Ջոն Լուկաս (բասկետբոլիստ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջոն Լուկաս (այլ կիրառումներ)
Ջոն Հարդինգ Լուկաս II (անգլ.՝ John Harding Lucas II, հոկտեմբերի 31, 1953, Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։
![]() John Lucas | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Խաղարկող | |
Ի ծնե տրված անունը | Ջոն Հարդինգ Լուկաս II John Harding Lucas II | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 31, 1953 (70 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 1,91 մ | |
Քաշ | 79 կգ | |
Դպրոց | Հիլսայդ (Դարեմ, Հյուսիսային Կարոլինա) | |
համալսարան | Մերիկլենդ (1972—1976) | |
Դրաֆթի տարի | 1976 / ռաունդ` 1 / ընտր.` առաջին | |
Դրաֆթ ակումբ | Հյուստոն Ռոքեթս | |
Կարիերա սկիզբ | 1976 թվական | |
Կարիերա ավարտ | 1989 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Խաղացողի կարիերա
խմբագրելԽաղացել է խաղարկողի դիրքում։ Սովորել է Քոլեջ Պարկի Մերիլենդի համալսարանում։ 1976 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Հյուստոն Ռոքեթս» ակումբի կողմից՝ առաջին համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Գոլդեն Սթեյթ Ուորիորս», «Վաշինգտոն Բուլեթս», «Սան Անտոնիո Սփըրս», «Միլոուքի Բաքս» և «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 14 մրցաշրջան։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ (1977)։ Երկու տարի շարունակ ընդգրկվել է NCAA առաջին համաամերիկյան հավաքականի մեջ (1975-1976): NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 928 խաղ, որոնցում հավաքել է 9951 միավոր (10,7 մ/խ), կատարել 2151 անդրադարձ, 6454 փոխանցում, 1273 խլում և 73 բլոկշոտ[1]։
Կարիերան ԱՄՆ-ի հավաքականում
խմբագրել1974 թվականին Լուկասը ԱՄՆ-ի հավաքականում Պուերտո Ռիկոյում անցկացվող Բասկետբոլի աշխարհի առաջնությունում գրավել է բրոնզե մեդալներ։ 1975 թվականին ԱՄՆ-ի հավաքականում Մեխիկոյում անցկացվող Պանամերիկյան խաղերում դարձել է չեմպիոն։
Մարզչի կարիերա
խմբագրելԿարիերայի ավարտից հետո մարզել է «Մայամի Թրոպիքս» (USBL) (1992, 1993), «Սան Անտոնիո Սփըրս» (1992-1993, 1993-1994), «Ֆիլադելֆիա-76» (1994-1996), «Կլիվլենդ Կավալիերս» (2001—2003) և Նիգերիայի հավաքականը (2009)։ Բացի դրանից նա գլխավոր մարզչի օգնականի պաշտոնն է զբաղեցրել «Դենվեր Նագեթս» (1998-2001) և «Լոս Անջելես Կլիպերս» (2009-2010) ակումբներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում Արխիվացված 2012-06-03 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիճակագրությունը NBA.com կայքում(անգլ.)
- Մարզչի կարիերան Basketball-Reference.com կայքում Արխիվացված 2015-12-05 Wayback Machine(անգլ.)