Ջուլիանո Ամատո
Ջուլիանո Ամատո (իտալ.՝ Giuliano Amato, մայիսի 13, 1938[1][2][3], Թուրին, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, երկու անգամ ընտրվել է որպես Իտալիայի վարչապետ։
Ջուլիանո Ամատո իտալ.՝ Giuliano Amato | |
Կուսակցություն՝ | Իտալիայի սոցիալիստական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բարձրագույն նորմալ դպրոց, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Եվրոպական համալսարանական ինստիտուտ, Պիզայի համալսարան և Սուրբ Աննայի առաջադեմ ուսումնասիրության դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան, դատավոր և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | մայիսի 13, 1938[1][2][3] (85 տարեկան) |
Ծննդավայր | Թուրին, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ի ծնե անուն | իտալ.՝ Giuliano Amato |
Ամուսին | Diana Vincenzi Amato? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Կենսագրություն Խմբագրել
Ջուլիանո Ամատո ծնվել է Թուրինում, սակայն մեծացել է Տոսկանայում։ 1960 թվականին իրավաբանական գիտական աստիճանով ավարտել է Պիզայի համալսարանը և մինչև 1963 թվականը դասավանդել է Կոլումբիայի համալսարանում։ 1979 թվականից մինչև 1997 թվականը Մոդենայի, Պերուջայի և Ֆլորենցիայի համալսարաններում դասավանդելուց հետո նաև եղել է իտալական և համեմատական սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Հռոմի Սապիենցա համալսարանում։
Դեռևս 1958 թվականին, անդամակցելով Իտալիայի Սոցիալիստական կուսակցության հետ, 1983 թվականից մինչև 1993 թվականը եղել է Խորհրդարանի անդամ։ Իր կուսակցության անդամ Բետինո Կրակսի կառավարությունում 1987-1988 թվականներին եղել է փոխվարչապետ իսկ 1987-1989 թվականներին՝ ֆինանսների նախարար։
Կառավարության ղեկավար Խմբագրել
1992 թվականի հունվարից մինչև 1993 թվականի ապրիլը եղել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահն։ Նրա կառավարման ընթացքում տեղի է ունեցել կոռուպցիայի ճգնաժամ, որը հանգեցրել է զգալի փոփոխությունների Իտալիայի քաղաքական կյանքում։ Ամատոն ընդունել մի օրենք, որը կոռուպցիոն դեպքերի հետաքննությունը հանձնում էր կառավարության կողմից վերահսկվող ոստիկանության ձեռքում, բայց հասարակական դժգոհությունը Իտալիայի նախագահ Օսկար Լուիջի Սկալֆարոյին ստիպել է հրաժարվել այն ստորագրելուց։
Ձիթենու ծառ կոալիցիայի կառավարության անդամ և ղեկավար Խմբագրել
1998 թվականին Ամատոն մտել է Մասիմո Դ'Ալեմայի կառավարություն՝ դառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումների նախարար, իսկ 1999 թվականի դեկտեմբերից մինչև 2000 թվականի մարտը՝ ֆինանսների նախարար։ 2000 թվականից մինչև 2001 թվականի ապրիլը Ամատոն կրկին զբաղեցրել Է նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը՝ բարեփոխումներ իրականացնելով, որոնք ուղղված են տնտեսության մրցունակության բարձրացմանը և սոցիալական պաշտպանության ամրապնդմանը։
Սահմանադրական դատարանի դատավոր Խմբագրել
2013 թվականի սեպտեմբերի 12-ին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն Ջուլիանո Ամատոյին նշանակել է Իտալիայի սահմանադրական դատարանի կազմում[4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Giuliano Amato nuovo giudice costituzionale» (իտալերեն)։ Corriere della Sera։ 2013-09-12։ Վերցված է 2016-01-08