Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալլե (այլ կիրառումներ)

Յոհան Գոտֆրիդ Գալլե (գերմ.՝ Johann Gottfried Galle, հունիսի 9 1812, Ռադիս - հուլիսի 10 1910, Պոտսդամ), գերմանացի աստղագետ։

Յոհան Գալլե
Johann Gottfried Galle
JohannGalle.jpg
Ծնվել էհունիսի 9, 1812(1812-06-09)[1]
Ռադիս, Kemberg, Վիտենբերգ, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա
Մահացել էհուլիսի 10, 1910(1910-07-10)[2][1] (98 տարեկանում)
Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
ԳերեզմանՎրոցլավ
Ազգությունգերմանացի
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Վրոցլավի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀումբոլդտի համալսարան
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ Կարմիր արծվի շքանշան և Լալանդի մրցանակ
Ստորագրություն
Johann Gottfried Galle Signature.svg
Johann Gottfried Galle Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Գումբոլդտի անվան Բեռլինի համալսարանը, և 1835 սկսել է աշխատել որպես Յոհան Էնկեի օգնականը Բեռլինի աստղադիտարանում։ 1851 թվականից մինչև 1897 եղել է այդ աստղադիտարանի տնօրենը[3] և Բրեսլաուի համալսարանի դասախոս։

1872 թվականին նա առաջին անգամ առաջարկեց որոշել Արեգակի պարալակսը դիտարկելով փոքր մոլորակների շարժումը նրանց առերեսումների ժամանակ։ Նույն թվականին դիտարկելով (25) Ֆոկեա աստերոիդը հաշվարկեց Արեգակի պարալակսը 8, 87″։

Կյանքի ընթացքում հետազոտել է գիսաստղեր, և 1894 թվականին (իր որդի Անդրեաս Գալլեի օգնությամբ) հրատարակեց 178 գիսաստղերի համար ուղեծրերի պարամետրերի աղյուսակ։ Գալլեն ինքնուրույն կարճ ժամանակահատվածում, 1839 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 1840 մարտի 6-ը, հայտնաբերել է երեք գիսաստղ։ 1872 թվականին պարզեց, որ Անդրոմեդաներ ասուպային հոսքը կապված է կործանված Բիելայի գիսաստղի հետ։ 1843 թվականին հայտնաբերել է Սատուրնի ներքին օղակը։

1846 թվականի սեպտեմբերի 23-ին Ուրբեն Լե Վերյեից ստացավ նամակ, խնդրանքով փնտրել Ուրանից դուրս գտնվող մոլորակը իր կողմից հաշվարկված կոորդինատներով։ Նույն երեկո, Գալլեն գտավ նոր մոլորակը, որը հետագայում անվանվեց Նեպտուն։

Յոհան Գալլեյի պատվին են անվանվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, Նեպտունի օղակներից մեկը և (2097) Գալլե աստերոիդը։

ԾանոթագրություններԽմբագրել