Բացել գլխավոր ցանկը

ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքական

Միացյալ Նահանգների տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքական (անգլ.՝ United States men's national basketball team[1]), ներկայացնում է Միացյալ Նահանգները բասկետբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։

{{{անվանում}}} պատկերանիշ
ՖԻԲԱ վարկանիշ 1
ՖԻԲԱ-ի անդամ 1934
ՖԻԲԱ-ի տարածաշրջան ՖԻԲԱ Ամերիկա
Ազգային ֆեդերացիա ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիա
Մարզիչ Մայք Կռժիժևսկի
Օլիմպիական խաղեր
Մասնակցություն 17
Մեդալներ Gold medal.svg 'Ոսկե` 1936, 1948, 1952, 1956, 1960, 1964, 1968, 1976, 1984, 1992, 1996, 2000, 2008, 2012
Silver medal.svg
Արծաթե` 1972, հրաժարվել են
Bronze medal.svg
Բրոնզե: 1988, 2004
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն 17
Մեդալներ Gold medal with cup.svg Ոսկե` 1954, 1986, 1994, 2010
Silver medal with cup.svg Արծաթե` 1950, 1959, 1982
Bronze medal with cup.svg Բրոնզե` 1974, 1990, 1998, 2006
Տարածաշրջանի առաջնություն
Մասնակցություն ՖԻԲԱ-ի Ամերիկայի առաջնություն
Մեդալներ Gold medal america.svg Ոսկե` 1992, 1993, 1997, 1999, 2003, 2007
Silver medal america.svg Արծաթե` 1989
Համազգեստ
Kit body thinsidesonwhite.png
Տան դաշտ jersey
Kit shorts blanksides2.png
Team colours
Տան դաշտ
Kit body thinredsides.png
Մրցակցի դաշտ jersey
Kit shorts redsides.png
Team colours
Մրցակցի դաշտ

Հանդիսանում է աշխարհի ամենահաջող հանդես եկող տղամարդկանց բասկետբոլի հավաքականը։ Մասնակցած 17 օլիմպիական խաղերում թիմը միշտ կարողացել է մեդալների արժանանալ (14 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ)։ Երկու ոսկե մեդալ նվաճած պատմական թիմեր՝ 1960 և 1992 («Դրիմ թիմ») թվականների հավաքականները առաջադրվել են Բասկետբոլի փառքի սրահ[2]։ Ներկայումս Միացյալ Նահանգների հավաքականը ՖԻԲԱ-ի դասակարգմամբ գրավում է առաջին հորիզոնականը վարկանիշային աղյուսակում։

Մինչև 1989 թվականը ՖԻԲԱ-ի կանոնադրությամբ ազգային հավաքականներն իրավունք ունեին համալրելու միմիայն սիրողական բասկետբոլիստները, սակայն կանոնների փոփոխությունից հետո ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիան լիազորվում է ազգային թիմ հրավիրել պրոֆեսիոնալ մարզիկների։ Որպես այդպիսին առաջին պրոֆեսիոնալ բասկետբոլիստներով համալրված ամերիկյան թիմը դառնում է 1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական խաղերի հավաքականը, որն ստանում է «Դրիմ թիմ» (անգլ.` Dream Team — Երազանքների թիմ) ոչ պաշտոնական անվանումը։ «Դրիմ թիմը» կարողանում է արժանանալ օլիմպիական ոսկու՝ եզրափակիչ հանդիպման ժամանակ պարտության մատնելով Խորվաթիայի հավաքականին[3][4]։

Երկու տարի անց թիմն հաջող է հանդես գալիս ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում։ Թիմի օլիմպիական հաջողությունները շարունակվում են 1996, 2000, 2008 և 2012 թվականներին (ինչպես նաև բրոնզե մեդալ 2004 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ)։

Մրցաշարային արդյունքներԽմբագրել

Օլիմպիական խաղերԽմբագրել

Տարի Ռաունդ Տեղ Խաղ Հ Պ
  1936 Չեմպիոն 1-ին 5 5 0
  1948 Չեմպիոն 1-ին 8 8 0
  1952 Չեմպիոն 1-ին 8 8 0
  1956 Չեմպիոն 1-ին 8 8 0
  1960 Չեմպիոն 1-ին 8 8 0
  1964 Չեմպիոն 1-ին 9 9 0
  1968 Չեմպիոն 1-ին 9 9 0
  1972 Փոխչեմպիոն 2-րդ 9 8 1
  1976 Չեմպիոն 1-ին 7 7 0
  1980 Բոյկոտ
  1984 Չեմպիոն 1-ին 8 8 0
  1988 Երրորդ տեղ 3-րդ 8 7 1
  1992 Չեմպիոն 1-ին 8 8 0
  1996 Չեմպիոն 1-ին 8 8 0
  2000 Չեմպիոն 1-ին 8 8 0
  2004 Երրորդ տեղ 3-րդ 8 5 3
  2008 Չեմպիոն 1-ին 8 8 0
  2012 Չեմպիոն 1-ին 8 8 0
Ընդհանուր 14 տիտղոս 17/18 135 130 5

ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունԽմբագրել

Տարի Ռաունդ Տեղ Խաղ Հ Պ
  1950 Փոխչեմպիոն 2-րդ 5 4 1
  1954 Չեմպիոն 1-ին 7 7 0
  1959 Փոխչեմպիոն 2-րդ 6 3 3
  1963 Քառորդ-եզրափակիչ 4-րդ 9 6 3
  1967 Քառորդ-եզրափակիչ 4-րդ 9 7 2
  1970 Քառորդ-եզրափակիչ 5-րդ 9 6 3
  1974 Երրորդ տեղ 3-րդ 9 8 1
  1978 Քառորդ-եզրափակիչ 5-րդ 7 3 4
  1982 Փոխչեմպիոն 2-րդ 9 7 2
  1986 Չեմպիոն 1-ին 10 9 1
  1990 Երրորդ տեղ 3-րդ 8 6 2
  1994 Չեմպիոն 1-րդ 8 8 0
  1998 Երրորդ տեղ 3-րդ 8 6 2
  2002 Քառորդ-եզրափակիչ 6-րդ 9 6 3
  2006 Երրորդ տեղ 3-րդ 9 8 1
  2010 Չեմպիոն 1-ին 9 9 0
  2014 Չեմպիոն 1-ին 9 9 0
Ընդհանուր 5 տիտղոս 17/17 141 114 27

ՖԻԲԱ-ի ամերիկյան առաջնությունԽմբագրել

Տարի Ռաունդ Տեղ Խաղ Հ Պ
  1980 Չի մասնակցել
  1984
  1988
  1989 Փոխչեմպիոն 2-րդ 8 6 2
  1992 Չեմպիոն 1-ին 6 6 0
  1993 Չեմպիոն 1-ին 7 6 1
  1995 Չի մասնակցել
  1997 Չեմպիոն 1-րդ 9 8 1
  1999 Չեմպիոն 1-րդ 10 10 0
  2001 Առաջին ռաունդ 10-րդ 4 0 4
  2003 Չեմպիոն 1-րդ 10 10 0
  2005 Կիսաեզրափակիչ 4-րդ 10 4 6
  2007 Չեմպիոն 1-ին 10 10 0
  2009 Չի մասնակցել
  2011
  2013
Ընդհանուր 6 տիտղոս 9/16 74 60 14

Պանամերիկյան խաղերԽմբագրել

Տարի Ռաունդ Տեղ Խաղ Հ Պ
  1951 Չեմպիոն 1-րդ 6 6 0
  1955 Չեմպիոն 1-ին 5 4 1
  1959 Չեմպիոն 1-ին 6 6 0
  1963 Չեմպիոն 1-ին 6 6 0
  1967 Չեմպիոն 1-ին 5 5 0
  1971 Խմբային փուլ 7-րդ 3 2 1
  1975 Չեմպիոն 1-ին 9 9 0
  1979 Չեմպիոն 1-ին 9 9 0
  1983 Չեմպիոն 1-ին 8 8 0
  1987 Փոխչեմպիոն 2-րդ 7 6 1
  1991 Երրորդ տեղ 3-րդ 7 6 1
  1995 Փոխչեմպիոն 2-րդ 7 4 3
  1999 Փոխչեմպիոն 2-րդ 5 4 1
  2003 Կիսաեզրափակիչ 4-րդ 5 2 3
  2007 Քառորդ-եզրափակիչ 5-րդ 5 3 2
  2011 Երրորդ տեղ 3-րդ 5 3 2
  2015 Ընթացքում
Ընդհանուր 8 տիտղոս 16/16 97 82 15

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել