Բացել գլխավոր ցանկը

Ջոն Կուչ Ադամս[6] (John Couch Adams; նախկինում կարդացվում էր նաև՝ Ջոն Կուխ Ադամս, հունիսի 5, 1819(1819-06-05)[1][2][3], Լանիսթ, Cornwall, Կոռնուոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 21, 1892(1892-01-21)[1][2][4][3], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի մաթեմատիկոս և աստղագետ, Պետերբուրգյան գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից-անդամ, Լոնդոնյան թագավորական միության անդամ[7]։

Ջոն Կուչ Ադամս
անգլ.՝ John Couch Adams
John Couch Adams.jpg
Ծնվել էհունիսի 5, 1819(1819-06-05)[1][2][3]
Լանիսթ, Cornwall, Կոռնուոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 21, 1892(1892-01-21)[1][2][4][3] (72 տարեկանում)
Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ազգությունկորնցի
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Cambridge Observatory? և Սենթ Էնդրյու համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Պաշտոն(ներ)Regius Professor of Mathematics?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍուրբ Ջոնի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ Կոպլիի մեդալ[5] Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալ Էդինբուրգի թագավորական միության պատվավոր անդամ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
John Couch Adams Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կոռնուոլում գտնվող Լենիստ բնակավայրում։ Դեռևս մանուկ հասակում նա դրսևորել է իր հասակի համար առանձնահատուկ մաթեմատիկական կարողություններ և 1831 թվականին ծնողները նրան ուղարկեցին սովորելու մասնավոր դպրոց Դևենպորտում, որը հայտնի էր իր դասավանդման բարձր մակարդակով[8]։ Այնուհետև, 1841 թ. նա ավարտել է Քեմբրիջի համալսարանը և ստացել մագիստրոսի կոչում։ 1843 թվականի հունվարին Քեմբրիջում կայացած ամենամյա մաթեմատիկական մրցույթում Ադամսը դարձավ առաջին մրցանակի դափնեկիր, անցնելով իրեն հաջորդող առաջին մասնակցին 2000 միավորով, նա վաստակել էր 4000 միավոր։ Սա նմանատիպ մրցույթներում նախկինում տեղի ունեցած արտասովոր դեպք էր։ Որպես առաջին մրցանակի դափնեկիր դառնում է Սենտ Ջոնս քոլեջի խորհրդի անդամ[8]։

1841 թ. հուլիսին Ադամսը իր օրագրում գրառում է կատարում Ուրանի ուղեծրից դուրս գտնվող մոլորակի որոնումների սկսելու մտադրության մասին[8]։ Ըստ նրա գրառման նա պատրաստվում էր գտնել մոլորակը հիմնվելով Ուրանի ուղեծրի խոտորումների վրա։ Ընդհանուր առմամբ, սկսած 1843 թ. մինչև 1845 թ. Ադամսը ստացավ 6 լուծում, որոնցից ամեն մեկը նախորդից ավելի ճշգրիտ էր։ 1845 թ. սեպտեմբերին Ադամսը փոխանցեց իրա հաշվարկած մոլորակի ուղեծրի էլեմենտները Ջեյմս Չելիսին, իսկ նա թագավորական աստղագետ Ջորջ Էյրիին։ Հետագայում պարզվեց, որ Չելիսը օգոստոս ամսվա ընթացքում բազմակի անգամ դիտարկել էր այդ մոլորակը, սակայն նշանակություն չէր տվել դրան, և նրանք Էյրիի հետ ուշադրություն դարձրեցին Ադամսի աշխատությանը, երբ մոլորակը արդեն հայտնաբերվել էր Բեռլինում Յոհան Գալլեյի կողմից, Լե Վերյեի հաշվարկների հիման վրա։ Հայտնագործության առաջնության մասին անգլիացի և ֆրանսիացի աստղագետների միջև վեճ ծագեց, որը լուծվեց Լե Վերյեի օգտին։

Աշխատելով մի քանի տարի Քեմբրիջի համալսարանում որպես դասախոս, 1858 թ. Ադամսը դարձավ աստղագիտության պրոֆեսոր։ Նրա ստեղծագործությունների մեծամասնությունը ներառված են Աստղագիտական և Լոնդոնյան միությունների հրատարակումներում։ Ուրանի ուղեծրի խոտորումների մասին հետազոտությունը 1847 թ. հրատարակվեց առանձին։

Նրա ամենանշանակալի նվաճումը Նեպտուն մոլորակի տեղի կանխագուշակումը հիմնվելով միայն մաթեմատիկական հաշվարկների վրա (հայտնագործվել է մոլորակ «գրչի սայրի վրա»)։

Ադամսը եղել է Թագավորական աստղագիտական միության նախագահ։ Երկար տարիների ընթացքում Ադամսը զբաղվում էր դիֆերենցիալ հավասարումների թվային ինտեգրման վրա[8], նրա պատվին է անվանվել իր կողմից մշակված «Ադամսի մեթոդը» դիֆերենցիալ հավասարումների տեսության մեջ[9]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. Award winners : Copley MedalRoyal Society.
  6. Կոռնուոլյան Couch անունը արտասանվում է որպես [կու։ չ]
  7. Մաթեմատիկական հանրագիտարանային բառարան. // Մոսկվա, «Советская энциклопедия», 1988.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Гребеников Е. А., Рябов Ю. А. (1984)։ Поиски и открытия планет։ 2-е изд., перераб и доп, М., Наука։ էջ 224  (ռուս.)
  9. Пискунов Н. С (2001)։ «Разностный метод приближённого решения дифференциальных уравнений, основанный на применении формулы Тейлора. Метод Адамса»։ Дифференциальное и интегральное исчисления: Учеб. для втузов. В 2-х т. Т. II։ Издание стереотипное, М., Интеграл-Пресс։ էջ 123 - 129 ։ ISBN 5-89602-013-9  (ռուս.)

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել