Ջոան Կարլայլ (նկարչուհի)
Ջոան Կարլայլ կամ Կարել կամ Կարիել[5] (անգլ.՝ Joan Carlile, 1606[1][2], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - 1679[3][1][2], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4][6], անգլիացի դիմանկարչուհի և առաջին բրիտանուհին, որը մասնագիտորեն զբաղվել է նկարչությամբ[7][8])։ Նրանից առաջ Բրիտանիայում աշխատած պրոֆեսիոնալ հայտնի նկարչուհիները ծնվել են Եվրոպայի այլ մասերում։
Ջոան Կարլայլ | |
---|---|
![]() Լեդի Վենտվորտի դիմանկարը | |
Ծնվել է | 1606[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Վախճանվել է | 1679[3][1][2] |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | դիմանկար |
Ամուսին | Լոդովիկ Կարել |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ջոան Կարլայլը՝ ծնյալ Ջոան Պալմեր, Լոնդոնի թագավորական զբոսայգիների պաշտոնյա Վիլյամ Պալմերի դուստրն էր[9]։ Նա կրկնօրինակում էր իտալացի նկարիչների աշխատանքներն ու դրանք վերարտադրում մանրանկարների տեսքով[9]։
1626 թվականի հուլիսին[5] ամուսնացել է պոետ ու դրամատուրգ Լոդովիկ Կարելի կամ Կարլայլի հետ[9], որը որպես Ռիչմոնդ զբոսայգու անտառապահի օգնական, բնակարան ուներ Պիտերշեմ Լոջում[10]։ 1654 թվականին զույգը տեղափոխվել է Լոնդոնի Կովենտ գարդեն թաղամասը[7], սակայն երկու տարի անց վերադարձել Պիտերշեմ[6], երբ Ստյուարտների վերականգնումից հետո Լոդովիկին կարգել էին «Պիտերշեմի տան ու զբոսայգու պահապան»։ Լոնդոն են վերադարձել 1665 թվականին[7]։
Լոդովիկը մահացել է 1675 թվականին ու հուղարկավորվել Պետերշեմի ծխական եկեղեցու բակում։ Ջոանը, որն այն ժամանակ բնակվում էր Սենտ-Մարտին-ին-դը-Ֆիլդզ ծխական համայնքում[5], վախճանվել է 1679 թվականին ու փետրվարի 27-ին հուղարկավորվել ամուսնու կողքին[5][6]։
Ունեցել են երկու զավակ՝ Ջեյմսը (ամուսնացել է Էլենի հետ և ունեցել երկու որդի) և Պենելոպեն (ամուսնացել է իրավաբան Ջոն Ֆիշերի հետ)[5]։
Ստեղծագործություններ խմբագրել
Կարլայլի «Լեդի Դորոթի Բրաունի և սըր Թոմաս Բրաունի դիմանկարը» աշխատանքը գտնվում է Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահում[11]։ Այնտեղ գտնվող «Սըր Թոմաս Բրաուն» դիմանկարը նույնպես վերագրվում է նկարչուհուն։
2016 թվականին Թեյթ պատկերասրահը ձեռք է բերել 1650-1655 թվականներին արված «Անհայտ կնոջ դիմանկար»-ը[12]։
Մոտավորապես 1648 թվականին[13] արված «Էլիզաբեթ Մյուրեյ, Դայսանտի կոմսուհի» կտավը, որտեղ տիկինը պատկերված է իր ամուսնու և քրոջ հետ, վերագրվել է Կարլայլին ու գտնվում է Ազգային հիմնադրամում[13][14]։ Կոմսուհու ևս մեկ դիմանկար գտնվում է Թիրլեսթեյն ամրոցում[15]։
«Կարլայլ ընտանիքը սըր Ջասթին Իշեմի հետ Ռիչմոնդ զբոսայգում» կտավը պահվում է Նորթհեմփթոնշիրի Լամպորտ գյուղում գտնվող Լամպորտ Հոլ դղյակում[16]։ «Եղջերուի որս»[9], «Եղջերուի որսը»[17] կամ «Եղջերուի որս Ռիչմոնդ զբոսայգում»[18] անուններով հայտնի այս նկարը ցուցադրվել է Թեյթ բրիտանական պատկերասրահում 1972 թվականին[9]։
Ողջ հասակով, սպիտակ հանդերձներով ու մանուշակագույն թիկնոցով մի կնոջ դիմանկար, որը ենթադրաբար լեդի Էնն Վենտվորթն է, գտնվում է մասնավոր հավաքածուում[19]։
Կարլայլին վերագրված դիմանկարի մի մանրանկար, որը կոչվում էր «Լանջազգեստին կրծքազարդով սպիտակազգեստ կինը», 2005 թվականին աճուրդի է հանվել Սոթբիսի կողմից Լոնդոնում[20]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artnet — 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 Joan Carlile — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Charles H Gray (1905)։ «Lodowick Carliell; his life, a discussion of his plays, and The deserving favourite, a tragi-comedy reprinted from the original edition of 1629»։ University of Chicago Press։ Վերցված է մարտի 20, 2013
- ↑ 6,0 6,1 6,2 Arianne Burnette (2010)։ «Joan Carlile»։ Oxford Dictionary of National Biography։ Oxford University Press։ Վերցված է դեկտեմբերի 3, 2012
- ↑ 7,0 7,1 7,2 Margaret Toynbee and Gyles Isham (September 1954)։ «Joan Carlile (1606?–1679): An Identification»։ The Burlington Magazine 96 (618): 275–277։ JSTOR 871403
- ↑ Phaidon Editors (2019)։ Great women artists։ Phaidon Press։ էջ 87։ ISBN 0714878774
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Cathy Hartley (2004)։ A Historical Dictionary of British Women։ Taylor & Francis։ էջ 166։ ISBN 978-020340390-7։ Վերցված է փետրվարի 18, 2016
- ↑ David McDowall (1996)։ Richmond Park: The Walker's Historical Guide։ էջ 47։ ISBN 978-0952784708։ OCLC 36123245։ OL 8477606M
- ↑ «Lady Dorothy Browne, née Mileham; Sir Thomas Browne»։ Art UK։ Վերցված է մարտի 28, 2016
- ↑ «Tate acquires its earliest work by a woman artist» (Press release)։ London: Tate Gallery։ սեպտեմբերի 20, 2016։ Վերցված է հուլիսի 1, 2018։ «This new acquisition is the earliest work by a woman artist to enter the collection.»
- ↑ 13,0 13,1 «Elizabeth Murray, Countess of Dysart (1626–1698), with her First Husband, Sir Lionel Tollemache (1624–1669), and her Sister, Margaret Murray, Lady Maynard (c.1638–1682)»։ National Trust Collections։ National Trust։ Վերցված է ապրիլի 15, 2014
- ↑ «Elizabeth Murray (1626–1698), Countess of Dysart, with Her First Husband, Sir Lionel Tollemache (1624–1669), and Her Sister, Margaret Murray (c.1638–1682), Lady Maynard»։ Art UK։ Վերցված է մարտի 27, 2016
- ↑ «Elizabeth Murray (c.1630–1698), Countess of Dysart and Duchess of Lauderdale»։ Art UK։ Վերցված է մարտի 28, 2016
- ↑ «The Carlile Family with Sir Justinian Isham in Richmond Park»։ Art UK։ Վերցված է մարտի 28, 2016
- ↑ Germaine Greer (2001)։ The Obstacle Race: The Fortunes of Women Painters and Their Work։ London and New York: Tauris Parke։ էջեր 255–256։ ISBN 1 86064 677 8
- ↑ «Stag hunt in Richmond Park»։ The art world in Britain 1660 to 1735։ Արխիվացված է օրիգինալից մարտի 3, 2016-ին։ Վերցված է փետրվարի 18, 2016
- ↑ «Lot 303: Joan Carlisle (London? c. 1606–1679 Petersham)»։ Important Old Master Paintings by Christie's։ Invaluable։ հունվարի 26, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-19-ին։ Վերցված է փետրվարի 22, 2015
- ↑ «Some works of Anna Joan Carlile»։ Arcadja։ Վերցված է փետրվարի 18, 2016
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջոան Կարլայլ (նկարչուհի) կատեգորիայում։ |