Ջոն Բոյ

գանացի ֆուտբոլիստ

Ջոն Բոյ (անգլ.՝ John Boye, ապրիլի 23, 1987(1987-04-23)[1][2], Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, թուրքական Սիվասպոս ակումբի և Գանայի ֆուտբոլի ազգգային հավաքականի պաշտպան։

Ջոն Բոյ
John Boye
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջոն Բոյ
Ազգությունը գանացի
Քաղաքացիությունը Գանա Գանա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 23, 1987(1987-04-23)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Աքրա, Գանա
Հասակ 185 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա «Սիվասպոր»
Համար 25
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2009 Գանա «Հարտ օֆ Լայոնզ» ? (?)
2008-2009   Ֆրանսիա «Ռեն B» 24 (3)
2009-2011 Ֆրանսիա «Ռեն B» 24 (5)
2011-2014 Ֆրանսիա «Ռեն» 63 (2)
2014-2015 Թուրքիա «Կայսերի Էրջիսպոր» 23 (2)
2015-այժմ Թուրքիա «Սիվասպոր» 38 (5)
Ազգային հավաքական
2012-այժմ Գանա Գանա 56 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Բոյը «Ռեն» ակումբի կազմում
 
Բոյը Գանայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում

Բոյն զբաղվել է ֆուտբոլով տարբեր աֆրիկյան ֆուտբոլային ակադեմիաներում, մասնագիտական կարիերան նա սկսել է 2007 թվականին Գանայի «Հարտ օֆ Լայոնզ» ակումբում։ Նրան անմիջապես նկատել ֆրանսիական «Ռենա» ակումբի սկաուտները և վարձավճարով իրավունքներուվ պաշտպանին ընդգրկել են պահեստային կազմ[3]։ Ֆրանսիական թիմում նա մասնակցել է առաջնության գրեթե բոլոր հանդիպումներին, որից հետո ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել գնել Ջոնի տրանսֆերը։ 2010/2011 մրցաշրջանում Բոյը ընդգրկվել է թիմի հիմնական կազմում։ 2011 թվականի փետրվարի 13-ին "Նիցցայի" դեմ խաղում նա նշեց իր նորամուտը Լիգա 1-ում[4]։ Փետրվարի 23-ի «Սոշո» ակումբի դեմ խաղում Ջոնը խփել է իր առաջին գոլը «Ռենի» կազմում[5]։

2014 թվականի ամռանը Բոյը տեղափոխվեց թուրքական «Կայսերի Էրջիսպոր»։ Օգոստոսի 31-ի «Տրաբզոնսպորա» ակումբի դեմ խաղում նա նշեց իր նորամուտը թուրքական սուպերլիգայում[6]։ Հոկտեմբերի 27-ին «Բեշիկթաշի» դեմ խաղում Ջոնը խփել է իր առաջին գոլը «Կայսերի Էրջիսպորի» կազմում[7]։

2015 թվականի ամռանը Ջոնը ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Սիվասպոր» ակումբին։ Օգոստոսի 30-ին «Օսմանլիսպոի» դեմ խաղում նա նշեց իր նորամուտը նոր ակումբում[8]։ Այս նույն խաղում Ջոն խփել է իր առաջին գոլը «Սիվասպորի» կազմում։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը անցել է Թուրքիայի առաջին դիվիզիոն, բայց Բոյը մնացել է թիմում։

Միջազգային կարիերա խմբագրել

2008 թվականի հունիսի 22-ին, Գաբոնի հավաքականի դեմ ընկերական խաղում, Ջոնը նշեց նորամուտը Գանայի հավաքականում[9]։ 2012 թվականի հունվարին նա ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում մասնակցելու Աֆրիկյան Ազգերի Գավաթին։ Հունվարի 24-ի Բոտսվանաի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Բոյը նշեց նորամուտը մրցաշարում[10]։ Բոյը մասնակցել է նաև Թունիսի[11], Զամբիայի[12], Մալիի[13] և Գվինեայի[14] ազգային հավաքականների դեմ խաղերին։

Հունվարի 13-ին Թունիսի հավաքականի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլը հավաքականում։

 
Բոյը Մալիի հավաքականի դեմ խաղում

2013 թվականի հունվարին Ջոն հավաքականի կազմում Երկրորդ անգամ մասնակցել է աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը։ Հունվարի 28-ին մրցարշարի խմբային փուլի՝ Նիգերի հավաքականի դեմ խաղում Բոյը գոլ է և օգնել հավաքականին հասնել հաղթանակի խոշոր հաշվով[15]։ Նա նաև մասնակցել է Կոնգոյի[16], Կաբո-Վերդե[17], Բուրկինա Ֆասոի[18] և երկու անգամ Մալիի[19][20] հավաքականների դեմ խաղերին։

2014 թվականի ամռանը Բոյն հրավիրել են հավաքականը մասնակցելու է աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Գերմանիայի[21], ԱՄՆ-ի[22] և Պորտուգալիայի[23] հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականին Ջոնը երրորդ անգամ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, որը անցկացվում էր Հասարակածային Գվինեայում։ Մրցաշարում նա խաղացել է ՀԱՀ[24], Հասարակածային Գվինեայի[25], Կոտ դ'Իվուարի][26] և Գվինեայի[14] հավաքականների դեմ խաղերին։ Աֆրիկացիների դեմ Բոյը դարձել է գոլի հեղինակ և օգնել թիմին նվաճել արծաթե մեդալներ։

2017 թվականին Բոյը հինգերորդ անգամ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, որը անցկացվում է Գաբոնում։ Մրցաշարում նա մասնակցել է Կոնգոյի[27][28][29],,, Մալիի[30] և Եգիպտոսի հավաքականների դեմ խաղերին[31]։

Գոլերը Գանայի հավաքականում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 13 հունվարի 2013 Շեյխ Զայեդ, Աբու Դաբի, ԱՄԷ   Թունիս 1:2 4:2 Ընկերական խաղ
02. 28 հունվարի 2013 Նելսոն Մանդելա Բեյ, Պորտ Էլիզաբեթ, ՀԱՀ   Նիգեր 3:0 3:0 Աֆրիկային գավաթ 2013
03. 16 հունիսի 2013 Ստեյդ Սետսոտո, Մասերու, Լեսոթո   Լեսոթո 0:1 0:2 ԱԱ 2014 որակավորման փուլ
04. 27 հունվարի 2015 Էստադիո դե Մոնգոմո, Մոնգոմո, Հասարակածային Գվինեա   Հարավաֆրիկյան Հանրապետություն 1:1 1:2 Աֆրիկային գավաթ 2015
05. 24 մարտի 2016 Ակրա Սթեդիում, Աքրա, Գանա   Մոզամբիկ 2:0 3:1 Աֆրիկայի գավաթ 2017 որակավորման փուլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. ««Ренн» взял в аренду ганского защитника» (ռուսերեն). sports.ru. 2008 թ․ սեպտեմբերի 2.
  4. «Ренн VS. Ницца 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 13.
  5. «Ռեն VS. Սոշո 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 23.
  6. «Кайсери Эрджиесспор VS. Трабзонспор 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 31.
  7. «Кайсери Эрджиесспор VS. Бешикташ 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 27.
  8. «Сивасспор VS. Османлыспор 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 30.
  9. Ahmed, Boye get Ghana call up Արխիվացված 2009-08-16 Wayback Machine. ghanafa.org (Ghana Football Association). June 17, 2008. Retrieved June 18, 2008.
  10. Boye believes he has made his case Արխիվացված 2014-12-25 Wayback Machine. kickoff.com (Kick Off (magazine)). January 25, 2012. Retrieved January 25, 2012.
  11. «Гана VS. Тунис 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 5.
  12. «Замбия VS. Гана 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 8.
  13. «Гана VS. Мали 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 28.
  14. 14,0 14,1 «Гана — Гвинея 3:0». soccerway.com. 2015 թ․ փետրվարի 1.
  15. «Գանա VS. Նիգեր0:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 28.
  16. «Гана — ДР Конго 2:2». soccerway.com. 2013 թ․ հունվարի 20.
  17. «Гана — Кабо-Верде 2:0». soccerway.com. 2013 թ․ փետրվարի 2.
  18. «Буркина-Фасо — Гана 1:1». soccerway.com. 2013 թ․ փետրվարի 6.
  19. «Гана — Мали 1:0». soccerway.com. 2013 թ․ հունվարի 24.
  20. «Мали — Гана 3:1». soccerway.com. 2013 թ․ փետրվարի 9.
  21. «Гана — Германия 2:2». soccerway.com. 2014 թ․ հունիսի 21.
  22. «Гана — США 1:2». soccerway.com. 2014 թ․ հունիսի 21.
  23. «Португалия — Гана 2:1». soccerway.com. 2014 թ․ հունիսի 26.
  24. «ЮАР — Гана 1:2». soccerway.com. 2015 թ․ հունվարի 27.
  25. «Гана — Экваториальная Гвинея 3:0». soccerway.com. 2015 թ․ փետրվարի 5.
  26. «Кот-д'Ивуар — Гана 0:0». soccerway.com. 2015 թ․ փետրվարի 8.
  27. «ДК Конго VS. Гана 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017—01—29.
  28. «Камерун VS. Гана 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017—02—02.
  29. «Гана VS. Уганда 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—01—17.
  30. «Гана VS. Мали 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—01—21.
  31. «Египет VS. Гана 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—01—25.

Արտաքին հղումներ խմբագրել