[4] - մայիսի 21, 1994(1994-05-21)[1][2][3], Աստի, Պիեմոնտ, Իտալիա[4]), իտալացի, քաղաքական և պետական գործիչ, Իտալիայի վարչապետը 1987 թվականի հուլիսի 28-ից մինչև 1988 թվականի ապրիլի 13-ը։ 1960 թվականից Իտալիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ։

Ջովաննի Գորիա
իտալ.՝ Giovanni Goria
 
Կուսակցություն՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Թուրինի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր հուլիսի 30, 1943(1943-07-30)[1][2][3]
Ծննդավայր Աստի, Պիեմոնտ, Իտալիա[4]
Վախճանի օր մայիսի 21, 1994(1994-05-21)[1][2][3] (50 տարեկան)
Վախճանի վայր Աստի, Պիեմոնտ, Իտալիա[4]
Քաղաքացիություն  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Giovanni Goria

Կենսագրություն խմբագրել

Առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 1976 թվականին։ 1981 թվականից մինչև 1982 թվականը եղել է գանձապետարանի նախարարի տեղակալը։ Ջովաննին եղել է ՔԴԿ-ում «ձախ կենտրոնի» ներկայացուցիչ և Ալդո Մորոյի զինակից ընկերը։ 1987 թվականի հուլիսին ընտրվել է որպես Իտալիայի վարչապետ, սակայն նրա կառավարությունը ղեկավարել է ընդամենը 260 օր։ Վարչապետի պաշտոնում պաշտոնաթող լինելուց հետո՝ 1989 թվականին ընտրվել է Եվրախորհրդարան։ Զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը Ջուլիո Անդրեոտիի կառավարման ժամանակ (1991-1992)։ 1992 թվականին դարձել է ֆինանսների նախարարի Ջուլիանո Ամատոնի ղեկավարման ընթացքում։ 1993 թվականին բացահայտվել է խոշոր կոռուպցիա, որում ներգրավվեծ են եղել Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության բազմաթիվ հայտնի դեմքեր, և Գորիան ստիպված է եղել հրաժարական տալ։ Մինչ հետաքննության ավարտը՝ 1994 թվականի մայիսի 21-ին, մահացել է իր հայրենի Աստի քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #170037509 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.