Ջոնաթան Վիերա

իսպանացի ֆուտբոլիստ

Ջոնաթան Վիերա Ռամոս (իսպ.՝ Jonathan Viera Ramos, հոկտեմբերի 21, 1989(1989-10-21)[1][2], Լաս Պալմաս, Իսպանիա[3]), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս չինական «Բեյցզին Գոան»-ի կազմում։

Ջոնաթան Վիերա
իսպ.՝ Jonathan Viera Ramos
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջոնաթան Վիերա Ռամոս
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 21, 1989(1989-10-21)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Հասակ 171 սմ
Քաշ 67 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Բեյցզին Գոան
Համար 23
Պատանեկան կարիերա
2005-2008 Իսպանիա Լաս Պալմաս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Իսպանիա Լաս Պալմաս 60 (16)
2012-2014 Իսպանիա Վալենսիա 18 (2)
2013-2014   Իսպանիա Ռայո Վալեկանո 26 (5)
2014-2015 Բելգիա Ստանդարտ 3 (0)
2015   Իսպանիա Լաս Պալմաս 21 (7)
2015-2018 Իսպանիա Լաս Պալմաս 90 (21)
2018-ներկա Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Բեյցզին Գոան 10 (3)
Ազգային հավաքական
2017-ներկա Իսպանիա Իսպանիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 20, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 9, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

«Լաս Պալմաս» խմբագրել

Վիերան իր ֆուտբոլային կարիերան սկսել է հարազատ «Լաս Պալմաս»-ի կազմում։

Նա թիմի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2010-11 մրցաշրջանի ընթացքում[4]։ Այդ մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 31 հանդիպման և դաձել է 6 գոլի հեղինակ։ Նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Բարսելոնա Բ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 5-3 հաշվով[5]։

«Վալենսիա» խմբագրել

2012 թվականի մայիսի 6-ին Ջոնաթանը տեղափոխվել է «Վալենսիա»։ Տրանսֆերն արժեցել է 2.5 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[6][7]։

Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է «Բարսելոնա»-ի դեմ խաղում։ Վիերան խաղադաշտում անցկացրել է 13 րոպե, իսկ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ կապտանռնագույնների հաղթանակով[8]։ Իսպանացի ֆուտբոլիստն իր առաջին գոլը խփել է 2012 թվականի սեպտեմբերի 29-ին՝ «Ռեալ Սարագոսա»-ի դեմ խաղում[9]։

2013 թվականի օգոստոսի 30-ին Ջոնաթանը վարձավճարով տեղափոխվել է «Ռայո Վալեկանո»[10]։

«Ստանդարտ» խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի Ջոնաթանը պայմանագիր է կնքել Բելգիայի առաջնությունում հանդես եկող «Ստանդարտ ՖԱ»-ի հետ[11]։ Թիմի կազմում նա մասնակցել է 7 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ[12]։

Վերադարձ «Լաս Պալմաս» խմբագրել

2015 թվականի հունվարի 14-ին Վիերան մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է «Լաս Պալմաս»[13]։ Նա այդ ընթացքում մասնակցել է 21 հանդիպման և հասցրել է դառնալ 7 գոլի հեղինակ։

2015 թվականի հուլիսի 14-ին իսպանական ակումբը ամբողջովին գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը 900000 եվրոյով[14]։

«Բեյցզին Գոան» խմբագրել

2018 թվականի փետրվարի 19-ին ֆուտբոլիստը տեղափոխվել է չինական «Բեյցզին Գոան»։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերն արժեցել է 11 միլիոն եվրո։

Միջազգային կարիերա խմբագրել

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Ջոնաթան Վիերան իր դեբյուտը նշել է 2017 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Իսրայելի հավաքականի դեմ խաղում[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 Իսպաներեն Վիքիպեդիա (իսպ.) — 2001.
  4. «Juanpe, Vitolo, Vicente Gómez y Jonathan Viera se incorporan al primer equipo» [Juanpe, Vitolo, Vicente Gómez and Jonathan Viera added to first team]. Marca (իսպաներեն). 2010 թ․ հունիսի 22. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «Jonathan Viera resucita a Las Palmas en el Mini Estadi» [Jonathan Viera brings Las Palmas back to life at Mini Estadi]. Marca (իսպաներեն). 2011 թ․ մայիսի 15. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «El Valencia ficha a Jonathan Viera, mediapunta de Las Palmas» [Valencia sign Jonathan Viera, Las Palmas attacking midfielder]. El Mundo (իսպաներեն). 2012 թ․ մայիսի 6. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  7. «Spanish youngster Jonathan Viera signs with Valencia». Footballcracy. 2012 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «Barca inspired by Adriano». ESPN Soccernet. 2012 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. «Ten-man Valencia ease to victory». ESPN Soccernet. 2012 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  10. «Jonathan Viera se marcha cedido al Rayo Vallecano» [Jonathan Viera goes to Rayo Vallecano on loan]. Diario AS (իսպաներեն). 2013 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  11. «Jonathan Viera, al Standard de Lieja y Jonas rescinde» [Jonathan Viera, to Standard de Liège and Jonas is terminated]. Diario AS (Spanish). 2014 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Feyenoord edge late win against Standard». UEFA. 2014 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  13. «Jonathan Viera llega cedido del Standard de Lieja» [Jonathan Viera arrives on loan from Standard Liège] (իսպաներեն). UD Las Palmas. 2014 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  14. «La UD ficha a Viera por tres años» [UD sign Viera for three years] (իսպաներեն). Canarias 7. 2015 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  15. «Un golazo de Illarra premia a España» [Illarra wonder goal rewards Spain]. Marca (Spanish). 2017 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Վիերա» հոդվածին։