Դասթին Մոսկովից
Դասթին Մոսկովից (անգլ.՝ Dustin Moskovitz, մայիսի 22, 1984, Գեյնսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, Մարկ Ցուկերբերգի, Էդուարդո Սավերինի և Քրիս Հյուզի[1] եղել է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի հիմնադիրներից մեկը: Տիրապետում է ընկերության բաժնետոմսերի 7,6%-ին: Նրա մասնաբաժինը գնահատվել է 3 մլրդ դոլար[2], ինչի շնորհիվ 2010 թվականին Forbes ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր[3]:
Դասթին Մոսկովից անգլ.՝ Dustin Moskovitz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 22, 1984 (36 տարեկան) |
Ծննդավայր | Գեյնսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հրեա |
Կրթություն | Հարվարդի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և համակարգչային գիտնական |
Dustin Moskovitz Վիքիպահեստում |
2013 թվականի մարտի 10-ին Դասթին Մոսկովիցը Forbes-ի ամենաերիտասարդ միլիարդատերերի տասնյակում է: Նա շարունակում է զբաղեցնել առաջին տեղը, իսկ նրա ունեցվածքը կազմում է 3,8 միլիարդ դոլար[4]:
Ծնվել է Վաշինգտոնում՝ հրեական ընտանիքում (նրա հայրը աշխատել է որպես հոգեբույժ), ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ սովորել է տնտեսագիտություն: Կամպուսի իր հարևանների հետ միասին սկսել է զարգացնել thefacebook.com կայքը: Երկու տարի սովորելուց հետո նա Ցուկերբերգի նման տեղափոխվել է Պալո Ալտո՝ կենտրոնանալով Ֆեյսբուքում աշխատելու վրա:
Սկսած սկզբից Մոսկովիչը պատասխանատու էր տեխնիկական բաղադրիչի համար, այնուհետև որպես CTO (Chief technical officer) փոխնախագահ ղեկավարում էր ամբողջ զարգացումը:
«Սոցիալական ցանց» ֆիլմում Դասթին Մոսկովիցի դերը կատարել է Ջոզեֆ Մացելոն:
2008 թվականին հեռացել է Ֆեյսբուքից, որպեսզի Ջասթին Ռոզենշտայնի հետ հիմնի Asana ընկերությունը (ընկերությունն արտադրում է ծրագրեր նախագծերի վրա համատեղ աշխատանքի համար):
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Carlson Nicholas (2010-03-05)։ «At Last – The Full Story Of How Facebook Was Founded»։ Business Insider։ Արխիվացված օրիգինալից 2012-03-02-ին։ Վերցված է 2017-11-15
- ↑ Dustin Moskovitz topic page. Forbes.com. Retrieved September 2010.
- ↑ «America's Youngest Billionaires»։ Forbes.com։ 2010-10-06։ Վերցված է 2011-02-04
- ↑ Топ-10 самых молодых миллиардеров по версии Forbes
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դասթին Մոսկովից կատեգորիայում։ |